Գլխավոր տեղեկություն
Համար
N 1730-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1730-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 1-ին կետում «32» թիվը փոխարինել «33» թվով.

2) N 3 հավելվածի հարցաշարի 11-րդ և 12-րդ կետերի 2-րդ սյունակը «5 լ» բառից հետո լրացնել «(դմ3) կամ 10 լ (դմ3)» բառերով.

3) որոշումը լրացնել N 33 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1730-Ն որոշման

 

 

«Հավելված N 33

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 730-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

____ __________ 20  թ.

 

______________________________________

_____________________

____________________

(տեսչական մարմնի անվանումը)

(գտնվելու վայրը)

(հեռախոսահամարը)

       

_________________

____________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

       

____________________

_______________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

       

____________________

________________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20  թ.

ավարտը _________________20  թ.

 

__________________________________________

               

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

(ՀՎՀՀ)

___________________________________
___________________________________
___________________

___________________________________

(պետռեգիստրի համարը)

(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)

_____________________________________________ __________________

տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրը

(հեռախոսահամարը)

____________________________________________________________   ________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

(հեռախոսահամարը)

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20  թ. համարը __________

 

Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ_________________________________________

_______________________________________ _________________________________________________

_________________________________________________________________________________________

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Աղյուսակ N 1

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

             

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

Ստուգման անցկացման մեթոդը

Կշիռը

Մեկնա- բանու-

թյուններ

Պատասխան

այո

ոչ

Չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված

նմուշառում և լաբորատոր փորձաքննություն

30.0

       

2.

Արդյո՞ք պահպանված է լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման վայրը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

հավելված 2

Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում

2.5

       

3.

Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետ

Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

2.5

       

4.

Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում տարեկան ստացված կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ.

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 11-րդ կետ

Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

 

2.5

       

5.

Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան արտադրվող արտադրական կանեփի

բուսախեժի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 13-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

2.5

       

6.

Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց:

ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ՝

Հավելված 1.1)

3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1

4-րդ կետ

Տեսազննում

0.5

       

7.

Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ՝ չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ:

Հավելված 1.1

3-րդ կետի 2-րդ ենթակետ

Տեսազննում

0.5

       

8.

Արդյո՞ք առկա է հանդերձարան:

Հավելված 1.1

3-րդ կետի 4-րդ ենթակետ

Տեսազննում

0.5

       

9.

Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ:

Հավելված 1.1

3-րդ կետի 4-րդ ենթակետ

Տեսազննում

0.5

       

10.

Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով

պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ՝ մուտքի և ելքի նպատակով:

Հավելված 1.1 5-րդ կետ

Տեսազննում

0.5

       

11.

Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ:

Հավելված 1.1 6-րդ կետ

Տեսազննում

0.5

       

12.

Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ:

Հավելված 1.1

6-րդ կետ

Տեսազննում

0.2

       

13.

Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ:

Հավելված 1.1

6-րդ կետ

Տեսազննում

0.2

       

14.

Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից

մեկը տեղային (լոկալ) է։

Հավելված 1.1 7-րդ կետ

Տեսազննում

0.8

       

15.

Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան

փաստաթղթերով:

Հավելված 1.1 7-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

1.0

       

16.

Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա

են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի

Հավելված 1.1 8-րդ կետ

Տեսազննում

0.4

       

17.

Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի

փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով:

Հավելված 1.110-րդ կետ

Տեսազննում

0.8

       

18.

Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում:

Հավելված 1.1 14-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

2.5

       

19.

Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան:

Հավելված 1.1 20-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

0.4

       

20.

Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր, կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա

ներկայություն:

Հավելված 1.1 20-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

0.4

       

21.

Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

Հավելված 1.1 20-րդ կետ

Տեսազննում

0.3

       

 

Աղյուսակ N 2

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ

 

             

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական

նորմը

Ստուգման անցկացման մեթոդը

Կշիռը

Մեկնա- բանու-

թյուններ

Պատասխան

այո

ոչ

Չ/պ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակու- թյանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված

նմուշառում և լաբորատոր փորձաքննություն

30.0

       

2.

Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված պահեստի

գտնվելու վայրը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

հավելված 4

Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում

1.0

       

3.

Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 8-րդ կետ

Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի

կիրառում

1.0

       

4.

Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 10-րդ կետ

Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի

կիրառում

1.0

       

5.

Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 12-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

6.

Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող կանեփի բույսի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 14-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

7.

Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ.

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 16-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

8.

Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

հավելված 4-ի 18-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

9.

Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

հավելված 4-ի 20-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

10.

Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ.

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 22-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

11.

Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը:

ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

հավելված 4-ի 24-րդ կետ

փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում

1.0

       

12.

Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ՝ մուտքի և ելքի նպատակով:

ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ՝

Հավելված 1.1)

5-րդ կետ

Տեսազննում

0.5

       

13.

Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց:

Հավելված 1.1

3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1

4-րդ կետ

Տեսազննում

0.5

       

14.

Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ՝ չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ:

Հավելված 1.1

3-րդ կետի 2-րդ ենթակետ

Տեսազննում

0.5

       

15.

Արդյո՞ք առկա է հանդերձարան:

Հավելված 1.1

3-րդ կետի 4-րդ ենթակետ

Տեսազննում

0.5

       

16.

Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ:

Հավելված 1.1

3-րդ կետի 4-րդ ենթակետ

Տեսազննում

0.5

       

17.

Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ:

Հավելված 1.1

6-րդ կետ

Տեսազննում

0.5

       

18.

Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ:

Հավելված 1.1

6-րդ կետ

Տեսազննում

0.2

       

19.

Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ:

Հավելված 1.1

6-րդ կետ

Տեսազննում

0.2

       

20.

Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը տեղային (լոկալ) է։

Հավելված 1.1 7-րդ կետ

Տեսազննում

0.8

       

21.

Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան

փաստաթղթերով:

Հավելված 1.1 7-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

1.0

       

22.

Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի

Հավելված 1.1 8-րդ կետ

Տեսազննում

0.4

       

23.

Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող

ավտոտրանսպորտային միջոցով:

Հավելված 1.1 10-րդ կետ

Տեսազննում

0.8

       

24.

Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի

վերաբերյալ նշում:

Հավելված 1.1 14-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

2.5

       

25.

Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան:

Հավելված 1.1 20-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

0.4

       

26.

Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր,

կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա

ներկայություն:

Հավելված 1.1 20-րդ կետ

Տեսազննում, փաստաթղթային

0.4

       

27.

Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների

էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

Հավելված 1.1 20-րդ կետ

Տեսազննում

0.3

       

1

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է

v

   

2

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում

 

v

 

3

«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում

   

v


Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա՝

1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենք,

2. ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշում,

3. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշում: Ստուգաթերթը լրացրին՝

 

տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

___________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______ _____________________20  թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: