ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Խորհուրդն ընդունում է որոշումներ, եզրակացություններ, ինչպես նաև աշխատակարգային որոշումներ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|