Գլխավոր տեղեկություն
Համար
N 761-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 761-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`

1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում անհատույց հանձնելու նպատակով ուղարկված քնապարկեր և վրաններ՝ 24 տեղ, 910 կգ ընդհանուր քաշով, 12,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,058 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արևմտյան մաքսատուն-վարչություն).

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բժշկական մահճակալներ և ներքնակներ՝ 16 տեղ, 664 կգ ընդհանուր քաշով, 6,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

26.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան