ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1328-Ա
ՊԱՎԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանին 2022 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Պավել Գյոզալյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մկրտչյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |