Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.418
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 27-ին

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 6-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը:».

բ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով` «Սույն մասի կիրառման նպատակով արտարժութային պարտավորության Հայաստանի Հանրապետության դրամին համարժեքությունը որոշվում է հրապարակմանը նախորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս`

«4. Բանկի և (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) վերնագրի «հարուցող» բառը փոխարինել «իրականացնող» բառով.

բ) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:».

գ) 2-րդ մասի «դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին» բառերը փոխարինել «քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռը ստանալու և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:».

բ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-112-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան