ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1334-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1955-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1955-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Զալիբեկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ» բառերով.
2) «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն» բառերով.
3) «Մ. Վարդանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Վարդանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հատուկ հսկողության թիվ 3 բաժնի պետի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |