ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2022 թվականի N 1914-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`
1) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթ
(Կ-442-25.11.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
2) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Պ-453-02.12.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
3) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-441-25.11.2022-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
4) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-440-24.11.2022-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
5) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-459-05.12.2022-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
6) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-455-02.12.2022-ՖՎ-011/0)
7) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-430-17.11.2022-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
8) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-454-02.12.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
9) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-452-02.12.2022-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
10) «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-456-02.12.2022-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
11) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-438-24.11.2022-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնելու համար սահմանել մինչև 3 օր՝ դրանց առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը վերսկսել հետևյալ ընթացակարգով՝
1) հիմնական զեկուցողին նախագծի վերջնական տարբերակը և առաջարկությունների ամփոփաթերթիկը ներկայացնելու համար հատկացնել մինչև 10 րոպե․
2) հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին հարցեր տալու և արձագանքելու համար սահմանել հետևյալ ժամանակացանկը՝
ա․ հարցերի համար՝ մեկական րոպե,
բ․ հարցերին պատասխանելու համար՝ մեկական րոպե,
գ․ հարցերին և պատասխաններին արձագանքելու համար՝ մեկական րոպե.
3) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչի՝ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հատկացնել մինչև 3 րոպե.
4) հայտ ներկայացնելու դեպքում մինչև երեքական րոպե տևողությամբ մեկական ելույթ են ունենում՝
ա․ նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները,
բ․ խմբակցությունների մեկական ներկայացուցիչները,
գ․ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները․
5) եզրափակիչ ելույթների համար նախատեսել մինչև 5 րոպե: