Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 22-րդ կետի 3-րդ ենթակետի, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն:

2. Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն ընդգրկել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ և Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուի վերաբերյալ տեղեկությունները ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության ռեեստրում։

3. Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն վարելու հարցերով օպերատորի գործառույթները վերապահել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» թիվ 158 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունիսի 8-ի

թիվ 62 որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՈԻ

 

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ

 

Կարանտինային օբյեկտի ծածկագիրը

Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը

Կարանտինային օբյեկտի անվանումը հայերենով

1

Եվրասիական տնտեսական միության տարածքում բացակայող կարանտինային վնասակար օրգանիզմներ

А

Միջատներ և տզեր

ACLRGL

Acleris gloverana (Walsingham)

Արևմտյան սևագլուխ տերևաոլոր

ACLRVA

Acleris variana (Fernald)

Արևելյան սևագլուխ տերևաոլոր

 ACUPFU

 Aculops fuchsiae Keifer  Ֆուքսիայի գխտորատիզ

AGRLAX

Agrilus anxius Gory

Կեչու բրոնզագույն ոսկեբզեզ

 ALECSN

ALECWO

 Aleurocanthus spiniferus Quaint

Aleurocanthus woglumi Ashby

 Փշոտ լեռնային սպիտակաթևիկ

Սև ցիտրուսային սպիտակաթևիկ

AMAZMA

Nemorimyza maculosa (Malloch)

Քրիզանթեմի տերևային ականող

ANOLCN

Anoplophora chinensis (Forster)

Չինական երկարաբեղիկ

ANOLGL

Anoplophora glabripennis (Motschulsky)

Ասիական երկարաբեղիկ

 ANTHSI

AONDAU

ARCHCO

 Anthonomus signatus Say

 Aonidiella aurantii (Maskell)

Choristoneura conflictana Walk

 Մորու բողբոջակեր

Թուրինջի կարմիր վահանամիջատ

Կաղամախու մեծ տերևոլոր

ARCHOC

Choristoneura occidentalis Freeman

Եղևնու արևմտյան տերևաոլոր

 AROMBU

 Aromia bungii (Faldermann)  Կարմրավիզ փայտաբզեզ

BLISLE

Blissus leucopterus (Say)

Ցորենի մլուկ

CALSSP

Callosobruchus spp.

Callosobruchus ցեղի ընդակերներ

 CARESE

 Caryedon gonagra Fabr.  Գետնընկույզի սերմնաբզեզ

CASSOR

Caulophilus latinasus (Say)

Լայնաքիթ ամբարային երկարակնճիթ

CERPRU

Ceroplastes rusci (Linnaeus)

Թզենու մոմային կեղծ վահանակիր

CHONFU

Choristoneura fumiferana (Clemens)

Եղևնու ամերիկյան տերևաոլոր

 CHONRO

 Choristoneura rosaceana Наr  Շեղաշերտ տերևոլոր

CHRXER

Chrysodeixis eriosoma (Doubleday)

Կանաչ պարտեզային բվիկ

 CHRYDI

 Chrysomphalus dictyospermi (Morgan)  Դարչնային վահանամիջատ

CONHNE

Conotrachelus nenuphar (Herbst)

Պտղատուների երկարակնճիթ

CRTHAR

Corythucha arcuata (Say)

Կաղնու ժանեկամլուկ

DACUCU

Bactrocera cucurbitae (Coquillett)

Սեխի աֆրիկյան ճանճ

 DACUDO

 Bactrocera dorsalis Hend  Արևելյան մրգաճանճ

DENCBR

Dendroctonus brevicomis Le Conte

Սոճու արևմտյան կեղևակեր

DENCPO

Dendroctonus ponderosae Hopkins

Սոճու մոլախոտային կեղևակեր

DENCRU

Dendroctonus rufipennis (Kirby)

Եղևնու կեղևակեր

DENCVA

Dendroctonus valens Le Conte

Սոճու շիկակարմիր կեղևակեր

DIABLO

Diabrotica barberi Smith & Lawrence

Եգիպտացորենի հյուսիսային բզեզ

 DIABUN

 Diabrotica undecimpunctata Man  Վարունգի արևմտյան բծավոր բզեզ

DIABVI

Diabrotica virgifera virgifera Le Conte

Եգիպտացորենի արևմտյան բզեզ

 DINBI

 Dinoderus bifoveolatus Woll  Կեղծ բազմակեր կեղևակեր

DROSSU

Drosophila suzukii (Matsumura)

Ասիական պտղաճանճ

 DRYCKU

 Dryocosmus kuriphilus Yas  Շագանակենու արևելյան գխտորաբեր

ЕСНТАМ

Echinothrips americanus Morgan

Ամերիկյան էխինոթրիպս

EPIXCU

Epitrix cucumeris Harris

Կարտոֆիլի լվիկաբզեզ

EPIXTU

Epitrix tuberis Gentner

Կարտոֆիլի պալարների լվիկաբզեզ

FRANFU

Frankliniella fusca (Hinds)

Ծխախոտի ամերիկյան թրիպս

FRANIS

Frankliniella insularis (Franklin)

Վեստ-հնդկական ծաղկային թրիպս

FRANSC

Frankliniella schultzei (Trybom)

Լոլիկի թրիպս

FRANTR

Frankliniella tritici (Fitch)

Արևելյան ծաղկային թրիպս

FRANWI

Frankliniella williamsi Hood

Եգիպտացորենի թրիպս

GNORAB

Tuta absoluta (Meyrick)

Լոլիկի հարավամերիկյան ցեց

GRAGLE

Pantomorus leucoloma Boheman

Սպիտակ երիզավոր բզեզ

HALYHA

Halyomorpha halys Stal

Շագանակագույն մարմարյա մլուկ

HELIZE

Helicoverpa zea (Boddie)

Եգիպտացորենի ամերիկյան բվիկ

IPSXCA

Ips calligraphus (Germar)

Արևելյան վեցատամ կեղևակեր

IPSXGR

Ips grandicollis (Eichhoff)

Արևելյան հնգատամ կեղևակեր

IPSXPI

Ips pini (Say)

Սոճու օրեգոնյան կեղևակեր

IPSXPL

Ips plastographus (Le Conte)

Կալիֆորնյան կեղևակեր

LAPHFR

Spodoptera frugiperda (Smith)

Եգիպտացորենի տերևային բվիկ

 LASPPA
LASPPR

 Cydia packardi Zell
Cydia prumvora Wals

 Բալի պտղակեր
Սալորի ամերիկյան պտղակեր

LEPLOC

Leptoglossus occidentalis Heidemann

Սոճու սերմերի մլուկ

LIRIHU

Liriomyza huidobrensis Blanchard

Հարավամերիկյան տերևային ականող

(դիրքը հանվել է 29.11.21 թիվ 166)

 

 

LIRINI

Liriomyza nietzkei Spencer

Սոխի ականող

LIRISA

Liriomyza sativae Blanchard

Բանջարեղենի տերևային ականող

LIRITR

Liriomyza trifolii (Burgess)

Երեքնուկի ամերիկյան ականող

 MALAAM
MALADI

 Malacosoma americanumFabr
 Malacosoma disstria Hub

 Ամերիկյան բոժոժագործ
Անտառային օղակավոր մետաքսագործ

MARGVI

Margarodes vitis (Philippi)

Խաղողի հարավամերիկյան որդան

 MELNCO

 Melanotus communis Gyll  Ամերիկյան բազմակեր դյուրադարձիկ բզեզ

MGASSC

Megaselia scalaris (Loew)

Բազմակեր սապատավոր ճանճ

MONCAL

Monochamus alternatus Hope

Սոճու ճապոնական երկարաբեղիկ

MONCCA

Monochamus carolinensis (Olivier)

Կարոլինյան երկարաբեղիկ

MONCCL

Monochamus clamator Le Conte

Սոճու բծավոր երկարաբեղիկ

MONCMC

Monochamus mutator Le Conte

Երկարաբեղիկ-մուտատոր

MONCMR

Monochamus marmorator Kirby

Երկարաբեղիկ-մարմորատոր

MONCNO

Monochamus notatus (Drury)

Հյուսիս-արևելյան երկարաբեղիկ

MONCOB

Monochamus obtusus Casey

Բթավերնաթև երկարաբեղիկ

MONCST

Monochamus scutellatus (Say)

Սպիտակաբիծ երկարաբեղիկ

MONCTI

Monochamus titillator (Fabricius)

Սոճու հարավային երկարաբեղիկ

 OLIGPD

OPOGSC
 

 Oligonychus perditus Pritchard & Baker
Opogona sacchari Bojerker

 Գիհու ոստայնատիզ

Ադամաթզի ցեց

PECTGO

Pectinophora gossypiella (Saunders)

Բամբակենու ցեց

 PHENHI

PISOST

PISOTE

 Maconellicoccus hirsutus Green

Pissodes strobi (Peck.)

Pissodes terminalis Норр

 Կոշտամազ որդան կարմիր

Վեյմության սոճու կնճիթավոր փոքրիկ բզեզ
Սոճու կատարի կնճիթավոր փոքրիկ բզեզ

PREMSP

Premnotrypes spp.

Կարտոֆիլի անդյան երկարակնճիթներ

PRODER

Spodoptera eridania (Cramer)

Հարավային բվիկ

PRODLI

Spodoptera litura (Fabricius)

Բամբակենու ասիական բվիկ

PSEAPE

Pseudaulacaspis pentagona (Targioni- Tozzetti)

Թթենու վահանակիր

PSECCC

Pseudococcus citriculus Green

Արևելյան ալրավոր որդան

 RHAGCI

 Rhagoletis cingulata Loew  Բալի արևելյան ճանճ

RHAGME

Rhagoletis mendax Curran

Հապալասի խայտաթև ճանճ

RHAGPO

Rhagoletis pomonella Walsh

Խնձորենու ճանճ

RHIOHI

Rhizoecus hibisci Kawai & Takagi

Հիբիսկուսի արմատային որդան

 RHYCFE

 Rhynchophorus ferrugineus (Oliv.)  Արմավենու կարմիր կնճիթավոր բզեզ

SAPECN

Saperda candida Fabricius

Խնձորենու կլորագլուխ երկարաբեղիկ խոյաբզեզ

SCITCI

Scirtothrips citri (Moulton)

Ցիտրուսային թրիպս

SCITDO

Scirtothrips dorsalis Hood

Հնդկաչինական ծաղկային թրիպս

SPODLI

Spodoptera littoralis (Boisduval)

Բամբակենու եգիպտական բվիկ

TECASO

Tecia solanivora (Povolny)

Կարտոֆիլի գվատեմալյան ցեց

TETREV

Tetranychus evansi Baker and Pritchard

Լոլիկի կարմիր ոստայնատիզ

THRIHA

Thrips hawaiiensis Morgan

Հավայան թրիպս

THRIPL

Thrips palmi Karny

Թրիպս պալմի

TROGGA

Trogoderma granarium Everts

Կապրյան բզեզ (hատիկային տրոգոդերմա)

 ZABRSU

 Zabrotes subfassiatus Boh  Լոբազգիների բրազիլական սերմնաբզեզ

ZYGGEX

Zygogramma exclamationis (Fabricius)

Արևածաղկի տերևակեր

Е

Նեմատոդներ

BURSXY

Bursaphelenchus xylophilus (Steiner & Buhrer) Nickle

Սոճու ցողունային նեմատոդ

 HETDGL
MELGFA

MELGMY

NАСОВA

XIPHRI

 Heterodera glycines Ichinohe
Meloidogyne fallax Karssen

Meloidogyne enterolobii

Nacobbus aberrans (Thorne) Thorne & Allen
Xiphinema rivesi

 Սոյայի կլոր որդեր (նեմատոդներ)Կոլումբիական կեղծ գխտորային կլոր որդ (նեմատոդ)
Արմատի գխտորային կլոր որդ (նեմատոդ)

Կեղծ գխտորային կլոր որդ (նեմատոդ)

Դաշույն-կլոր որդ (նեմատոդ

HETDPA

Globodera pallida (Stone) Behrens

Կարտոֆիլի գունատ նեմատոդ

MELGCH

Meloidogyne chitwoodi Golden, O'Bannon, Santo & Finley

Կոլումբիական գալային նեմատոդ

MELGFA

Meloidogyne fallax Karssen

Կեղծ կոլումբիական գալային նեմատոդ

I

Սնկեր

ATRPPC

Atropellis pinicola Zeller & Goodding

Սոճու բների և ճյուղերի քաղցկեղ (այրվածք)

ATRPPP

Atropellis piniphila (Weir.) Lohman & Cash

Սոճու բների և ճյուղերի քաղցկեղ (այրվածք)

CERAFA

Ceratocystis fagacearum (Bretz.) Hunt

Կաղնու անոթային միկոզ

 CERSPD

 Mycosphaerella gibsonii Н.С. Evans  Սոճու ասեղնատերևի դարչնագույն այրվածք

CHAAFR

Chalara fraxinea T. Kowalski

Հացենու չորագագաթություն

СОСНСА

Cochliobolus carbonum R.R. Nelson

Եգիպտացորենի տերևների բծավորություն

 CRONFU

Cronartium

  Cronartium fusiforme Hed & Hunt ex Cumquercuum (Berkeley) Miyabe ex Shirai

 Սոճու իլիկաձև ժանգ

Հաճարենու եղջերանման ժանգ

DIAPVA

Diaporthe vaccinii Shear

Հապալասի մածուցիկ փտում

DIPDMA

Stenocarpella maydis (Berkeley) Sutton

Եգիպտացորենի դիպլոդիոզ

DIPDMC

Stenocarpella macrospora (Earle) Sutto

Եգիպտացորենի դիպլոդիոզ

 ENDCHA

 Endocronartium harknessii (J.P Moore) Y. Hiratsuka  Սոճու արևմտյան գխտորանման ժանգ

GLOMGO

Glomerella gossypii (South) Edgerton

Բամբակենու անտրակնոզ

 GYMNYA

MELMME

 Gymnosporangium yamadae Miyabe ex Yamada
Melampsora medusae Thumen

 Խնձորենու և գիհու ժանգ

Բարդու ժանգ

MONIFC

Monilinia fructicola (Winter) Honey

Գորշ մոնիլիոզային փտում

 МУCOLL

  Mycosphaerella laricis-leptolepidis К. Ito, К. Sato & M. Ota  Ճապոնական փիճու ասեղնատերևի սեպտորիոզ

NEOVIN

Tilletia indica Mitra

Ցորենի հնդկական (կարնալյան) մրիկ

 РНIАСI

 Phialophora cinerescens (Wollenweber) van Beyma  Մեխակի ֆիալոֆորային թառամում

РНМРОМ

Phymatotrichopsis omnivora (Duggar) Hennebert

Տեխասյան արմատային փտում

 PHOMAN

 Phoma andigena Turkensteen  Կարտոֆիլի տերևների սև այրվածք, ֆոմոզ բծավորություն

PHYTAL

Phytophthora alni Brasier & S.A. Kirk

Լաստենու ֆիտոֆտորոզ

PHYTKE

Phytophthora kernoviae Brasier

Դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզ

PHYTRA

Phytophthora ramorum Weres et al.

Բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզ

SCIRAC

Mycosphaerella dearnessii M.E. Bar

Սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածք

SCLECA

Ciborinia camelliae Koch

Կամելիաների ծաղկային այրվածք

SIROCJ

Sirococcus clavigignenti- juglandacearum Nair, Kostichka & Kunt

Ընկուզենու խոցային հիվանդություն

THPHSO

Thecaphora solani Thirum et O'Breien

Կարտոֆիլի մրիկ

M

Բակտերիաներ և ֆիտոպլազմաներ

CORBTR

Rathayibacter tritici (Carlson & Vidaver) Zgurskaya et al.

Ցորենի դեղին լորձոտ բակտերիոզ

ERWIST

Pantoea stewartii subsp. stewartii (Smith) Mergaert et al.

Եգիպտացորենի բակտերիալ թառամում (վիլտ)

 LIBEPS

  Candidatus Liberibacter solanacearum (Candidatus Liberibacter psyllaurous, Zebra Chip Disease)  Զեբր չիպս

PHYP64

Candidatus Phytoplasma vitis

Խաղողի ոսկեփայլ դեղնման ֆիտոպլազմա

PSDMAC

Acidovorax citrulli (Shaad et al.)

Դդմազգիների բակտերիալ բծավորություն

 PSDMCA

 Burkholderia caryophylli (Burkholder) Yabuuchi et al  Մեխակի բակտերիալ թառամում

RALSSO

Ralstonia solanacearum (Smith) Yabuuchi et al.

Կարտոֆիլի գորշ փտում

XANTAA

Xanthomonas axonopodis pv. allii (Roumagnac et al., 2004 a)

Սոխի տերևների այրվածք

XANTAM

Xylophilus ampelinus (Panagopoulos) Willems et al.

Խաղողի բակտերիալ թառամում

 XANTHY

 XANTTO

 Xanthomonas campestris pv. hyacinthi (Wakker) Dovson.
Xanthonomas oryzae pv. Oryzicola (Fang et al.) Swings et al

 Հակինթի դեղին հիվանդություն

Բրնձի բակտերիալ շերտավորություն

XANTOR

Xanthomonas oryzae pv. oryzae (Ishiyama) Swings et al.

Բրնձի բակտերիալ այրվածք

XANTTO

XYLEFA

Xanthomonas oryzae pv. oryzicola (Fang et al.) Swings et al.
Xylella fastidiosa Wells et al.

Բրնձի բակտերիալ շերտավորություն

Խաղողի բակտերիոզ (Պիրսի հիվանդություն

Q

Վիրուսներ և վիրոիդներ

APLV00

Andean potato latent tymovirus

Կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուս

APMOVO

Andean potato mottle comovirus

Կարտոֆիլի խայտուցավորության անդյան կոմովիրուս

CRLV00

Cherry rasp leaf cheravirus

Կեռասենու տերևների թորբույաձևության չերավիրուս

 CSNV00

CSVD00

PBRSV0

PEPMV0

 Chrysanthemum stem necrosis tospovirus

Chrysanthemum stunt pospoviroid

 Potato black ringspot пероvirus

Pepino mosaic virus

 Քրիզանթեմի ընձյուղների նեկրոզի տոսպովիրուս
Քրիզանթեմների գաճաճության վիրոիդ

Կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուս

Պեպինո խճանկարային վիրուս

PLMVD0

Peach latent mosaic viroid

Դեղձենու թաքնված մոզաիկայի վիրոիդ

PRMV00

Peach rosette mosaic nepovirus

Դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուս

PVT000

Potato virus Т

Կարտոֆիլի Т  վիրուս

 

PYDV00

 

Potato yellow dwarf nucleorhabdovirus

 

 Կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուս

PYV000

RPRSV0

TOBRFV
BIDBI

Potato yellowing alfamovirus

Raspberry ringspot nepovirus

Tomato brown rugose fruit virus
Bidens bipinnata L

Կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուս

Ազնվամորու օղակաձև բծավորության նեպովիրուս
Լոլիկի պտուղների դարչնագույն կնճռոտվածության վիրուս
Կատվալեզվիկ երկփետրատերև

 PYVV00

 Potato yellow vein crinivirus  Կարտոֆիլի ջլերի դեղնման կրինիվիրուս

TYLCV0

Tomato yellow leaf curl begomovirus

Լոլիկի տերևների դեղին գանգրոտության բեգոմովիրուս

U

Բույսեր

BIDPI

Bidens pilosa L.

Կատվալեզու մազոտ

EPHDE

Euphorbia dentata Michx.

Իշակաթնուկ ատամնաձև

HELCA

Helianthus californicus DC.

Արևածաղիկ կալիֆորնյան

HELCI

Helianthus ciliaris DC.

Արևածաղիկ թարթիչավոր

IPOHE

Ipomoea hederacea L.

Իպոմեա պատատուկային

IPOLA

Ipomoea lacunosa L.

Իպոմեա փոսիկավոր

IVAAX

Iva axillaris Pursh.

Թանթրվենու (շամբուկի) թփուտ տերևանութի (բազմամյա ուռի)

SOLCA

Solanum carolinense L.

Մորմ կարոլինյան

SOLEL

Solanum elaeagnifolium Cav.

Մորմ գծատերևավոր

STRSS

Striga spp.

Ստրիգաներ

2

Եվրասիական տնտեսական միության տարածքում սահմանափակ տարածում ունեցող կարանտինային վնասակար օրգանիզմներ

А

Միջատներ

AGRLMA

Agrilus mali (Motschulsky)

Խնձորենու ոսկեբզեզ

AGRLPL

Agrilus planipennis Fairmaire

Հացենու զմրուխտյա ոսկեբզեզ

BEMITA

Bemisia tabaci Gennadius

Ծխախոտի սպիտակաթևիկ

CARSNI

Carposina sasakii Matsumura

Դեղձենու պտղակեր

CARYPA

Myiopardalis pardalina (Bigot)

Սեխի ճանճ

CERPJA

Ceroplastes japonicus Green

Ճապոնական մոմային կեղծ վահանակիր

CERTCA

Ceratitis capitata (Wiedemann)

Միջերկրածովյան պտղաճանճ

CRTHCI

Corythucha ciliata Say

Սոսու ժանեկամլուկ

DENCMI

Dendroctonus micans (Kugelmann)

Եղևնու մեծ կեղևակեր

DENDSI

Dendrolimus sibiricus Chetverikov

Սիբիրյան մետաքսագործ

EPILVI

Epilachna vigintioctomaculata Motschulsky

Կարտոֆիլի զատկաբզեզ

FRANOC

Frankliniella occidentalis Pergande

Արևմտյան ծաղկային թրիպս

HYPHCU

Hyphantria cunea Drury

Ամերիկյան սպիտակաթիթեռ

LASPMO

Grapholita molesta (Busck)

Արևելյան պտղակեր

LOPLJA

Lopholeucaspis japonica (Cockerell)

Ճապոնական փայտիկաձև վահանակիր

LYMADA

Lymantria dispar asiatica Vnukovskij

Տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակ (Lda)

MONCGA

Monochamus galloprovincialis (Olivier)

Սոճու սև երկարաբեղիկ

MONCIM

Monochamus impluviatus Motschulsky

Սև խայտուցավոր երկարաբեղիկ

MONCNI

Monochamus nitens Bates

Սև փայլուն երկարաբեղիկ

MONCSL

Monochamus saltuarius Gebler

Սև թավշյա բծավոր երկարաբեղիկ

MONCSU

Monochamus sutor Linnaeus

Եղևնու սև փոքր երկարաբեղիկ

MONCUR

Monochamus urussovii (Fischer v. Waldheim)

Եղևնու սև մեծ երկարաբեղիկ

NUMOPI

Numonia pyrivorella (Matsumura)

Տանձենու հրաթիթեռ

РНТООР

Phthorimaea operculella (Zeller)

Կարտոֆիլի ցեց

PLUSCH

Chrysodeixis chalcites (Esper)

Ոսկեփայլ երկբծավոր բվիկ

POLGPR

Polygraphus proximus Blandford

Ուսուրիական պոլիգրաֆ

POPIJA

Popillia japonica Newman

Ճապոնական բզեզ

PSECCO

Pseudococcus comstocki (Kuwana)

Կոմստոկի որդան

QUADPE

Quadraspidiotus perniciosus Comst.

Կալիֆորնյան վահանակիր

VITEVI

Viteus vitifoliae Fitch.

Ֆիլոքսերա

Е

Նեմատոդներ

HETDRO

Globodera rostochiensis (Wollenweber) Behrens

Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ

I

Սնկեր

CERCKI

Cercospora kikuchii (T. Matsu & Tomoyasu) Gardn.

Սոյայի ցերկոսպորոզ

COLLAP

Colletotrichum acutatum Simmonds (= C. xanthii Halsted)

Գետնամորու անտրակնոզ

DIAPHE

Diaporthe helianthi Munt.-Cvet. et al.

Արևածաղկի ֆոմոպսիս

MYCOLG

Didymella ligulicola (K. F. Baker, Dimock & L.H. Davis) von Arx

Քրիզանթեմի ասկոխիտոզ

PHYTFR

Phytophthora fragariae Hickman

Գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորային արմատային փտում

PUCCHN

Puccinia horiana Henn.

Քրիզանթեմի սպիտակ ժանգ

SYNCEN

TILLCO

Synchytrium endobioticum (Schilbersky) Percival

Tilletia controversa Kuhn

Կարտոֆիլի քաղցկեղ

Ցորենի գաճաճ մրիկ

М

Բակտերիաներ և ֆիտոպլազմաներ

ERWIAM

Erwinia amylovora (Burrill) Winslow et al.

Պտղատուների բակտերիալ այրվածք

PHYPMA

Candidatus Phytoplasma mali

Խնձորենու պրոլիֆերացիայի ֆիտոպլազմա

PHYPPY

Candidatus Phytoplasma pyri

Տանձենու հյուծվածության ֆիտոպլազմա

Q

Վիրուսներ և վիրոիդներ

BNYVV0

Beet necrotic yellow vein benyvirus

Ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենիվիրուս

INSV00

Impatiens necrotic spot tospovirus

Հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուս

PPV000

Plum pox potyvirus

Սալորենու չեչոտության (օսպայի) պոտիվիրուս

PSTVD0

Potato spindle tuber viroid

Կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդ

TORSVO

Tomato ringspot nероvirus

Լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուս

TRSV00

TSWV00

Tobacco ringspot nepovirus

Tomato spotted wilt virus

Ծխախոտի օղակաձև բծավորության նեպովիրուս

Լոլիկի բծավոր թառամելու վիրուս

U

Բույսեր

AMBEL

Ambrosia artemisiifolia L.

Ամբրոզիա օշինդրատերև

AMBPS

Ambrosia psilostachya DC.

Ամբրոզիա բազմամյա

AMBTR

Ambrosia trifida L.

Ամբրոզիա երեքնաբաժան

CCHLO

Cenchrus longispinus (Hack.) Fern

Ցենխրուս երկարափշոտ

CENRE

Acroptilon repens DC

Դառնախոտ սողացող

CVCSS

Cuscuta spp.

Գաղձեր

SOLRS

Solanum rostratum Dun.

Մորմ փշոտ

SOLTR

Solanum triflorum Nutt.

Մորմ եռածաղկային

(բաժինը լրաց., փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 166)

 

II. Տեղեկատուի անձնագիրը

 

Համարը՝

ը/կ

Տարրի նշագիրը

Տարրի նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

0_

2

Տիպը

1՝ տեղեկատու

3

Անվանումը

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատու

4

Հապավումը

ԿարՕբյՏեղ

5

Նշագիր

ՄՏ 1023-2021 (խմբ. 2)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

1 հուլիսի 2017 թվականի

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում (այսուհետ՝ միասնական ցանկ) ընդգրկված կարանտինային օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման համար

12

Անոտացիա (կիրառության ոլորտը)

կիրառվում է հետևյալ հիմնական խնդիրները լուծելու ընթացքում՝

Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման համար օգտագործվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տեղեկատվական համակարգերի ստեղծում և գործունեության ապահովում․

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվական ռեսուրսների և անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսների ձևավորում

տեղեկատվության փոխանակման իրականացում անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և միջազգային ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջև, անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև

տեղեկատուների ու դասակարգիչների մշակում և ընդունում (հաստատում), գործող տեղեկատուների ու դասակարգիչների փոփոխում

 «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով նախատեսված այլ խնդիրներ

13

Առանցքային բառերը

կարանտինային օբյեկտ, կարանտինային բուսասանիտարական միջոցառում, կարանտինային հսկողության վերցված արտադրանք

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

1՝ տեղեկատուն (դասակարգիչը) ներդաշնակեցված է հետևյալ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչների և (կամ) ստանդարտների հետ՝

Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական ու միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաշխարային շտեմարանը (European and Mediterranean Plant Protection Organization (EPPO))

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկատուն (դասակարգիչը) չունի անալոգներ անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

4՝ համակարգման (դասակարգման) համակցված մեթոդ

18

Վարման մեթոդիկա

Տեղեկատուի արժեքներն ավելացնելը, փոփոխելը կամ հանելը կատարվում է օպերատորի կողմից։ Արժեքը հանելու դեպքում տեղեկատուի գրառումը նշվում է որպես անվավեր՝ հանելու օրվանից, ինչպես նաև նշվում են տեղեկություններ Հանձնաժողովի՝ տեղեկատուի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի վերաբերյալ։ Տեղեկատուի ծածկագրերը եզակի են, տեղեկատուի ծածկագրերի կրկնակի օգտագործում, այդ թվում՝ չգործող՝ չի թույլատրվում

19

Կառուցվածքը

տեղեկատուի կառուցվածքի (տեղեկատուի տողերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) վերաբերյալ տեղեկատվությունը նշվում է սույն տեղեկատուի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչից տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվությանը

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

միասնական ցանկում փոփոխությունների կատարմանը զուգընթաց

22

Փոփոխությունները

-

23

Հղում՝ տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնած տեղեկություններին

տեղեկատուից (դասակարգչի

ց) մանրամասնեցված տեղեկությունները նշվում են սույն տեղեկատուի I բաժնում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկություններ ներկայացնելու եղանակը

Հրապարակում Միության տեղեկատվական պորտալում։ Տեղեկատուից տեղեկությունները ներկայացվում են անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ

 

III. Տեղեկատուի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են սույն տեղեկատուի կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ որոշվում են տվյալ կառուցվածքի վավերապայմանների կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները:

2. Սույն տեղեկատուի կառուցվածքը բերված է աղյուսակի մեջ։

3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ վանդակները՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի նկարագրությունը»՝ վավերապայմանի իմաստը (սեմանտիկան) պարզաբանող և վավերապայմանի հնարավոր արժեքների տիրույթի սահմանափակումները սահմանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը):

4. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1)․

1..*` վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n)․

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. \d

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժնի անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է տեքստի տեսքով ռուսերենով

1

1.3. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. [A-Z]

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.2. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժնի անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է տեքստի տեսքով ռուսերենով

1

1.3.3. Կարանտինային օբյեկտը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.3.1. Կարանտինային օբյեկտի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը. [A-Z, 0-9] {6}|[A-Z,0-9] {5}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.3.2. Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 300

Ձևավորվում է կենսաբանական անվանացանկին համապատասխան

1

1.3.3.3. Կարանտինային օբյեկտի անվանումը ռուսերենով

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է տեքստի տեսքով ռուսերենով

1

1.3.3.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

պարունակում է գրառման գործողության մեկնարկի և ավարտի ամսաթվերի մասին տեղեկությունները, ինչպես նաև գրառման գործողության մեկնարկը և ավարտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները

1

*.1. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկի ամսաթիվը

Ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկը կարգավորող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

ակտը գրանցելիս դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը

1

*.2.3. Ակտի ամսաթիվը

Ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտում նշված գործողության ավարտի ամսաթվին

0..1

*.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կարգավորող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

ակտը գրանցելիս դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը

1

*.4.3. Ակտի ամսաթիվը

Ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

(աղյուսակը խմբ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 166)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2021, թիվ 166 02.01.2022, թիվ 62
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան