ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1742-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ, 57-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «Ծովագյուղ ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/18Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար կատարման ժամկետ սահմանելով 2023 թվականի հուլիսի 1-ից սկսած 48 օր։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Շինպլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/27Շ պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) պայմանագրի 1-ին չափաբաժնով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի ընդհանուր գնի մինչև 16 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
2) պայմանագիրը «Սևան-Մարտունի - Գետափ – /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+000 (աջ և ձախ գոտիներ) հատվածի» բառերից հետո լրացնել «և Վլ․ Կարապետյանի անվան հրապարակի» բառերով։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/35Շ պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների կատարման համար 2022 թվականին սահմանել նոր ժամկետ՝ 30 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ չկիրառելով պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները:
4. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|