Basic information
Number
N 38-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.02.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
03.02.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
03.02.2022
Effective date
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 38-Ա

  

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Ռոնի մասնագիտական ուսուցման կենտրոնի (SEPR L`Ecole des metiers) կողմից որպես օժանդակություն «Ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հասցեով ուղարկված հրուշակագործության սարքի (2 տեղ, 30 կգ ընդհանուր քաշով, 7,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատունվարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ