ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2021 թվականի |
թիվ 63 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2402 ԵՎ 2208 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2402 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքները, որոնք ձևակերպված են «արտահանում» մաքսային ընթացակարգով, ներքին մաքսային մարմնից մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակներով ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետը կիրառվում է՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2402 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների նկատմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ, մինչև տվյալ ապրանքների փոխադրումների հետագծումն սկսելու օրը՝ ապրանքների փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2208 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների նկատմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ, մինչև տվյալ ապրանքների փոխադրումների հետագծումն սկսելու օրը՝ ապրանքների փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան։
(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 03.08.21 թիվ 98)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2021, թիվ 98 | 23.08.2021, թիվ 63 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|