Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 07-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2022 թ.

թիվ 07-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (ՏՀՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել «Տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» միանվագ հետազոտության հարցաթերթը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» միանվագ հետազոտության հարցաթերթի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի հոկտեմբերի 26-ի

 թիվ 07-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_22344

 

Մոդուլ Ա
Ինտերնետ հասանելիությունն ու օգտագործումը 2022 թ.

 

Ինտերնետ հասանելիությունը

Ա0.

Արդյո՞ք կան աշխատակիցներ, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն գործնական նպատակներով:

Այո  

 Ոչ 
→անդրադառնալ Ա6-ին, որի «ոչ» պատասխանի դեպքում, անդրադառնալ «Մոդուլ է»-ին 

Ֆիքսված ինտերնետ կապի օգտագործումը գործնական նպատակներով 2022 թ.

Ա1.

Քանի՞ աշխատակից է գործնական նպատակներով ֆիքսված ինտերնետ կապ օգտագործում:

(Եթե աշխատակիցներն օգտագործում են և՛ ֆիքսված, և՛ շարժական ինտերնետ կապ, ապա նշե՛ք այն ինտերնետ կապը, որը նրանք առավել հաճախ են օգտագործում):

_________ մարդ

Ա2.

 Տնտեսավարող սուբյեկտը ֆիքսված ինտերնետ կապի ո՞ր տեսակն է օգտագործում:

(Հնարավոր է մեկից ավելի պատասխան ընտրել):

1) Ավանդական մոդեմով կապ (դայլ-ափ (dial-up) մատչելիություն նորմալ հեռախոսագծի միջոցով)



2) ԱՅ ԷՍ ԴԻ ԷՆ (ISDN) կապ



3) ԴԻ ԷՍ ԷԼ (DSL) (էքս ԴԻ էՍ ԷԼ (xDSL), ԷՅ ԴԻ ԷՍ ԷԼ (ADSL), ԷՍ ԴԻ ԷՍ ԷԼ (SDSL), ՎԻ ԴԻ ԷՍ ԷԼ (VDSL) և այլն) կապ



4) Այլ ֆիքսված ինտերնետ կապ
Օրինակ, մալուխ, վարձակալված գիծ (օրինակ, Ի1 (E1) կամ Ի3 (E3) առաջին մակարդակի և ԷՅ ԹԻ ԷՄ (ATM) երկրորդ մակարդակի), Ֆրեյմ Ռիլեյ (Frame Relay), Մետրո Իթերնետ (Metro-Ethernet), Փի ԷԼ ՍԻ (PLC) – Փաուերլայն (Powerline) հաղորդակցում և այլն, Ֆիքսված անլար կապ



 

Ա3.

Ո՞րն է տնտեսավարող սուբյեկտի կողմից օգտագործվող ֆիքսված ինտերնետ կապի ամենաարագ ներբեռնման արագությունը 2022 թ.:
 (նշել միայն մեկ տարբերակ)

 

1) Մինչև 30 Մբ/վ



2) 30 Մբ/վ - 100 Մբ/վ



3) 100 Մբ/վ – 500 Մբ/վ



4) 500 Մբ/վ-1 Գբ/վ



5) 1 Գբ/վ և ավելի



6) Չգիտեմ



Շարժական ինտերնետ կապի օգտագործումը գործնական նպատակներով 2022 թ.:

Շարժական ինտերնետ կապը ինտերնետին միացող դյուրակիր սարքավորումների օգտագործումն է բջջային հեռախոսային ցանցերի միջոցով՝ գործնական նպատակներով: Տնտեսավարող սուբյեկտները տրամադրում են դյուրակիր սարքավորումներ և վճարում բոլոր կամ առնվազն մինչև սահմանաչափը, բաժանորդագրության կամ օգտագործման ծախսերը:

Ա4.

Տնտեսավարող սուբյեկտը տրամադրո՞ւմ է դյուրակիր սարքեր (օրինակ` պլանշետներ, սմարթֆոններ և այլն)՝ գործնական նպատակներով շարժական ինտերնետ կապին միանալու համար՝ անլար սարքերի օգտագործմամբ։

Այո

Ոչ

Ա5.

Քանի՞ աշխատակից է գործնական նպատակներով օգտագործում տնտեսավարող սուբյեկտի կողմից տրամադրված դյուրակիր սարք, որը թույլ է տալիս ինտերնետ կապին միանալ անլար սարքերի միջոցով:

(Եթե աշխատակիցներն օգտագործում են և՛ ֆիքսված, և՛ շարժական ինտերնետ կապ, ապա նշե՛ք այն ինտերնետ կապը, որը նրանք առավել հաճախ են օգտագործում):

 _________ մարդ

Կայք էջի օգտագործումը 2022 թ.

   

Այո

Ոչ

Ա6. Տնտեսավարող սուբյեկտն ունի՞ կայք էջ:




→ անդրադառնալ Ա9

Ա7.

Կայքը կամ գլխավոր էջն ունի՞ հետևյալ ծառայություններից որևէ մեկը.

Այո

Ոչ

1) Ապրանքների, ծառայությունների կամ գների վերաբերյալ տեղեկատվություն





2) Առցանց պատվիրման կամ ամրագրման գործառույթ, օրինակ` գնումների զամբյուղ





3) Այցելուների համար ապրանքների փոփոխման կամ նախագծման հնարավորություն





4) Մշտական այցելուների համար կայքում անհատականացված բովանդակություն (կոնտենտ)





5) Հղումներ տնտեսավարող սուբյեկտի սոցիալական մեդիայի պրոֆիլներին





 

Սոցիալական մեդիայի օգտագործում 2022 թ.

Սոցիալական մեդիա օգտագործող տնտեսավարող սուբյեկտները նրանք են, որոնք ունեն օգտվողի պրոֆիլ, հաշիվ կամ օգտատիրոջ լիցենզիա՝ կախված սոցիալական ցանցերի պահանջներից:

Ա8. Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է հետևյալ սոցիալական մեդիաներից որևէ մեկը:

Այո

Ոչ

 

1) Սոցիալական ցանցեր (օրինակ՝ Ֆեյսբուք (Facebook), Լինքդին (Linkedin) և այլն)



 

 

2) Բլոգներ կամ միկրոբլոգներ (օրինակ՝ Թուիթեր (Twitter) և այլն)



 

 

3) Մուլտիմեդիա բովանդակության (կոնտենտ) փոխանակման կայքեր կամ հավելվածներ (օրինակ՝ Յութուբ (YouTube), Ինստագրամ (Instagram), Պինտերեստ (Pinterest), Սնեփչաթ (Snapchat) և այլն)



 

 

4) Վիքիի (Wiki) վրա հիմնված գիտելիքի փոխանակման գործիքներ



 

 Ա9. Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է հետևյալ տեխնոլոգիաներից որևէ մեկը: (Ֆիլտր հարց)

Այո

Ոչ

 

1) Էլեկտրոնային առևտուր (վաճառք) 2021թ.





 

2) Տեղեկատվության փոխանակում էլեկտրոնային եղանակով 2022թ.





 

3) Ամպային հաշվողական ծառայություններ 2022թ.





 

4) Իրերի համացանց 2022թ.





 

5) Արհեստական բանականություն 2022թ.





Մոդուլ Բ
Էլեկտրոնային առևտուրը (վաճառքը)
2021թ.
(Շրջանակ՝ ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, այսինքն՝ եթե Ա0>0)

Ապրանքների կամ ծառայությունների էլեկտրոնային առևտրում (վաճառք) պատվերը տրվում է վեբ կայքերի, հավելվածների կամ Էլեկտրոնային տվյալների փոխանակում՝ Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի հաղորդագրությունների միջոցով՝ պատվերներ ստանալու համար հատուկ նախագծված մեթոդների օգտագործմամբ: Էլ. առևտուրը չի ներառում էլ-փոստի հաղորդագրություններով ստացած պատվերները:
Խնդրում ենք առանձնացնել վեբ և Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի վաճառքները՝ ըստ պատվերի տեղադրման եղանակի:

  • Վեբ վաճառք, երբ հաճախորդը պատվերը տեղադրում է կայքում կամ հավելվածի միջոցով,
  • Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի վաճառք, երբ հաճախորդի բիզնես համակարգից Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի հաղորդագրություն է ստեղծվում:

Էլեկտրոնային պատվերների վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ կանխիկ եղանակով:

Բ1. Ապրանքների կամ ծառայությունների էլեկտրոնային առևտրի (վաճառքի)  որ տեսակն է իրականացրել տնտեսավարող սուբյեկտը 2021թ.:
(Հնարավոր է մեկից ավելի պատասխան ընտրել։Եթե Բ1 հարցի և' 1) և' 2) ենթահարցերի պատասխանները «ոչ» են, ապա անդրադառնալ Բ7-ին)

Այո

Ոչ

 

1) Վեբ (առցանց) վաճառք սեփական կայքէջի կամ սեփական հավելվածների միջոցով

   

2) Վեբ (առցանց) վաճառք երրորդ կողմի կայքէջերի կամ հավելվածների միջոցով (օրինակ՝ իբեյ (ebay), Թիբեյ (Tbay), Մենյու (Menu), Ամազոն (Amazon), Ամազոն Բիզնես (Amazon Business), Ալիբաբա (Alibaba), Բուքինգ (Booking) և այլն

   

3) Ի ԴԻ ԱՅ (EDI) (Էլեկտրոնային տվյալների փոխանակում) վաճառք

   
 

 Վեբ վաճառք 2021թ.

 

Բ2.
 Ընդհանուր շրջանառության քանի՞ տոկոսն է ստացվել ապրանքների և/կամ ծառայությունների վեբ վաճառքից 2021թ.:
 (Խնդրում եմ նկատի ունենալ որ ցուցանիշը կարող է լինել 100 տոկոս միայն այն դեպքում եթե բոլոր վաճառքները առցանց են կատարվել):

____________________ %

 

Բ3. Տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ են բաշխվել վեբ վաճառքի արդյունքում ստացված հասույթները 2021թ.:
(բաշխումն իրականացնել՝ համաձայն Բ2-ում լրացված տոկոսի )

 
 

1) Առցանց վաճառք տնտեսավարող սուբյեկտի սեփական կայքէջի կամ սեփական հավելվածների միջոցով (ներառյալ էքստրանետերը)

____________________ %

2) Առցանց վաճառք երրորդ կողմի կայքէջերի կամ հավելվածների միջոցով (օրինակ՝ իբեյ (ebay), Թիբեյ (Tbay), Մենյու (Menu), Ամազոն (Amazon), Ամազոն Բիզնես (Amazon Business), Ալիբաբա (Alibaba), Բուքինգ (Booking) և այլն)

____________________ %

Ընդամենը ((1)+(2))-ը պետք է հավասար լինի Բ2 հարցում լրացված %-ին:

----------------%

Բ4. Տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ են բաշխվել վեբ վաճառքի արդյունքում ստացված հասույթները՝ ըստ հաճախորդի տեսակների 2021թ.:
(Բաշխումն իրականացնել՝ համաձայն Բ2-ում լրացված %-ի)

 

1) Վաճառք մասնավոր սպառողներին՝ ԲԻ ԹՈւ ՍԻ (B2C)

____________________ %

2) Վաճառք այլ կազմակերպություններին՝ ԲԻ ԹՈւ ԲԻ (B2B) և պետական հատվածին՝ ԲԻ ԹՈւ ՋԻ (B2G)

____________________ %

Ընդամենը ((1)+(2))-ը պետք է հավասար լինի Բ2 հարցում լրացված %-ին

----------------%

Բ5. Խնդրում ենք ընտրել այն երկրները/տարածաշրջանները, որտեղ տնտեսավարող սուբյեկտն իրականացրել է վեբ վաճառք 2021թ.
(Պատասխանը չիմանալու դեպքում կարող եք չնշել ):

 

 1) ՀՀ



 2) ԵԱՏՄ անդամ այլ երկրներ



 3) ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)



 4) ԵՄ երկրներ



 5) Այլ երկրներ



Բ6.

 Տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ է բաշխվել վեբ վաճառքն ըստ հետևյալ երկրների/տարածաշրջանների 2021թ:
(Բաշխումն իրականացնել՝ համաձայն Բ2-ում լրացված տոկոսի):

 

 1) ՀՀ

____________________ %

 2) ԵԱՏՄ անդամ այլ երկրներ

____________________ %

 3) ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)

____________________ %

 4) ԵՄ երկրներ

____________________ %

 5) Այլ երկրներ

____________________ %

Ընդամենը ( 1)+2)+3)+4)+5))-ը պետք է հավասար լինի Բ2 հարցում լրացված տոկոսի:

----------%

 Ի ԴԻ ԱՅ (EDI) (էլեկտրոնային տվյալների փոխանակում) տեսակի հաղորդագրություններով վաճառք 2021թ.

Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի հաղորդագրություններն (էլեկտրոնային տվյալների փոխանակում) այստեղ օգտագործվում են որպես ընդհանուր տերմին բիզնես տեղեկատվության` համաձայնեցված ձևաչափով ստացման կամ ուղարկման համար, ինչը ավտոմատ մշակման հնարավորություն է տալիս:
 (օրինակ` Ի ԴԻ ԱՅ ԷՖ ԷՅ ՍԻ ԹԻ (EDIFACT), ՅՈՒ ԲԻ ԷԼ (UBL), ԷՔՍ ԷՄ ԷԼ (XML)):

Բ7. Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր շրջանառության քանի՞ տոկոսն է ստացվել ապրանքների կամ ծառայությունների Ի ԴԻ ԱՅ (EDI) վաճառքից 2021թ.

Ցուցանիշը պետք է ընդգրկված լինի 1-ից 100% միջակայքում` հանած Բ2 հարցում լրացված տոկոսը:-

____________________ %

 

Բ8. Խնդրում ենք ընտրել այն երկրները/տարածաշրջանները, որտեղ տնտեսավարող սուբյեկտը Ի ԴԻ ԱՅ (EDI) վաճառք է իրականացրել 2021թ.
(Պատասխանը չիմանալու դեպքում կարող եք չնշել ):

 
1) ՀՀ  
2) ԵԱՏՄ անդամ այլ երկրներ  
3) ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)  
4) ԵՄ երկրներ  
5) Այլ երկրներ  
 

Մոդուլ Գ
Կազմակերպության ներսում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով տրամադրումը 2022թ.
(Շրջանակ՝ ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, այսինքն՝ եթե Ա0>0)

Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորումը՝ Ի ԱՐ ՓԻ (ERP)-ն ծրագրային ապահովում է, որը կիրառվում է տարբեր գործառնական ոլորտների միջև (օրինակ՝ հաշվապահություն, պլանավորում, արտադրություն, կադրերի կառավարում, շուկայավարում և այլն) տեղեկատվության փոխանակման միջոցով ռեսուրսները կառավարելու համար: Ի ԱՐ ՓԻ (ERP)-ն կարող է լինել կազմակերպության կարիքներին հարմարեցված կամ ինքնուրույն ծրագրային ապահովում: Օրինակ՝ ԷՍ ԷՅ ՓԻ (SAP)-ն կամ Փիփլսոֆթ (PeopleSoft)-ը:
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը՝ ՍԻ ԱՐ ԷՄ (CRM)-ը վերաբերում է ծրագրային հավելվածներին, որոնք նախատեսված են հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության կառավարմանը:

    Այո Ոչ

Գ1.

Տնտեսավարող սուբյեկտը օգտագործու՞մ է ռեսուրսների պլանավորման Ի ԱՐ ՓԻ (ERP) ծրագրային ապահովում  

Գ2.

Տնտեսավարող սուբյեկտը օգտագործու՞մ է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ՍԻ ԱՐ ԷՄ (CRM) ծրագրային ապահովում  
  1) Տարբեր բիզնես գործառույթներ իրականացնելիս հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, պահեստավորում և հասանելիություն  
  2) Շուկայավարման (մարքեթինգի) նպատակով հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն (օրինակ՝ գների սահմանում, վաճառքի խթանում, բաշխման ուղիների ընտրություն և այլն)  
 Մոդուլ Դ
 Ամպային հաշվողական ծառայությունների կիրառումը 2022թ. (Շրջանակ՝ ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, այսինքն՝ եթե Ա0>0)

 

Ամպային հաշվարկը՝ Քլաուդ քոմփյութինգ (Cloud computing)-ը վերաբերում է ՏՀՏ ծառայություններին, որոնք կիրառվում են ինտերնետի միջոցով ծրագիր մուտք գործելու, hաշվողական հզորության, պահեստավորման և այլնի համար:
Ամպային հաշվարկի բնութագրերն են.

  • առաքվում են ծառայություններ մատուցողների սերվերներից,
  • կարելի է հեշտությամբ մեծացնել կամ նվազեցնել (օրինակ՝ օգտագործողների թվաքանակը կամ պահեստի հզորության փոփոխությունը),
  • առնվազն սկզբնական կարգավորումից հետո կարող է ըստ պահանջի օգտագործվել օգտատիրոջ կողմից (առանց ծառայություն մատուցողի հետ մարդկային շփման),
  • վճարվում են կամ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ ըստ օգտագործված հզորության, կամ դրանք կանխավճարված են:

 Ամպային հաշվարկը կարող է ներառել միացումներ վիրտուալ մասնավոր ցանցերի՝ ՎԻ ՓԻ ԷՆ (VPN)-ի միջոցով:

Դ1. Ո՞ր վճարովի ամպային հաշվողական ծառայություններն է օգտագործում տնտեսավարող սուբյեկտը:
 (Հնարավոր է մեկից ավելի պատասխան ընտրել, անվճար ծառայությունների համար ոչինչ չընտրել)


1) Էլ-փոստ (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 

2) Օֆիս (Office) ծրագրային ապահովում (օրինակ՝ տեքստային մշակումներ, աղյուսակներ և այլն) (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

3) Ֆինանսական կամ հաշվապահական ծրագրային ապահովման հավելվածներ (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

4) Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորման Ի ԱՐ ՓԻ (ERP) ծրագրային ապահովման հավելվածներ (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

5) Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ՍԻ ԱՐ ԷՄ (CRM) ծրագրային ապահովման հավելվածներ (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

6) Անվտանգության ծրագրային ապահովման հավելվածներ (հակավիրուսային ծրագիր, ցանցային մուտքի վերահսկողություն)

 
 

7) Կազմակերպության տվյալների բազաների հոսթինգ (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

8) Ֆայլերի պահպանում (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

9) Հաշվողական հզորություն կազմակերպության սեփական ծրագրային ապահովման մշակումը գործարկելու համար (որպես ամպային հաշվողական ծառայություն)

 
 

10) Հաշվողական հարթակ, որն ապահովում է հոսթինգային միջավայր՝ հավելվածների մշակման, փորձարկման կամ տեղակայման համար (օրինակ՝ բազմակի օգտագործման ծրագրային մոդուլներ, կիրառական ծրագրավորման ինտերֆեյսներ) (որպես ամպային հաշվողական ծառայություն)։

 
 

11) Այլ վճարովի ամպային հաշվողական ծառայություններ

 

Մոդուլ Ե
Իրերի համացանցը 2022թ.
(Շրջանակ՝ ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, այսինքն՝ եթե Ա0>0)

Իրերի համացանցը՝ ԱՅ օ ԹԻ (IoT)-ն վերաբերում է փոխկապակցված սարքավորումներին կամ համակարգերին, որոնք հաճախ կոչվում են «խելացի» սարքավորումներ ու համակարգեր: Նրանք հավաքում և փոխանցում են տվյալներ և կարող են դիտարկվել կամ հեռակառավարվել ինտերնետի միջոցով: Օրինակ՝

  • «խելացի» հաշվիչներ, ջերմակարգավորիչներ, լամպեր (լույսեր), ազդանշանային համակարգեր, ծխի դետեկտորներ, դռների կողպեքներ,
  • տեսախցիկներ,
  • սենսորներ, բազային կայանին միացված ռադիոհաճախականության նույնականացման՝ ԱՐ ԷՖ ԱՅ ԴԻ (RFID) հատկորոշիչներ, որոնք կառավարելի են ինտերնետի միջոցով:

Իրերի համացանցը կարող է ներառել տարբեր տեսակի ցանցային միացումներ՝ ՈՒԱՆ (WAN), ՈՒայֆայ (WiFi), ԼԱՆ (LAN), Բլութուդ (Bluetooth), ԶիգԲի (ZigBee), վիրտուալ մասնավոր ցանցերի՝ ՎԻ ՓԻ ԷՆ (VPN)-ի միջոցով:
Խնդրում ենք բացառել պարզ հայտնաբերումն ու սենսորները (շարժում, ձայն, ջերմաստիճան, ծուխ և այլն) և ռադիոհաճախականության նույնականացման ԱՐ ԷՖ ԱՅ ԴԻ (RFID) հատկորոշիչները, որոնք չեն կարող ինտերնետի միջոցով դիտարկվել կամ հեռակառավարվել:

Ե1. Հետևյալ սարքերից կամ համակարգերից տնտեսավարող սուբյեկտը ո՞րն է օգտագործում 2022թ.
 Սարքեր և համակարգեր.

1) Էներգիայի սպառման կառավարման համար (օրինակ՝ «խելացի» հաշվիչներ, ջերմակարգավորիչներ, լամպեր (լույսեր))

 

2) Տարածքի անվտանգության համար (օրինակ՝ «խելացի» ազդանշանային համակարգեր, ծխի դետեկտորներ, դռների կողպեքներ, անվտանգության տեսախցիկներ)

 

3) Արտադրական գործընթացների համար (օրինակ՝ սենսորներ կամ ռադիոհաճախականության նույնականացման՝ ԱՐ ԷՖ ԱՅ ԴԻ (RFID) հատկորոշիչներ, որոնք մշտադիտարկվում/վերահսկվում են ինտերնետի միջոցով և օգտագործվում են գործընթացը վերահսկելու կամ ավտոմատացման համար

 

4) Լոգիստիկ կառավարման համար (օրինակ՝ ինտերնետի միջոցով վերահսկվող սենսորներ, որոնք նախատեսված են պահեստի կառավարմամբ ապրանքներին կամ տրանսպորտային միջոցներին հետևելու համար)

 

5) Սպասարկման համար՝ կախված պայմաններից (օրինակ՝ ինտերնետի միջոցով վերահսկվող սենսորներ, որոնք նախատեսված են մեքենաների կամ տրանսպորտային միջոցների սպասարկման կարիքները դիտարկելու համար)

 

6) Հաճախորդների սպասարկման համար (օրինակ՝ ինտերնետի միջոցով վերահսկվող «խելացի» տեսախցիկներ կամ սենսորներ, որոնք նախատեսված են հաճախորդների գործունեությունը դիտարկելու կամ նրանց անհատականացված գնումների փորձ առաջարկելու համար)

 

7) Այլ նպատակներով

 

Մոդուլ Զ
Արհեստական բանականությունը 2022թ.

(Շրջանակ՝ ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, այսինքն՝ եթե Ա0>0)

Արհեստական բանականությունը վերաբերում է այն համակարգերին, որոնք օգտագործում են տեքստային վերլուծության, համակարգչային տեսողության, խոսքի ճանաչման, բնական լեզվի ընկալման, մեքենայական ուսուցման, խորը ուսուցման տարբեր մակարդակի ինքնակառավարվող տեխնոլոգիաներ՝ ինքնակառավարման տարբեր մակարդակներում տվյալներ հավաքելու և/կամ օգտագործելու, կանխատեսելու, առաջարկելու կամ կոնկրետ նպատակին հասնելու լավագույն գործողությունը որոշելու համար: Արհեստական բանականության համակարգերը կարող են լինել զուտ ծրագրային ապահովման վրա հիմնված, օրինակ՝

  •  բնական լեզվի մշակման վրա հիմնված չաթ-բոտեր և բիզնեսի վիրտուալ օգնականներ,
  • դեմքի ճանաչման համակարգեր՝ հիմնված համակարգչային տեսողության կամ խոսքի ճանաչման համակարգերի վրա,
  • մեքենայացված թարգմանության ծրագրային ապահովում,
  • տվյալների վերլուծություններ՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա կամ սարքերում ներկառուցված, օրինակ՝
  • ինքնակառավարվող ռոբոտներ պահեստների ավտոմատացման կամ արտադրության-հավաքման աշխատանքների համար,
  • ինքնակառավարվող անօդաչու թռչող սարքեր (դրոններ) արտադրության հսկողության կամ ծանրոցների բեռնաթափման համար

Զ1 Արհեստական բանականության հետևյալ տեխնոլոգիաներից ո՞րն է օգտագործում տնտեսավարող սուբյեկտը:

1) Գրավոր լեզվի վերլուծություն կատարող տեխնոլոգիաներ (տեքստի վերլուծություն)

 

2) Բանավոր լեզուն մեքենայաընթեռնելի ձևաչափի փոխակերպող տեխնոլոգիաներ (խոսքի ճանաչում)

 

3) Գրավոր կամ բանավոր լեզուն ընկալող տեխնոլոգիաներ 

 

4) Պատկերների հիման վրա առարկաների կամ անձանց նույնականացում (պատկերի ճանաչում, պատկերի մշակում)

 

5) Մեքենայական ուսուցում (օրինակ խորը ուսուցում) տվյալների վերլուծության համար

 

6) Տեխնոլոգիաներ, որոնք ավտոմատացնում են տարբեր աշխատանքային հոսքեր կամ օգնում են որոշումների կայացմանը (արհեստական բանականության վրա հիմնված ավտոմատացման ռոբոտային գործընթացի ծրագրային ապահովում)

 

7) Տեխնոլոգիաներ, որոնք շրջակա միջավայրի ուսումնասիրության հիման վրա ինքնուրույն որոշումների միջոցով մեքենաներին ֆիզիկական շարժի հնարավորություն են տալիս (ինքնակառավարվող ռոբոտներ, տրանսպորտային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր)

 

Եթե Զ1 հարցի 1)-ից 7) պատասխանները «ոչ» են, ապա անդրադառնալ Է1

Զ2. Տնտեսավարող սուբյեկտը հետևյալ գործընթացներից որի՞ համար է օգտագործում արհեստական բանականության ծրագրակազմ կամ համակարգեր։

1) Շուկայավարում կամ վաճառք,

 օրինակ՝
ա) չաթ-բոտեր՝ հիմնված բնական լեզվի մշակման վրա՝ հաճախորդների աջակցության համար
բ) հաճախորդների պրոֆիլավորում,
գ) գների օպտիմալացում,
դ) անհատականացված մարքեթինգային առաջարկներ,
ե) շուկայի վերլուծություն՝ հիմնված մեքենայացված ուսուցման վրա
զ) և այլն

 

2) Արտադրական գործընթացներ,

օրինակ՝
ա) կանխատեսելի սպասարկում՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա
բ) արտադրանքները դասակարգելու կամ թերությունները գտնելու գործիքներ
գ) մշտադիտարկման, անվտանգության կամ ստուգման աշխատանքների համար ինքնակառավարվող անօդաչու թռչող սարքեր
դ) ռոբոտների կողմից կատարված հավաքման աշխատանքներ

 

3) Վարչական գործընթացներ,

օրինակ՝
ա) բիզնեսի վիրտուալ օգնականներ՝ հիմնված մեքենայական ուսուցման և /կամ լեզվի մշակման վրա
բ) խոսքի ճանաչում փաստաթղթերի մշակման համար
գ) պլանավորում կամ ժամանակացույցի կազմում՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա
դ) մեքենայական թարգմանություն
ե) և այլն

 

4) Կառավարման նպատակներ,

օրինակ՝
ա) մեքենայական ուսուցում՝ տվյալների վերլուծության և ներդրումների կամ այլ որոշումներ կայացմանը օգնելու համար
բ) մեքենայական ուսուցման հիման վրա վաճառքի կամ բիզնեսի կանխատեսում
գ) մեքենայական ուսուցման հիման վրա ռիսկերի գնահատում
դ) և այլն

 

5) Լոգիստիկա,

օրինակ՝
ա) պահեստներում հավաքելու և փաթեթավորելու լուծումների ռոբոտներ
բ) մեքենայական ուսուցման վրա հիմնված երթուղու օպտիմալացում,
գ) ծանրոցների առաքման, հետագծման, բաշխման և տեսակավորման համար ինքնակառավարվող ռոբոտներ
դ) ծանրոցների առաքման ինքնակառավարվող դրոններ
ե) և այլն

 

6) ՏՀՏ անվտանգություն,

օրինակ՝
ա) դեմքի ճանաչում՝ հիմնված համակարգչային տեսողության վրա՝ ՏՀՏ օգտագործողների իսկությունը հաստատելու համար
բ) մեքենայական ուսուցման հիման վրա կիբերհարձակումների հայտնաբերում և կանխարգելում
գ) և այլն

 

7) Մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ) կամ հավաքագրում

օրինակ՝
ա) թեկնածուների ստուգում, հավաքագրում՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա
բ) աշխատողների պրոֆիլավորում կամ կատարողականի վերլուծություն հիմնված մեքենայական ուսուցման վրա
գ) չաթ-բոտեր՝ հիմնված լեզվի մշակման վրա՝ ՄՌԿ հավաքագրելու կամ աջակցելու համար
գ) և այլն

 

Մոդուլ Է
Տնտեսավարող սուբյեկտի հիմնական բնութագրերը 2021թ.

 Ստորև նկարագրել տնտեսավարող սուբյեկտի հիմնական գործունեությունը, օրինակ՝ արտադրություն (արտադրություն, վերամշակում), առևտուր (վաճառք առանց ապրանքների ձևափոխման), ծառայությունների մատուցում, վերանորոգում:
Հնարավորության դեպքում նշել կոնկրետ օրինակներ՝
- Կոշիկի արտադրություն
- Հագուստի կարում
- Խմիչքների վաճառք խանութում
- Խմիչքի մատուցում բարում
- Սննդի մատուցում ռեստորանում
- Սննդամթերքի վաճառք խանութում
- Գովազդային ծառայությունների տրամադրում
- Ավտոմեքենաների վերանորոգում
- Իրավաբանական ծառայությունների տրամադրում
- Ինժեներական ծառայությունների տրամադրում
- Հաշվապահական հաշվառման ծառայությունների տրամադրում
- Անձնական և կենցաղային ապրանքների վարձույթ և լիզինգ
- Կապի սարքավորումների վերանորոգում

Է1.

Նկարագրել տնտեսավարող սուբյեկտի հիմնական գործունեության տեսակը 2021թ.:
Հիմնական գործունեության տեսակը առավելագույն ավելացված արժեք ստեղծող գործունեությունն է:
Ավելացված արժեքն այն գործունեությունն է, որից ամենաշատ եկամուտն է ստացվում ապրանքներ արտադրելիս կամ ծառայություն մատուցելիս: Օրինակ, եթե ընկերությունը ջուր է արտադրում, ապա դա ջրի արտադրությունն է, այլ ոչ թե՝ ջրի վաճառքը։

 

Է2.

Եթե գիտեք տնտեսավարող սուբյեկտի հիմնական գործունեության տեսակի ծածկագիրն ըստ ՏԳՏԴ խմբ.2-ի, ապա խնդրում ենք ստորև նշել քառանիշ ծածկագիրը։

 

Է3.

Որքա՞ն է տնտեսավարող սուբյեկտի աշխատողների ընդհանուր միջին թվաքանակը 2021թ.։

Վարձու աշխատող նշանակում է տնտեսավարող սուբյեկտի աշխատավարձի ցուցակում ընդգրկված աշխատողը, ով կանոնավոր կերպով ստանում է իր աշխատավարձը՝ համաձայն պայմանավորվածության:
«Վարձու աշխատող չկա» տարբերակը ընտրել այն դեպքում, եթե տնտեսավարող սուբյեկտի աշխատողները միայն սեփականատերերն են, ընտանիքի անդամները և այլն, որոնք աշխատավարձի ցուցակում ընդգրկված չեն (պաշտոնապես աշխատող չեն):

1) Վարձու աշխատող չկա

 

2) 1-ից մինչև 9 վարձու աշխատող

 

3) 10-ից մինչև 49 վարձու աշխատող

 

4) 50-ից մինչև 249 վարձու աշխատող

 

5) 250 և ավելի վարձու աշխատող

 

Է4.

Որքա՞ն է կազմել տնտեսավարող սուբյեկտի մոտավոր շրջանառությունը 2021թ.:
 Շրջանառությունը պետք է նշել առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի։

1)Մինչև 24 միլիոն դրամ

 

2) 24 միլիոնից մինչև 100 միլիոն դրամ

 

3) 100 միլիոնից մինչև 250 միլիոն դրամ

 

4) 250 միլիոնից մինչև 1 000 միլիոն դրամ

 

5) 1 000 միլիոնից մինչև 2 500 միլիոն դրամ

 

6) 2 500 միլիոն դրամ և ավելի

 

Է5.

Տնտեսավարող սուբյեկտի շրջանառության քանի՞ տոկոսն է ստացվել ուղղակի արտահանումից 2021թ.:

 _____________ %

Է6.

Խնդրում ենք ընտրել այն երկրները/տարածաշրջանները, որտեղ կատարվել է արտահանում 2021թ.
Պատասխանը չիմանալու դեպքում կարող եք չնշել:

1) ԵԱՏՄ անդամ երկրներ

 

2) ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)

 

3) ԵՄ երկրներ

 

4) Այլ երկրներ

 

 Մոդուլ Ը
Լրացուցիչ տեղեկություններ տնտեսավարող սուբյեկտի գործընթացների մասին 2022թ.

Բիզնեսի խոչընդոտներ

Ը1 . Ի՞նչ խոչընդոտների է հանդիպում տնտեսավարող սուբյեկտը բիզնեսով զբաղվելու ընթացքում:

 

1.Չի առնչվում

2.Ոչ շատ խնդրահարույց

3.Խնդրա-հարույց

4.Չափա-

զանց խնդրա-հարույց

5.Չի կիրառվում

1) Ֆինանսներ՝ կապիտալի արժեքը (օրինակ՝ տոկոսադրույքները)











2) Ֆինանսներ՝ դրամական հոսքերի պակաս կամ բացակայություն (բիզնես վարելու համար քիչ գումար)











3) Հմտություններ՝ հմուտ աշխատողների պակաս











4) Հմտություններ՝ աշխատակիցները չեն ցանկանում կամ չեն կարողանում հարմարվել տնտեսավարող սուբյեկտի կարիքներին











5) Հմտություններ՝ աշխատակիցների համար վերապատրաստման հնարավորությունները բացակայում են











6) Կազմակերպչական գործառույթ/մշակույթ՝ ավանդական է և վարանում է նոր տեխնոլոգիաներ կամ փոփոխություններ կիրառելու հարցում











7) Կազմակերպչական գործառույթ/մշակույթ՝ որոշումներն ընդունվում են ոչ թե այս ստորաբաժանման ներսում/հիմնարկում, այլ դրանից դուրս











8) Կազմակերպչական գործառույթ/մշակույթ՝ գոյություն ունեցող համակարգերն ու գործընթացները (չափազանց) դժվարացնում են նոր և առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը

 

 

 

 

 

9) Շուկայի պահանջարկ՝ մեր ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկը չափազանց փոքր է

 

 

 

 

 

10) Շուկայի պահանջարկ՝ հաճախորդները նախընտրում են այլ ապրանքներ կամ ծառայություններ, քան մենք առաջարկում ենք

 

 

 

 

 

11) Տեխնոլոգիայի գինը՝ ծրագրային ապահովման գինը (ներառյալ ծրագրային ապահովման լիցենզիաները)

 

 

 

 

 

12) Տեխնոլոգիայի գինը՝ կոշտ սարքավորումների (սարքերի) գինը

 

 

 

 

 

13) Տեխնոլոգիայի գինը՝ ՏՀՏ-ի վերաբերյալ դասընթացների գինը

 

 

 

 

 

14) Ինստիտուցիոնալ միջավայր՝գոյություն ունեցող չափորոշիչներ, որոնց տնտեսավարող սուբյեկտը պետք է համապատասխանի

 

 

 

 

 

15) Ինստիտուցիոնալ միջավայր՝ մասնավոր հատվածի ընկերությունների կողմից տեխնիկական աջակցության բացակայություն

 

 

 

 

 

16) Ինստիտուցիոնալ միջավայր՝ կոռուպցիա

 

 

 

 

 

17) Ինստիտուցիոնալ միջավայր՝ աշխատուժի կանոնակարգեր

 

 

 

 

 

18) Ինստիտուցիոնալ միջավայր՝ մրցակիցներ ոչ պաշտոնական հատվածից

 

 

 

 

 

19) Ինստիտուցիոնալ միջավայր՝ քաղաքական անկայունություն

 

 

 

 

 

20) Ինստիտուցիոնալ միջավայր՝ մաքսային և առևտրային կանոնակարգեր

 

 

 

 

 

21) Ինստիտուցիոնալ միջավայր՝ էլեկտրոնային առևտուր և թվային կանոնակարգեր

 

 

 

 

 

22) Տեղեկատվություն՝ նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, տեղեկատվության կամ գիտելիքների բացակայություն

 

 

 

 

 

Հիմնական գործընթացներ

Ը2. Ո՞ր մեթոդն է հիմնականում օգտագործվում տնտեսավարող սուբյեկտի կողմից ֆինանսների, հաշվապահական և/կամ մարդկային ռեսուրսների գործընթացները կառավարելու համար:
(Կարող է ընտրվել մեկ պատասխան):

 

1) Ձեռքով՝ թղթի միջոցով



2) Համակարգիչներ ստանդարտ ծրագրային ապահովմամբ



3) Բջջային հավելվածներ կամ թվային հարթակներ



4) Համակարգիչներ մասնագիտացված ծրագրային ապահովմամբ



5) Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորում՝ Ի ԱՐ ՓԻ (ERP)



6) Այլ



7) Չգիտեմ



Ը3. Արդյո՞ք տնտեսավարող սուբյեկտը մարքեթինգային կամ արտադրանքի մշակման նպատակներով օգտագործում է հետևյալ մեթոդներից որևէ մեկը՝ հաճախորդներից տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:
 (Կարող են ընտրվել մեկից ավելի պատասխաններ):

 

1) Դեմ առ դեմ զրույցներ



2) Առցանց զրույց օրինակ (Ուոթսափ (Whatsapp) կամ ինտերնետ)



3) Կառուցողական հարցումներ հեռախոսով, դեմ առ դեմ, առցանց կամ ֆոկուս խմբերով



4) Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծրագրային ապահովում՝ ՍԻ ԱՐ ԷՄ (CRM) կամ համարժեք մասնագիտացված ծրագրային ապահովում



5) Մեծ տվյալների վերլուծություն կամ մեքենայական ուսուցման ալգորիթմներ (արհեստական բանականություն) մեծ տվյալների հետ:



6) Այլ



7) Չի կիրառվում



Ը4. Ո՞ր մեթոդն է առավել հաճախ օգտագործվում տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրության կամ ծառայությունների մատուցման պլանավորման համար:
 (Կարող է ընտրվել մեկ պատասխան):

 

1) Թղթային ձեռնարկ



2) Էքսել (Excel)-ի կամ այլ ընդհանուր նշանակության գործիքի օգտագործում



3) Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորում՝ Ի ԱՐ ՓԻ (ERP) ծրագրային ապահովում



4) Այլ



5) Ոչ մեկը



6) Անհայտ է



Որակի վերահսկման համար օգտագործվող մեթոդներ

Ը5. Արդյո՞ք տնտեսավարող սուբյեկտն ունի.
(Կարող են ընտրվել մեկից ավելի պատասխաններ)

 

1) Սահմանված որակի ստանդարտ և/կամ օգտագործում է որակի վերահսկման ընթացակարգեր և մեթոդներ: Արդյոք որակի վերահսկումը կատարվում է կանոնավոր թե մշտական, այլ ոչ ըստ անհրաժեշտության



2) Պարբերաբար օգտագործվող փաստաթղթավորված վերահսկման չափորոշիչ, ընթացակարգեր և/կամ մեթոդներ



3) Կանոնավոր որակի վերահսկման վիճակագրական մեթոդներ



4) Որակի ստուգման և վերահսկման ինքնակառավարվող համակարգեր (օրինակ՝ տեսողական, լազերային, բարձր հստակությամբ՝ ԷՅՋ ԴԻ (HD) տեսախցիկներ կամ սենսորային)



5) Վերոնշյալներից ոչ մեկը ( չի կիրառում)



Նորարարությունը խթանող մեթոդներ

Ը6. Ի՞նչ միջոցներով է տնտեսավարող սուբյեկտը խրախուսում արտադրության աշխատողներին՝ նոր խնայողական կամ ավելի արդյունավետ արտադրական կամ կառավարչական լուծումներ առաջարկելու համար։

 

1) Ֆինանսական խրախուսման միջոցներ



2) Ոչ ֆինանսական մրցանակ նույն աշխատանքը կատարողների միջև (օրինակ՝ ճանաչելով ամսվա աշխատող):



3) Ոչ ֆինանսական նվեր



4) Ոչ մի բացահայտ պարգև



5) Չի կիրառվում



Ը7. Ի՞նչ միջոցներով է տնտեսավարող սուբյեկտը խրախուսում աշխատողներին՝ վերապատրաստվելու կամ խնայողական կամ ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ ընդունելու համար։
(Կարող են ընտրվել մեկից ավելի պատասխաններ):

 

1) Ֆինանսական խրախուսման միջոցներ



2) Ոչ ֆինանսական մրցանակ նույն աշխատանքը կատարողների միջև (օրինակ՝ ճանաչելով ամսվա աշխատող):



3) Ոչ ֆինանսական նվեր



4) Ոչ մի բացահայտ պարգև



6) Չի կիրառվում



Գործունեության վերահսկման և կարգավորման մեթոդներ

Ը8. Ո՞ր պատասխանն է լավագույնս նկարագրում այն, ինչ տեղի ունեցավ տնտեսավարող սուբյեկտի ներսում, երբ վաճառքի, արտադրության կամ ծառայությունների հետ կապված խնդիր առաջացավ 2021 թ.:
(Օրինակներ՝ արտադրանքի որակի թերության հայտնաբերում, մեքենայի աշխատանքի խափանում):

 

1) Ոչ մի քայլ չի ձեռնարկվել, խնդիրը լուծվել է կամ չի լուծվել։



2) Խնդիրը շտկել ենք և հետագա քայլեր չենք ձեռնարկել



3) Խնդիրը շտկել ենք և հետագա քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի:

 

4) Խնդիրը շտկել ենք և հետագա քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի: Ավելին, շարունակական բարելավման գործընթաց ենք սկսել՝ նոր ի հայտ եկող խնդիրները կանխատեսելու համար:



5) Չի կիրառվում



Ը9. Կատարողականի քանի՞ ցուցանիշ է մշտադիտարկվել տնտեսավարող սուբյեկտի ներսում 2021թ.:

 

1) Կատարողական որևէ ցուցանիշ չի օգտագործվել:



2) 1-2 կատարողական ցուցանիշ



3) 3-9 կատարողական ցուցանիշ



4) 10 կամ ավելի կատարողական ցուցանիշ



Ը10. Ի՞նչ հաճախականությամբ են կատարողականի ցուցանիշները ղեկավարության կողմից մշտադիտարկվել տնտեսավարող սուբյեկտի ներսում 2021թ: 

(Ընտրել այն տարբերակը, որն ունի ամենաբարձր հաճախականությունը):

 

1) Տարեկան



2) Եռամսյակային



3) Ամսական



4) Շաբաթական



5) Ամենօրյա



6) Ժամային կամ ավելի հաճախակի



7) Չգիտեմ



Ը11. Ո՞ր ժամանակային հորիզոնն է օգտագործվել տնտեսավարող սուբյեկտի արտադրական թիրախները սահմանելու համար 2021թ.:

 
1) Տարեկան



2) Եռամսյակային



3) Ամսական



4) Շաբաթական



5) Ամենօրյա



6) Ժամային կամ ավելի հաճախակի



7) Չգիտեմ



Կանաչ կառավարում և էներգաարդյունավետություն

 

Ոչ

Այո

Չգիտեմ

Ը12. Տնտեսավարող սուբյեկտը հավաստագրվա՞ծ է բնապահպանական կառավարման ԻՍՈ 14000 (ISO 14000) չափորոշիչի համաձայն:







Ը13. Տնտեսավարող սուբյեկտը վերահսկու՞մ է ածխաթթու գազի (CO2-ի) արտանետումները տարեկան կտրվածքով կամ ավելի հաճախակի:







Ը14. Տնտեսավարող սուբյեկտի ԼԻԻԴ (LEED)-ի տարածքները հավաստագրվա՞ծ են:
(ԼԻԻԴ (LEED)-ը հավաստագրման համակարգ է՝ առողջ, արդյունավետ, ածխածին և ծախսեր խնայող կանաչ շենքերի համար: ԼԻԻԴ (LEED) հավաստագիրը կայունության նվաճումների և առաջնորդության համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշ է:):







Ը15. Տնտեսավարող սուբյեկտի սարքավորումները (օրինակ՝ համակարգիչներն ու դրա բաղկացուցիչ սարքերը) գնահատվե՞լ են էներգաարդյունավետության տեսանկյունից (ինչպես՝ Էներգետիկ աստղ/Էներջի Սթար (Energy Star)):







Ը16. Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է էներգաարդյունավետ լուսավորություն (ԷԼ Ի ԴԻ/ՍԻ ԷՖ ԷԼ (LED/CFL) լամպեր):







Ը17. Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է ՎԻ ԷՅ ՎԻ (VAV) (օդի փոփոխական ծավալ) կամ ԷՅՋ ՎԻ ԷՅ ՍԻ (HVAC) համակարգեր:







Ը18. Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է ծրագրավորվող կամ սենսորային ջերմակարգավորիչներ կամ օդորակման համակարգեր:







Ղեկավար /անհատ ձեռնարկատեր
կամ այլ լիազորված անձ

_____________________________ 

(Ազգանուն, անուն)

___________________ 

(Ստորագրություն)

     
 Հարցազրուցավար

_____________________________ 

(Ազգանուն, անուն)

___________________ 

(Ստորագրություն)

 

___ ________________20___ թ.

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 07-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (ՏՀՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» միանվագ հետազոտությունը (այսուհետ՝ Հետազոտություն) նպատակ ունի լրացնել աշխարհում և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում առանձնակի ուշադրության առարկա դարձած տնտեսավարող սուբյեկտների կողմից ՏՀՏ-ի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության բացը, ինչպես նաև մեթոդաբանական հենք կստեղծվի Եվրոպական վիճակագրությանը համադրելի ՏՀՏ օգտագործման վերաբերյալ վիճակագրության արտադրանքի ստացման, փորձի ձեռքբերման և հետագա տարիներին տարեկան հետազոտություններ անցկացնելու համար:

2. Հետազոտության հարցաթերթը (այսուհետ՝ Հարցաթերթ) լրացվում է տնտեսավարող սուբյեկտի՝ տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի (կազմակերպության) ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրանց լիազորված անձի կողմից, իրենց ընտրած եղանակով՝ առցանց հարցման (օգտագործելով վեբ կայքը ((«Համակարգչի օգնությամբ վեբ հարցազրույց»՝ ԿԱՈՒԻ (CAWI)), հեռախոսակապի («Համակարգչային հեռախոսային հարցազրույց»՝ ԿԱՏԻ (CATI)) կամ դեմ առ դեմ հարցազրուցավարի հետ համատեղ՝ անհատական հարցազրույցի միջոցով ((օգտագործելով պլանշետը) («Համակարգչի օգնությամբ անհատական հարցազրույց»՝ ԿԱՊԻ (KAPI)):

3. Հետազոտության իրականացման աշխատանքներում ներգրավված հարցազրուցավարներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում կրում են վիճակագրական գաղտնիքի պահպանման պարտավորություն՝ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

4. Շարժական ինտերնետ կապը ինտերնետին միացող դյուրակիր սարքավորումների օգտագործումն է բջջային հեռախոսային ցանցերի միջոցով՝ գործնական նպատակներով: Տնտեսավարող սուբյեկտները տրամադրում են աշխատակիցներին դյուրակիր սարքավորումներ և վճարում բոլոր կամ առնվազն մինչև սահմանաչափը, բաժանորդագրության կամ օգտագործման ծախսերը:

5. Սոցիալական մեդիա օգտագործող տնտեսավարող սուբյեկտները նրանք են, որոնք ունեն օգտվողի պրոֆիլ, հաշիվ կամ օգտատիրոջ լիցենզիա՝ կախված սոցիալական ցանցերի պահանջներից:

6. Ապրանքների կամ ծառայությունների էլեկտրոնային առևտրում (վաճառք) պատվերը տրվում է վեբ կայքերի, հավելվածների կամ Էլեկտրոնային տվյալների փոխանակում՝ Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի հաղորդագրությունների միջոցով՝ պատվերներ ստանալու համար հատուկ նախագծված մեթոդների օգտագործմամբ: Էլեկտրոնային առևտուրը չի ներառում էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով ստացած պատվերները: Էլեկտրոնային պատվերների վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ կանխիկ եղանակով:

7. Ըստ պատվերի տեղադրման եղանակի՝ առանձնացվում են.

1) Վեբ վաճառք, երբ հաճախորդը պատվերը տեղադրում է կայքում կամ հավելվածի միջոցով,

2) Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի վաճառք, երբ հաճախորդի բիզնես համակարգից Ի ԴԻ ԱՅ (EDI) տեսակի հաղորդագրություն է ստեղծվում:

8. Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորումը՝ Ի ԱՐ ՓԻ (ERP)-ն ծրագրային ապահովում է, որը կիրառվում է տարբեր գործառնական ոլորտների միջև (օրինակ՝ հաշվապահություն, պլանավորում, արտադրություն, կադրերի կառավարում, շուկայավարում և այլն) տեղեկատվության փոխանակման միջոցով ռեսուրսները կառավարելու համար: Ի ԱՐ ՓԻ (ERP)-ն կարող է լինել կազմակերպության կարիքներին հարմարեցված կամ ինքնուրույն ծրագրային ապահովում: Օրինակ՝ ԷՍ ԷՅ ՓԻ (SAP)-ն կամ Փիփլսոֆթ (PeopleSoft)-ը: Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը՝ ՍԻ ԱՐ ԷՄ (CRM)-ը վերաբերում է ծրագրային հավելվածներին, որոնք նախատեսված են հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության կառավարմանը:

9. Ամպային հաշվարկը՝ Քլաուդ քոմփյութինգ (Cloud computing)-ը վերաբերում է ՏՀՏ ծառայություններին, որոնք կիրառվում են ինտերնետի միջոցով ծրագիր մուտք գործելու, hաշվողական հզորության, պահեստավորման և այլնի համար: Ամպային հաշվարկի բնութագրերն են.

1) առաքվում են ծառայություններ մատուցողների սերվերներից,

2) կարելի է հեշտությամբ մեծացնել կամ նվազեցնել (օրինակ՝ օգտագործողների թվաքանակը կամ պահեստի հզորության փոփոխությունը),

3) առնվազն սկզբնական կարգավորումից հետո կարող է ըստ պահանջի օգտագործվել օգտատիրոջ կողմից առանց ծառայություն մատուցողի հետ մարդկային շփման,

4) վճարվում են կամ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ ըստ օգտագործված հզորության, կամ դրանք կանխավճարված են:

Ամպային հաշվարկը կարող է ներառել միացումներ վիրտուալ մասնավոր ցանցերի՝ ՎԻ ՓԻ ԷՆ (VPN)-ի միջոցով:

10. Իրերի համացանցը՝ ԱՅ օու ԹԻ (IoT)-ն վերաբերում է փոխկապակցված սարքավորումներին կամ համակարգերին, որոնք հաճախ կոչվում են «խելացի» սարքավորումներ ու համակարգեր: Նրանք հավաքում և փոխանցում են տվյալներ և կարող են դիտարկվել կամ հեռակառավարվել ինտերնետի միջոցով, օրինակ՝ 1) «խելացի» հաշվիչներ, ջերմակարգավորիչներ, լամպեր (լույսեր), ազդանշանային համակարգեր, ծխի դետեկտորներ, դռների կողպեքներ, 2) տեսախցիկներ, 3) սենսորներ, բազային կայանին միացված ռադիոհաճախականության նույնականացման՝ ԱՐ ԷՖ ԱՅ ԴԻ (RFID) հատկորոշիչներ, որոնք կառավարելի են ինտերնետի միջոցով: Իրերի համացանցը կարող է ներառել տարբեր տեսակի ցանցային միացումներ՝ ՈՒԱՆ (WAN), ՈՒայֆայ (WiFi), ԼԱՆ (LAN), Բլութուդ (Bluetooth), ԶիգԲի (ZigBee), վիրտուալ մասնավոր ցանցերի՝ ՎԻ ՓԻ ԷՆ (VPN)-ի միջոցով:

11. Արհեստական բանականությունը վերաբերում է այն համակարգերին, որոնք օգտագործում են տեքստային վերլուծության, համակարգչային տեսողության, խոսքի ճանաչման, բնական լեզվի ընկալման, մեքենայական ուսուցման, խորը ուսուցման տարբեր մակարդակի ինքնակառավարվող տեխնոլոգիաներ՝ ինքնակառավարման տարբեր մակարդակներում տվյալներ հավաքելու և/կամ օգտագործելու, կանխատեսելու, առաջարկելու կամ կոնկրետ նպատակին հասնելու լավագույն գործողությունը որոշելու համար: Արհեստական բանականության համակարգերը կարող են լինել զուտ ծրագրային ապահովման վրա հիմնված, օրինակ՝ 1) բնական լեզվի մշակման վրա հիմնված չաթ-բոտեր և բիզնեսի վիրտուալ օգնականներ, 2) դեմքի ճանաչման համակարգեր՝ հիմնված համակարգչային տեսողության կամ խոսքի ճանաչման համակարգերի վրա, 3) մեքենայացված թարգմանության ծրագրային ապահովում, 4) տվյալների վերլուծություններ՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա կամ սարքերում ներկառուցված, օրինակ՝ 5) ինքնակառավարվող ռոբոտներ պահեստների ավտոմատացման կամ արտադրության-հավաքման աշխատանքների համար, 6) ինքնակառավարվող անօդաչու թռչող սարքեր (դրոններ) արտադրության հսկողության կամ ծանրոցների բեռնաթափման համար:

12. Հիմնական գործունեության տեսակը առավելագույն ավելացված արժեք ստեղծող գործունեությունն է: Ավելացված արժեքն այն գործունեությունն է, որից ամենաշատ եկամուտն է ստացվում ապրանքներ արտադրելիս կամ ծառայություն մատուցելիս:

13. Շրջանառությունը պետք է նշել առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի։

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Հարցաթերթի դիմային մասը լրացվում է Վիճակագրական կոմիտեի կողմից:

15. Հարցաթերթը կազմված է 8 Մոդուլներից.

1) Մոդուլ Ա. «Ինտերնետ հասանելիությունն ու օգտագործումը 2022թ.»,

2) Մոդուլ Բ. «Էլեկտրոնային առևտուրը (վաճառքը) 2021թ.»,

3) Մոդուլ Գ. «Կազմակերպության ներսում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով տրամադրումը 2022թ.»,

4) Մոդուլ Դ. «Ամպային հաշվողական ծառայությունների կիրառումը 2022թ.»,

5) Մոդուլ Ե. «Իրերի համացանցը 2022թ.»,

6) Մոդուլ Զ. «Արհեստական բանականությունը 2022թ.»,

7) Մոդուլ Է. «Տնտեսավարող սուբյեկտի հիմնական բնութագրերը 2021թ »

8) Մոդուլ Ը. «Լրացուցիչ տեղեկություններ տնտեսավարող սուբյեկտի գործընթացների մասին 2022թ.»:

16. Մոդուլ Բ-ում և Մոդուլ Է-ում ներառված բոլոր հարցերը, ինչպես նաև Մոդուլ Ը-ում ներառված Ը8-Ը11 հարցերը վերաբերում են 2021թ.-ի տվյալներին, իսկ մնացած հարցերը՝ 2022թ-ին:

17. Մոդուլ Ա. «Ինտերնետ հասանելիությունն ու օգտագործումը 2022թ.», բաղկացած է 10 հարցից և 24 ենթահարցից, ընդ որում՝ Ա1-ից Ա3 հարցերը վերաբերում են ֆիքսված ինտերնետ կապին, Ա4 և Ա5 հարցերը՝ շարժական ինտերնետ կապին, Ա6 և Ա7 հարցերը՝ կայք էջի օգտագործմանը, Ա8 հարցը՝ սոցիալական մեդիայի օգտագործմանը, իսկ Ա9 ֆիլտր հարցը՝ տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնոլոգիաների օգտագործմանը:

1) Ա0. «Արդյո՞ք կան աշխատակիցներ, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն գործնական նպատակներով» հարցի պատասխանը «Այո» է, եթե կան գործնական նպատակներով ինտերնետ հասանելիություն ունեցող աշխատակիցներ, «Ոչ»-ի դեպքում պետք է անդրադառնալ Ա6՝ «Տնտեսավարող սուբյեկտն ունի՞ կայք էջ» հարցին, որին ևս «Ոչ» պատասխանելու դեպքում պետք է անդրադառնալ Մոդուլ Է-ի համապատասխան հարցերին:

2) Ա1. «Քանի՞ աշխատակից է գործնական նպատակներով ֆիքսված ինտերնետ կապ օգտագործում» հարցի պատասխանում նշվում է աշխատակիցների թվաքանակը: Ընդ որում, եթե աշխատակիցներն օգտագործում են և' ֆիքսված, և' շարժական ինտերնետ կապ, ապա անհրաժեշտ է նշել այն ինտերնետ կապը, որը նրանք առավել հաճախ են օգտագործում:

3) Ա2. «Տնտեսավարող սուբյեկտը ֆիքսված ինտերնետ կապի ո՞ր տեսակն է օգտագործում» հարցի պատասխանները կարող են լինել մեկից ավելի՝ 1) Ավանդական մոդեմով կապ (դայլ-ափ (dial-up) մատչելիություն նորմալ հեռախոսագծի միջոցով), 2) ԱՅ ԷՍ ԴԻ ԷՆ (ISDN) կապ, 3) ԴԻ ԷՍ ԷԼ (DSL) (էքս ԴԻ էՍ ԷԼ (xDSL), ԷՅ ԴԻ ԷՍ ԷԼ (ADSL), ԷՍ ԴԻ ԷՍ ԷԼ (SDSL), ՎԻ ԴԻ ԷՍ ԷԼ (VDSL) և այլն) կապ, 4) Այլ ֆիքսված ինտերնետ կապ Օրինակ, մալուխ, վարձակալված գիծ (օրինակ, Ի1 (E1) կամ Ի3 (E3) առաջին մակարդակի և ԷՅ ԹԻ ԷՄ (ATM) երկրորդ մակարդակի), Ֆրեյմ Ռիլեյ (Frame Relay), Մետրո Իթերնետ (Metro-Ethernet), Փի ԷԼ ՍԻ (PLC) – Փաուերլայն (Powerline) հաղորդակցում և այլն, Ֆիքսված անլար կապ:

4) Ա3. «Ո՞րն է տնտեսավարող սուբյեկտի կողմից օգտագործվող ֆիքսված ինտերնետ կապի ամենաարագ ներբեռնման արագությունը» հարցի պատասխանում նշվում է հետևյալ տարբերակներից միայն մեկը 1) Մինչև 30 Մբ/վ , 2) 30 Մբ/վ - 100 Մբ/վ , 3) 100 Մբ/վ–500 Մբ/վ, 4) 500 Մբ/վ-1 Գբ/վ, 5) 1 Գբ/վ և ավելի, 6) Չգիտեմ:

5) Ա4. «Տնտեսավարող սուբյեկտը տրամադրո՞ւմ է դյուրակիր սարքեր (օրինակ` պլանշետներ, սմարթֆոններ և այլն)՝ գործնական նպատակներով շարժական ինտերնետ կապին միանալու համար՝ անլար սարքերի օգտագործմամբ» հարցում նշվում է «Այո» կամ «Ոչ» պատասխաններ:

6) Ա5. «Քանի՞ աշխատակից է գործնական նպատակներով օգտագործում տնտեսավարող սուբյեկտի կողմից տրամադրված դյուրակիր սարք, որը թույլ է տալիս ինտերնետ կապին միանալ անլար սարքերի միջոցով» հարցի պատասխանում նշվում է աշխատակիցների թվաքանակը:

7) Ա6. «Տնտեսավարող սուբյեկտն ունի՞ կայք էջ» հարցի պատասխանում նշվում է «Այո» կամ «Ոչ»:

8) Ա7. «Կայքը կամ գլխավոր էջն ունի՞ հետևյալ ծառայություններից որևէ մեկը» հարցին անդրադառնում ենք այն դեպքում, եթե Ա6 հարցի պատասխանը եղել է «Այո»: Ա7 հարցի ենթահարցերի պատասխանները կարող են լինել մեկից ավելի` 1) «Ապրանքների, ծառայությունների կամ գների վերաբերյալ տեղեկատվություն», 2) «Առցանց պատվիրման կամ ամրագրման գործառույթ, օրինակ` գնումների զամբյուղ», 3) «Այցելուների համար ապրանքների փոփոխման կամ նախագծման հնարավորություն», 4) «Մշտական այցելուների համար կայքում անհատականացված բովանդակություն (կոնտենտ)» և 5) «Հղումներ տնտեսավարող սուբյեկտի սոցիալական մեդիայի պրոֆիլներին»:

9) Ա8. «Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է հետևյալ սոցիալական մեդիաներից որևէ մեկը» հարցին պատասխանել՝ ընտրելով հետևյալ առաջարկվող տարբերակներից մեկը կամ մի քանիսը՝ 1) «Սոցիալական ցանցեր (օրինակ՝ Ֆեյսբուք (Facebook), Լինքդին (Linkedin) և այլն)», 2) «Բլոգներ կամ միկրոբլոգներ (օրինակ՝ Թուիթեր (Twitter) և այլն)», 3) «Մուլտիմեդիա բովանդակության (կոնտենտ) փոխանակման կայքեր կամ հավելվածներ (օրինակ՝ Յութուբ (YouTube), Ինստագրամ (Instagram), Պինտերեստ (Pinterest), Սնեփչաթ (Snapchat) և այլն)» և 4) «Վիքիի (Wiki) վրա հիմնված գիտելիքի փոխանակման գործիքներ»:

10) Ա9. «Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է հետևյալ տեխնոլոգիաներից որևէ մեկը» ֆիլտր հարցի «Այո» կամ «Ոչ» պատասխանները վերաբերում են 1) «Էլեկտրոնային առևտուր (վաճառք)» 2021թ., 2) «Տեղեկատվության փոխանակում էլեկտրոնային եղանակով» 2022թ., 3) «Ամպային հաշվողական ծառայություններ» 2022թ., 4) «Իրերի համացանց» 2022թ. և 5) «Արհեստական բանականություն» 2022թ. մոդուլների ընտրությանը: Համապատասխան մոդուլում ներառված տեխնոլոգիաների կիրառման հարցին «Ոչ» պատասխանելու դեպքում հնարավորություն է ստեղծվում խնայելու հարցաթերթի լրացման ժամանակահատվածը և անցում է կատարվում հարցաթերթի այն մոդուլներին, որոնց վերաբերյալ նշվել է «Այո» պատասխանը:

18. Մոդուլ Բ. «Էլեկտրոնային առևտուրը (վաճառքը) 2021թ.», բաղկացած է 8 հարցից և 22 ենթահարցից, ընդ որում՝ Բ2-ից Բ6 հարցերը վերաբերում են «Վեբ վաճառք»-ին, իսկ Բ7 և Բ8 հարցերը՝ Ի ԴԻ ԱՅ (EDI) (էլեկտրոնային տվյալների փոխանակում) տեսակի հաղորդագրություններով վաճառքին: Հարցերը լրացնում են ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները:

1) Բ1. «Ապրանքների կամ ծառայությունների էլեկտրոնային առևտրի (վաճառքի) որ տեսակն է իրականացրել տնտեսավարող սուբյեկտը» հարցի ենթահարցերն են. 1) «Վեբ (առցանց) վաճառք սեփական կայքէջի կամ սեփական հավելվածի միջոցով», 2) «Վեբ (առցանց) վաճառք երրորդ կողմի կայքէջերի կամ հավելվածների միջոցով (օրինակ՝ իբեյ (ebay), Թիբեյ (Tbay), Մենյու (Menu), Ամազոն (Amazon), Ամազոն Բիզնես (Amazon Business), Ալիբաբա (Alibaba), Բուքինգ (Booking) և այլն», 3) «Ի ԴԻ ԱՅ (EDI) (Էլեկտրոնային տվյալների փոխանակում) վաճառք»: Եթե 1-ին և 2-րդ ենթահարցերի պատասխանները «Ոչ» են, ապա պետք է անդրադառնալ Բ7. «Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր շրջանառության քանի՞ տոկոսն է ստացվել ապրանքների կամ ծառայությունների Ի ԴԻ ԱՅ (EDI) վաճառքից» հարցին:

2) Բ2. «Ընդհանուր շրջանառության քանի տոկոսն է ստացվել ապրանքների և/ կամ ծառայությունների վեբ վաճառքից» հարցի պատասխանը լրացվում է տոկոսային արտահայտությամբ, որը կարող է լինել 100 տոկոս միայն այն դեպքում, եթե վաճառքներն ամբողջությամբ իրականացվել են առցանց:

3) Բ3. «Տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ են բաշխվել վեբ վաճառքի արդյունքում ստացված հասույթները» հարցի՝ 1) «Առցանց վաճառք տնտեսավարող սուբյեկտի սեփական կայքէջի կամ սեփական հավելվածների միջոցով (ներառյալ էքստրանետերը)», 2) «Առցանց վաճառք երրորդ կողմի կայքէջերի կամ հավելվածների միջոցով (օրինակ, իբեյ (ebay), Թիբեյ (Tbay), Մենյու (Menu), Ամազոն (Amazon), Ամազոն Բիզնես (Amazon Business), Ալիբաբա (Alibaba), Բուքինգ (Booking) և այլն)» ենթահարցերի պատասխանները նույնպես լրացվում են տոկոսային արտահայտությամբ և դրանց հանրագումարը պետք է հավասար լինի Բ2 հարցում լրացված տոկոսին:

4) Բ4. «Տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ են բաշխվել վեբ վաճառքի արդյունքում ստացված հասույթները՝ ըստ հաճախորդի տեսակների» հարցի 1) «Վաճառք մասնավոր սպառողներին՝ ԲԻ ԹՈւ ՍԻ (B2C)», 2) «Վաճառք այլ կազմակերպություններին՝ ԲԻ ԹՈւ ԲԻ (B2B) և պետական հատվածին՝ ԲԻ ԹՈւ ՋԻ (B2G)» ենթահարցերի պատասխանները նույնպես լրացվում են տոկոսային արտահայտությամբ և դրանց հանրագումարը պետք է հավասար լինի Բ2 հարցում լրացված տոկոսին:

5) Բ5-ում անհրաժեշտ է ընտրել այն երկրները/տարածաշրջանները, որտեղ տնտեսավարող սուբյեկտն իրականացրել է վեբ վաճառք՝ համաձայն հետևյալ առաջարկվող տարբերակների՝ 1) «ՀՀ», 2) «ԵԱՏՄ անդամ այլ երկրներ», 3) «ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)», 4) «ԵՄ երկրներ» և 5) «Այլ երկրներ»:

6) Բ6. «Տոկոսային ի՞նչ հարաբերակցությամբ է բաշխվել վեբ վաճառքն ըստ հետևյալ երկրների /տարածաշրջանների 1) «ՀՀ», 2) «ԵԱՏՄ անդամ այլ երկրներ», 3) «ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)», 4) «ԵՄ երկրներ» և 5) «Այլ երկրներ» ենթահարցերի պատասխանները լրացվում են տոկոսային արտահայտությամբ և դրանց հանրագումարը պետք է հավասար լինի Բ2 հարցում լրացված տոկոսին:

7) Բ7. «Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր շրջանառության քանի՞ տոկոսն է ստացվել ապրանքների կամ ծառայությունների Ի ԴԻ ԱՅ (EDI) վաճառքից» հարցի պատասխանը լրացվում է տոկոսային արտահայտությամբ: Բ7 և Բ2 հարցերում լրացված ցուցանիշների հանրագումարը պետք է ընդգրկված լինի 1-ից 100 տոկոսի միջակայքում:

8) Բ8-ում անհրաժեշտ է ընտրել այն երկրները/տարածաշրջանները, որտեղ տնտեսավարող սուբյեկտը Ի ԴԻ ԱՅ (EDI) վաճառք է իրականացրել՝ համաձայն հետևյալ առաջարկվող տարբերակների՝ 1) «ՀՀ», 2) «ԵԱՏՄ անդամ այլ երկրներ», 3) «ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)», 4) «ԵՄ երկրներ» և 5) «Այլ երկրներ»:

19. «Մոդուլ Գ. «Կազմակերպության ներսում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով տրամադրումը 2022թ.» բաղկացած է 2 հարցից և 2 ենթահարցից: Հարցերը լրացնում են ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները:

1) Գ1. «Տնտեսավարող սուբյեկտը օգտագործու՞մ է ռեսուրսների պլանավորման Ի ԱՐ ՓԻ (ERP) ծրագրային ապահովում» հարցի դիմաց նշվում է «Այո» կամ «Ոչ» պատասխաններ:

2) Գ2. «Տնտեսավարող սուբյեկտը օգտագործու՞մ է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ՍԻ ԱՐ ԷՄ (CRM) ծրագրային ապահովում» հարցի «Այո» կամ «Ոչ» պատասխանները անհրաժեշտ է լրացնել՝ համաձայն հետևյալ ենթահարցերի՝ 1) «Տարբեր բիզնես գործառույթներ իրականացնելիս հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, պահեստավորում և հասանելիություն» և 2) «Շուկայավարման (մարքեթինգի) նպատակով հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն (օրինակ՝ գների սահմանում, վաճառքի խթանում, բաշխման ուղիների ընտրություն և այլն)»:

20. Մոդուլ Դ. «Ամպային հաշվողական ծառայությունների կիրառումը 2022թ.» բաղկացած է 1 հարցից և 10 ենթահարցից: Հարցը լրացնում են ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները:

1) Դ1. «Ո՞ր վճարովի ամպային հաշվողական ծառայություններն է օգտագործում տնտեսավարող սուբյեկտը» հարցին պատասխանել՝ ընտրելով հետևյալ առաջարկվող տարբերակներից՝ 1) «Էլ-փոստ (որպես ամպային հաշվողական ծառայություն)», 2) «Օֆիս (Office) ծրագրային ապահովում (օրինակ՝ տեքստային մշակումներ, աղյուսակներ և այլն) (որպես ամպային հաշվողական ծառայություն» 3) «Ֆինանսական կամ հաշվապահական ծրագրային ապահովման հավելվածներ (որպես ամպային հաշվողական ծառայություն)», 4) «Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորման Ի ԱՐ ՓԻ (ERP) ծրագրային ապահովման հավելվածներ (որպես ամպային հաշվողական ծառայություն)», 5) «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ՍԻ ԱՐ ԷՄ (CRM) ծրագրային ապահովման հավելվածներ (որպես ամպային հաշվողական ծառայություն», 6) «Անվտանգության ծրագրային ապահովման հավելվածներ (հակավիրուսային ծրագիր, ցանցային մուտքի վերահսկողություն)», 7) «Կազմակերպության տվյալների բազաների հոսթինգ (որպես ամպային հաշվողական ծառայություն)», 8) «Ֆայլերի պահպանում (որպես ամպային հաշվողական ծառայություն)», 9) «Հաշվողական հզորություն կազմակերպության սեփական ծրագրային ապահովման մշակումը գործարկելու համար (որպես ամպային հաշվողական ծառայություն)» և 10) «Հաշվողական հարթակ, որն ապահովում է հոսթինգային միջավայր՝ հավելվածների մշակման, փորձարկման կամ տեղակայման համար (օրինակ՝ բազմակի օգտագործման ծրագրային մոդուլներ, կիրառական ծրագրավորման ինտերֆեյսներ) (որպես ամպային հաշվողական ծառայություն)», 11) «Այլ վճարովի ամպային հաշվողական ծառայություններ»:

21. Մոդուլ Ե. «Իրերի համացանցը 2022թ.» բաղկացած է 1 հարցից և 7 ենթահարցից: Հարցը լրացնում են ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները. 1) Ե1. «Հետևյալ սարքերից կամ համակարգերից տնտեսավարող սուբյեկտը ո՞րն է օգտագործում» հարցին պատասխանելիս անհրաժեշտ է նշել, թե ինչի համար են նախատեսված կիրառվող սարքերն ու համակարգերը՝ ընտրելով հետևյալ առաջարկվող տարբերակներից՝ 1) «Էներգիայի սպառման կառավարման համար (օրինակ՝ «խելացի» հաշվիչներ, ջերմակարգավորիչներ, լամպեր (լույսեր))», 2) «Տարածքի անվտանգության համար (օրինակ՝ «խելացի» ազդանշանային համակարգեր, ծխի դետեկտորներ, դռների կողպեքներ, անվտանգության տեսախցիկներ)», 3) «Արտադրական գործընթացների համար (օրինակ՝ սենսորներ կամ ռադիոհաճախականության նույնականացման՝ ԱՐ ԷՖ ԱՅ ԴԻ (RFID) հատկորոշիչներ, որոնք վերահսկվում են ինտերնետի միջոցով և օգտագործվում են գործընթացների մոնիտորինգի կամ ավտոմատացման համար», 4) «Լոգիստիկ կառավարման համար (օրինակ՝ ինտերնետի միջոցով վերահսկվող սենսորներ, որոնք նախատեսված են պահեստի կառավարմամբ ապրանքներին կամ տրանսպորտային միջոցներին հետևելու համար)», 5) «Սպասարկման համար՝ կախված պայմաններից (օրինակ՝ ինտերնետի միջոցով վերահսկվող սենսորներ, որոնք նախատեսված են մեքենաների կամ տրանսպորտային միջոցների սպասարկման կարիքները դիտարկելու համար)», 6) «Հաճախորդների սպասարկման համար (օրինակ՝ ինտերնետի միջոցով վերահսկվող «խելացի» տեսախցիկներ կամ սենսորներ, որոնք նախատեսված են հաճախորդների գործունեությունը դիտարկելու կամ նրանց անհատականացված գնումների փորձ առաջարկելու համար)», 7) «Այլ նպատակներով»:

22. Մոդուլ Զ. «Արհեստական բանականությունը 2022թ.» բաղկացած է 2 հարցից և 14 ենթահարցից: Հարցերը լրացնում են ինտերնետ հասանելիություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները. 1) Զ1. «Արհեստական բանականության հետևյալ տեխնոլոգիաներից ո՞րն է օգտագործում տնտեսավարող սուբյեկտը» հարցին պատասխանել՝ ընտրելով հետևյալ առաջարկվող տարբերակներից՝ 1) «Գրավոր լեզվի վերլուծություն կատարող տեխնոլոգիաներ (տեքստի վերլուծություն)», 2) «Բանավոր լեզուն մեքենայաընթեռնելի ձևաչափի փոխակերպող տեխնոլոգիաներ (խոսքի ճանաչում)», 3) «Գրավոր կամ բանավոր լեզուն ընկալող տեխնոլոգիաներ», 4) «Պատկերների հիման վրա առարկաների կամ անձանց նույնականացում (պատկերի ճանաչում, պատկերի մշակում)», 5) «Մեքենայական ուսուցում (օրինակ խորը ուսուցում) տվյալների վերլուծության համար», 6) «Տեխնոլոգիաներ, որոնք ավտոմատացնում են տարբեր աշխատանքային հոսքեր կամ օգնում են որոշումների կայացմանը (արհեստական բանականության վրա հիմնված ավտոմատացման ռոբոտային գործընթացի ծրագրային ապահովում)» և 7) «Տեխնոլոգիաներ, որոնք շրջակա միջավայրի ուսումնասիրության հիման վրա ինքնուրույն որոշումների միջոցով մեքենաներին ֆիզիկական շարժի հնարավորություն են տալիս (ինքնակառավարվող ռոբոտներ, տրանսպորտային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր)»:

2) Զ2. «Տնտեսավարող սուբյեկտը հետևյալ գործընթացներից որի՞ համար է օգտագործում արհեստական բանականության ծրագրակազմ կամ համակարգեր» հարցին պատասխանել՝ ընտրելով առաջարկվող համապատասխան գործընթացներից, մասնավորապես՝ 1) «Շուկայավարում կամ վաճառք» (օրինակ՝ չաթ-բոտեր՝ հիմնված բնական լեզվի մշակման վրա՝ հաճախորդների աջակցության համար, հաճախորդների պրոֆիլավորում, գների օպտիմալացում, անհատականացված մարքեթինգային առաջարկներ, շուկայի վերլուծություն՝ հիմնված մեքենայացված ուսուցման վրա և այլն), 2) «Արտադրական գործընթացներ» (օրինակ՝ կանխատեսելի սպասարկում՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա, արտադրանքները դասակարգելու կամ թերությունները գտնելու գործիքներ, մշտադիտարկման, անվտանգության կամ ստուգման աշխատանքների համար ինքնակառավարվող անօդաչու թռչող սարքեր, ռոբոտների կողմից կատարված հավաքման աշխատանքներ, 3) «Վարչական գործընթացներ» (օրինակ՝ բիզնեսի վիրտուալ օգնականներ՝ հիմնված մեքենայական ուսուցման և/կամ բնական լեզվի մշակման վրա, խոսքի ճանաչում փաստաթղթերի մշակման համար, պլանավորում կամ ժամանակացույցի կազմում՝ հիմնված մեքենայացված ուսուցման վրա, մեքենայական թարգմանություն և այլն), 4) «Կառավարման նպատակներ» (օրինակ՝ մեքենայական ուսուցում՝ տվյալների վերլուծության և ներդրումների կամ այլ որոշումների կայացմանը օգնելու համար, մեքենայական ուսուցման հիման վրա վաճառքի կամ բիզնեսի կանխատեսում, մեքենայական ուսուցման հիման վրա ռիսկերի գնահատում և այլն), 5) «Լոգիստիկա» (օրինակ՝ պահեստներում հավաքելու և փաթեթավորելու լուծումների ռոբոտներ, մեքենայական ուսուցման վրա հիմնված երթուղու օպտիմալացում, ծանրոցների առաքման, հետագծման, բաշխման և տեսակավորման համար ինքնակառավարվող ռոբոտներ, ծանրոցների առաքման ինքնակառավարվող դրոններ), 6) «ՏՀՏ անվտանգություն» (օրինակ՝ դեմքի ճանաչում՝ հիմնված համակարգչային տեսողության վրա՝ ՏՀՏ օգտագործողների իսկությունը հաստատելու համար, մեքենայական ուսուցման հիման վրա կիբերհարձակումների հայտնաբերում և կանխարգելում և այլն), 7) «Մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ) կամ հավաքագրում» (օրինակ՝ թեկնածուների ստուգում, հավաքագրում՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա, աշխատողների պրոֆիլավորում կամ կատարողականի վերլուծություն՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա, չաթ-բոտեր՝ հիմնված լեզվի մշակման վրա՝ ՄՌԿ հավաքագրելու կամ աջակցելու համար և այլն:

23. Մոդուլ Է. «Տնտեսավարող սուբյեկտի հիմնական բնութագրերը 2021թ.» բաղկացած է 6 հարցից և 15 ենթահարցից:

1) Է1-ում անհրաժեշտ է բառերով շարադրել և նկարագրել տնտեսավարող սուբյեկտի հիմնական գործունեության տեսակը:

2) Տնտեսավարող սուբյեկտի հիմնական գործունեության տեսակի ծածկագիրն ըստ ՏԳՏԴ խմբ.2-ի իմանալու դեպքում անհրաժեշտ է նշել քառանիշ ծածկագիրը Է2-ում դրա համար հատկացված համապատասխան դաշտում, չիմանալու կամ տատանվելու դեպքում համապատասխան դաշտը չի լրացվում:

3) Է3 «Որքա՞ն է տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողների ընդհանուր միջին թվաքանակը» հարցին պատասխանելիս անհրաժեշտ է ընտրել հետևյալ տարբերակներից միայն մեկը՝ 1) «Վարձու աշխատող չկա», 2) «1-ից մինչև 9 վարձու աշխատող», 3) «10-ից մինչև 49 վարձու աշխատող», 4) «50-ից մինչև 249 վարձու աշխատող», 5) «250 և ավելի վարձու աշխատող»: (Վարձու աշխատող նշանակում է տնտեսավարող սուբյեկտի աշխատավարձի ցուցակում ընդգրկված աշխատողը, ով կանոնավոր կերպով ստանում է իր աշխատավարձը՝ համաձայն պայմանավորվածության: "Վարձու աշխատող չկա" տարբերակն անհրաժեշտ է ընտրել այն դեպքում, եթե տնտեսավարող սուբյեկտի աշխատողները միայն սեփականատերերն են, ընտանիքի անդամները և այլն, որոնք աշխատավարձի ցուցակում ընդգրկված չեն (պաշտոնապես աշխատող չեն):

4) Է4. «Որքա՞ն է կազմել տնտեսավարող սուբյեկտի մոտավոր շրջանառությունը» հարցին պատասխանելիս անհրաժեշտ է ընտրել հետևյալ տարբերակներից միայն մեկը ՝ 1) «Մինչև 24 միլիոն դրամ», 2) «24 միլիոնից մինչև 100 միլիոն դրամ», 3) «100 միլիոնից մինչև 250 միլիոն դրամ, 4) «250 միլիոնից մինչև 1 000 միլիոն դրամ», 5) 1 000 միլիոնից մինչև 2 500 միլիոն դրամ», 6) 2 500 միլիոն դրամ և ավելի»:

5) Է4-ում անհրաժեշտ է նշել, թե տնտեսավարող սուբյեկտի շրջանառության քանի՞ տոկոսն է ստացվել ուղղակի արտահանումից 2021թ.:

6) Է6-ում 1) «ԵԱՏՄ անդամ երկրներ», 2) «ԱՊՀ երկրներ (ոչ ԵԱՏՄ երկրներ)», 3) «ԵՄ երկրներ», 4) «Այլ երկրներ» տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այն երկրները/տարածաշրջանները, որտեղ 2021թ. կատարվել է արտահանում:

24. Մոդուլ Ը. «Լրացուցիչ տեղեկություններ տնտեսավարող սուբյեկտի գործընթացների մասին 2022թ.» բաղկացած է 18 հարցից: Ընդ որում՝ Ը1 հարցը, որը վերաբերում է «Բիզնեսի խոչընդոտներ»-ին բաղկացած է 22 ենթահարցից, Ը2, Ը3 և Ը4 հարցերը վերաբերում են «Հիմնական գործընթացներ»-ին, Ը5 հարցը վերաբերում է «Որակի վերահսկման համար օգտագործվող մեթոդներ»-ին, Ը6 և Ը7 հարցերը վերաբերում են «Նորարարությանը խթանող մեթոդներ»-ին, Ը8-ից Ը11 հարցերը վերաբերում են «Գործունեության վերահսկման և կարգավորման մեթոդներ»-ին, Ը12-ից Ը18 հարցերը վերաբերում են «Կանաչ կառավարմանը և էներգաարդյունավետությանը»:

1) Ը1. «Ի՞նչ խոչընդոտների է հանդիպում տնտեսավարող սուբյեկտը բիզնեսով զբաղվելու ընթացքում» հարցի ենթահարցերն են. 1) «Ֆինանսներ՝ կապիտալի արժեքը (օրինակ՝ տոկոսադրույքները)», 2) «Ֆինանսներ՝ դրամական հոսքերի պակաս կամ բացակայություն (բիզնես վարելու համար քիչ գումար)», 3) «Հմտություններ՝ հմուտ աշխատողների պակաս», 4) «Հմտություններ՝ աշխատակիցները չեն ցանկանում կամ չեն կարողանում հարմարվել տնտեսավարող սուբյեկտի կարիքներին», 5) «Հմտություններ՝ աշխատակիցների համար վերապատրաստման հնարավորությունները բացակայում են», 6) «Կազմակերպչական գործառույթ/մշակույթ՝ ավանդական է և վարանում է նոր տեխնոլոգիաներ կամ փոփոխություններ կիրառելու հարցում», 7) «Կազմակերպչական գործառույթ/մշակույթ՝ որոշումներն ընդունվում են ոչ թե այս ստորաբաժանման ներսում/հիմնարկում, այլ դրանից դուրս», 8) «Կազմակերպչական գործառույթ/մշակույթ՝ գոյություն ունեցող համակարգերն ու գործընթացները (չափազանց) դժվարացնում են նոր և առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը», 9) «Շուկայի պահանջարկ՝ մեր ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկը չափազանց փոքր է», 10) «Շուկայի պահանջարկ՝ հաճախորդները նախընտրում են այլ ապրանքներ կամ ծառայություններ, քան մենք առաջարկում ենք», 11) «Տեխնոլոգիայի գինը՝ ծրագրային ապահովման գինը (ներառյալ ծրագրային ապահովման լիցենզիաները)», 12) «Տեխնոլոգիայի գինը՝ կոշտ սարքավորումների (սարքերի) գինը», 13) «Տեխնոլոգիայի գինը՝ ՏՀՏ-ի վերաբերյալ դասընթացների գինը», 14) «Ինստիտուցիոնալ միջավայր՝գոյություն ունեցող չափորոշիչներ, որոնց տնտեսավարող սուբյեկտը պետք է համապատասխանի», 15) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ մասնավոր հատվածի ընկերությունների կողմից տեխնիկական աջակցության բացակայություն», 16) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ կոռուպցիա», 17) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ աշխատուժի կանոնակարգեր», 18) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ մրցակիցներ ոչ պաշտոնական հատվածից», 19) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ քաղաքական անկայունություն», 20) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ մաքսային և առևտրային կանոնակարգեր», 21) «Ինստիտուցիոնալ միջավայր՝ էլեկտրոնային առևտուր և թվային կանոնակարգեր», 22) «Տեղեկատվություն՝ նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, տեղեկատվության կամ գիտելիքների բացակայություն: Ը1. հարցի 1-ից 22 ենթահարցերի հնարավոր պատասխաններն են՝ «Չի առնչվում», «Ոչ շատ խնդրահարույց», «Խնդրահարույց», «Չափազանց խնդրահարույց» և «Չի կիրառվում»:

2) Ը2. «Ո՞ր մեթոդն է հիմնականում օգտագործվում տնտեսավարող սուբյեկտի կողմից ֆինանսների, հաշվապահական և/կամ մարդկային ռեսուրսների գործընթացները կառավարելու համար» հարցի հետևյալ պատասխաններից 1) «Ձեռքով թղթի միջոցով», 2) «Համակարգիչներ ստանդարտ ծրագրային ապահովմամբ», 3) «Բջջային հավելվածներ կամ թվային հարթակներ», 4) «Համակարգիչներ մասնագիտացված ծրագրային ապահովմամբ», 5) «Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորում՝ Ի ԱՐ ՓԻ (ERP)», 6) «Այլ», 7) «Չգիտեմ», կարող է ընտրվել միայն մեկը:

3) Ը3. «Արդյո՞ք տնտեսավարող սուբյեկտը մարքեթինգային կամ արտադրանքի մշակման նպատակներով օգտագործում է հետևյալ մեթոդներից որևէ մեկը՝ հաճախորդներից տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար» հարցի հետևյալ պատասխաններից 1) «Դեմ առ դեմ զրույցներ», 2) «Առցանց զրույց օրինակ Ուոթսափ (Whatsapp) կամ ինտերնետ)», 3) «Կառուցողական հարցումներ հեռախոսով, դեմ առ դեմ, առցանց կամ ֆոկուս խմբերով», 4) «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծրագրային ապահովում՝ ՍԻ ԱՐ ԷՄ (CRM) կամ համարժեք մասնագիտացված ծրագրային ապահովում», 5) «Մեծ տվյալների վերլուծություն կամ մեքենայական ուսուցման ալգորիթմներ (արհեստական բանականություն) մեծ տվյալների հետ», 6) «Այլ», 7) «Չի կիրառվում» կարող է ընտրվել մեկից ավելին:

4) Ը4. «Ո՞ր մեթոդն է առավել հաճախ օգտագործվում տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրության կամ ծառայությունների մատուցման պլանավորման համար» հարցի հետևյալ պատասխաններից 1) «Թղթային ձեռնարկ», 2) «Էքսել (Excel)-ի կամ այլ ընդհանուր նշանակության գործիքի օգտագործում», 3) «Կազմակերպությունների ռեսուրսների պլանավորում՝ Ի ԱՐ ՓԻ (ERP) ծրագրային ապահովում», 4) «Այլ», 5) «Ոչ մեկը», 6) «Անհայտ 1» կարող է ընտրվել մեկը:

5) Ը5. «Արդյո՞ք տնտեսավարող սուբյեկտն ունի» (Որակի վերահսկման համար օգտագործվող մեթոդներ) հարցի հետևյալ պատասխաններից 1) «Սահմանված որակի ստանդարտ և/կամ օգտագործում է որակի վերահսկման ընթացակարգեր և մեթոդներ: Արդյոք որակի վերահսկումը կատարվում է կանոնավոր ու մշտական, այլ ոչ ըստ անհրաժեշտության», 2) «Պարբերաբար օգտագործվող փաստաթղթավորված վերահսկման չափորոշիչ, ընթացակարգեր և/կամ մեթոդներ», 3) «Կանոնավոր որակի վերահսկման վիճակագրական մեթոդներ», 4) «Որակի ստուգման և վերահսկման ինքնակառավարվող համակարգեր (օրինակ՝ տեսողական, լազերային, բարձր հստակությամբ՝ ԷՅՋ ԴԻ (HD) տեսախցիկներ կամ սենսորային)», 5) «Վերոնշյալներից ոչ մեկը (չի կիրառում)» կարող են ընտրվել մեկից ավելի պատասխաններ:

6) Ը6. «Ի՞նչ միջոցներով է տնտեսավարող սուբյեկտը խրախուսում արտադրության աշխատողներին՝ նոր խնայողական կամ ավելի արդյունավետ արտադրական կամ կառավարչական լուծումներ առաջարկելու համար» և Ը7. «Ի՞նչ միջոցներով է տնտեսավարող սուբյեկտը խրախուսում աշխատողներին՝ վերապատրաստվելու կամ խնայողական կամ ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ ընդունելու համար» հարցերի հետևյալ պատասխաններից 1) «Ֆինանսական խրախուսման միջոցներ», 2) «Ոչ ֆինանսական մրցանակ նույն աշխատանքը կատարողների միջև (օրինակ՝ ճանաչելով ամսվա աշխատող)», 3) « Ոչ ֆինանսական նվեր», 4) «Ոչ մի բացահայտ պարգև», 5) «Չի կիրառվում» կարող են ընտրվել մեկից ավելի պատասխաններ:

7) Ը8. «Ո՞ր պատասխանն է լավագույնս նկարագրում այն, ինչ տեղի ունեցավ տնտեսավարող սուբյեկտի ներսում, երբ վաճառքի, արտադրության կամ ծառայությունների հետ կապված խնդիր առաջացավ» հարցի հետևյալ պատասխաններից 1) «Ոչ մի քայլ չի ձեռնարկվել, խնդիրը լուծվել է կամ չի լուծվել», 2) «Խնդիրը շտկել ենք և հետագա քայլեր չենք ձեռնարկել», 3) «Խնդիրը շտկել ենք և հետագա քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի», 4) Խնդիրը շտկել ենք և հետագա քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի: Ավելին, շարունակական բարելավման գործընթաց ենք սկսել՝ նոր ի հայտ եկող խնդիրները կանխատեսելու համար», 5) «Չի կիրառվում» կարող է ընտրվել մեկը:

8) Ը9. «Կատարողականի քանի՞ ցուցանիշ է մշտադիտարկվել տնտեսավարող սուբյեկտի ներսում» հարցի հետևյալ պատասխաններից 1) «Կատարողականի որևէ ցուցանիշ չի օգտագործվել», 2) «1-2 կատարողական ցուցանիշ», 3) «3-9 կատարողական ցուցանիշ», «10 կամ ավելի կատարողական ցուցանիշ» կարող է ընտրվել մեկը:

9) Ը10. «Ի՞նչ հաճախականությամբ են կատարողականի ցուցանիշները ղեկավարության կողմից մշտադիտարկվել տնտեսավարող սուբյեկտի ներսում» և Ը11 «Ո՞ր ժամանակային հորիզոնն է օգտագործվել տնտեսավարող սուբյեկտի արտադրական թիրախները սահմանելու համար» հարցերի հետևյալ պատասխաններից 1) «Տարեկան», 2) «Եռամսյակային», 3) «Ամսական», 4) «Շաբաթական», 5) «Ամենօրյա», 6) «Ժամային կամ ավելի հաճախակի», 7) «Չգիտեմ» անհրաժեշտ է ընտրել այն տարբերակը, որն ունի ամենաբարձր հաճախականությունը:

10) Ը12. «Տնտեսավարող սուբյեկտը հավաստագրվա՞ծ է բնապահպանական կառավարման ԻՍՈ 14000 (ISO 14000) չափորոշիչի համաձայն», Ը13՝ «Տնտեսավարող սուբյեկտը վերահսկու՞մ է ածխաթթու գազի (CO2-ի) արտանետումները տարեկան կտրվածքով կամ ավելի հաճախակի», Ը14՝ «Տնտեսվարող սուբյեկտի ԼԻԻԴ (LEED)-ի տարածքները հավաստագրվա՞ծ են: ԼԻԻԴ (LEED)-ը հավաստագրման համակարգ է՝ առողջ, արդյունավետ, ածխածին և ծախսեր խնայող կանաչ շենքերի համար: ԼԻԻԴ (LEED) հավաստագիրը կայունության, նվաճումների և առաջնորդության համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշ է)», Ը15՝ «Տնտեսավարող սուբյեկտի սարքավորումները (օրինակ՝ համակարգիչներն ու դրա բաղկացուցիչ սարքերը) գնահատվե՞լ են էներգաարդյունավետության տեսանկյունից (ինչպես՝ Էներգետիկ աստղ/Էներջի Սթար (Energy Star))», Ը16՝ «Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է էներգաարդյունավետ լուսավորություն (ԷԼ Ի ԴԻ/ՍԻ ԷՖ ԷԼ (LED/CFL) լամպեր)», Ը17՝ «Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է ՎԻ ԷՅ ՎԻ (VAV) (օդի փոփոխական ծավալ) կամ ԷՅՋ ՎԻ ԷՅ ՍԻ (HVAC) համակարգեր», Ը18՝ «Տնտեսավարող սուբյեկտն օգտագործու՞մ է ծրագրավորվող կամ սենսորային ջերմակարգավորիչներ կամ օդորակման համակարգեր» հարցերի հետևյալ պատասխաններից՝ 1) «Այո», 2) «Ոչ», 3) «Չգիտեմ», ընտրվում է մեկը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: