1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։ Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29»
մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,450,658,176 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ
04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը |
1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև
2023 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 870,000,000 դրամի չափով:
2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի
սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով:
3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել
2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 22,000,000 դրամի չափով:
3.1) ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ:
4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ:
Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 47,446,240 դրամի չափով:
5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,778,280 դրամի չափով:
6. Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022
թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 85,000,000 դրամի չափով:
7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի
դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով:
8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դետկեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով:
9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,901,950 դրամի չափով։
10. Հաշմանդամների համար նախատեսված երկրորդ վերելակի ներմուծում։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,101,616 դրամի չափով։
11. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 37,036,543 դրամի չափով:
12. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,000,000 դրամի չափով:
13. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 155,000,000 դրամի չափով:
14. Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածում՝ 42,000,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ՝ 870,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:
2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ, առանց ԱԱՀ-ի:
3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում)՝ 22,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի: 3․1) ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ:
4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարսպի շինարարական աշխատանքներ՝ 47,446,240 դրամ, առանց ԱԱՀ-ի:
5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 29,778,280 դրամ, առանց ԱԱՀ-ի:
6. Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում ՝ 85,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:
7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում ՝ 20,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:
8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 21,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:
9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում ՝ 2,901,950, դրամ առանց ԱԱՀ-ի:
10. Հաշմանդամների համար նախատեսված երկրորդ վերելակի ներմուծում ՝ 8,101,616, դրամ, առանց ԱԱՀ-ի:
11. Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ, առանց ԱԱՀ-ի:
12. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 6,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:
13. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նյութերի մատակարարում՝ 155,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:
14. Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում՝ 42,000,000 դրամ,
առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |