Գլխավոր տեղեկություն
Համար
N 1702-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1702-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Սահմանել, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից նկարահանման տեխնիկական սարքավորումների (էլեկտրական գեներատորներ, լուսավորման կառավարման համակարգի ծրագրային ապահովում, ձայնային ապահովման սարքավորումներ, հրավառության և բեմական հատուկ էֆեկտների ապահովման գծով սարքավորումներ) վարձակալական ու սպասարկման ծառայությունների, ինչպես նաև բեմական դեկորատիվ սեգմենտների (բեմական հատուկ կոնստրուկցիաներ, բեմական և նկարահանման տարածքի դեկորատիվ ձևավորում) ապահովման գծով ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ» պարբերությունների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 3-ի N 1702-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 3-ի N 1702-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 3-ի N 1702-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 3-ի N 1702-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 3-ի N 1702-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: