Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԼՐԻՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՄԱՄԲ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 18-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված` մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 26-րդ, 32-35-րդ կետերում նշված և մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված քաղաքացիական ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից նշված ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումների և (կամ) միջազգային փոխադրումների իրականացման համար:

2. Սահմանել, որ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ նախքան սույն Որոշումն ուժի մեջ մտնելը Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված` մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 26-րդ, 32-35-րդ կետերին համապատասխան (հաշվի առնելով նշված կետերի համապատասխան խմբագրությունների գործողության ժամանակետները` ըստ ցանկի, համաձայն հավելվածի)` սույն Որոշման 1-ին կետի դրույթները այդ քաղաքացիական ինքնաթիռների թողարկման օրվանից կիրառվում են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան:

3 Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 88 որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 331 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԼՐԻՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՄԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 26-ՐԴ, 32-35-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

Կետի համարը

Կետի խմբագրությունը

Գործողության ժամկետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվ

սկիզբը

ավարտը

26

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328 որոշման 2-րդ կետի խմբագրությամբ

19 օգոստոսի 2010 թվականի

13 հոկտեմբերի 2010 թվականի

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 411 որոշման 2-րդ կետի հինգերորդ և յոթերորդ պարբերությունների խմբագրությամբ

14 հոկտեմբերի 2010 թվականի

10 մարտի 2011 թվականի

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 541 որոշման խմբագրությամբ

11 մարտի 2011 թվականի

24 մարտի 2011 թվականի

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի թիվ 592 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության և 3-րդ կետի խմբագրությամբ

25 մարտի 2011 թվականի

31 դեկտեմբերի 2011 թվականի

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 50 որոշման 3-րդ կետի խմբագրությամբ

1 հունվարի 2012 թվականի

31 օգոստոսի 2013 թվականի

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013թ. հունիսի 25-ի թիվ 140 որոշման հավելվածի 3-րդ կետի «ա» ենթակետի խմբագրությամբ

1 սեպտեմբերի 2013 թվականի

-

32

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013թ. դեկտեմբերի 13-ի թիվ 101 որոշման 1-ին կետի խմբագրությամբ

16 փետրվարի 2014 թվականի

-

33

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 6 որոշման խմբագրությամբ

3 մարտի 2014 թվականի

 

34

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի մարտի 4-ի թիվ 20 որոշման 1-ին կետի խմբագրությամբ

17 մայիսի 2014 թվականի

-

35

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ 57 որոշման 2-րդ կետի խմբագրությամբ

4 հոկտեմբերի 2014 թվականի

-

(հավելված փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 140)