ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով՝ ծրագրերով սահմանված ժամկետներով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`
1) կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:
3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 378-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների
NN |
Հասարակական կազմակերպության անվանումը |
Հասցեն |
Հարկը |
Մակերեսը (քառ. մետր) |
Գնահատված արժեքը (դրամ) |
Օգտագործման տրամադրման ժամկետը |
1. |
«Մամուլի ազգային ակումբ» |
ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4 |
10-րդ |
84.1 |
35 017 000 |
մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
2. |
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» |
ք. Երևան, Իսահակյան 28 շենք, թիվ 3 շինություն |
1-ին |
27.2 |
19 241 000 |
10 տարի |
3. |
«Տնտեսական լրագրողների ակումբ» |
ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4 |
8-րդ |
20 |
8 850 000 |
10 տարի |
(հավելվածը լրաց. 21.08.14 N 866-Ա, փոփ. 03.12.20 N 1951-Ա, խմբ. 20.10.22 N 1612-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.10.2022, N 1612-Ա | 21.10.2022, N 378-Ա | |
03.12.2020, N 1951-Ա | 04.12.2020, N 378-Ա | |
21.08.2014, N 866-Ա | 27.08.2014, N 378-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|