Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-93-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.372
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը «փաստաբանին» բառից առաջ լրացնել «հավատարմագրված» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21.

Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը

 

1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:

3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

5. Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 408 և 408.1 հոդվածներով նախատեսված դեպքերում:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 45-րդ, 377-րդ հոդվածների և 4998-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:».

բ) 4-րդ մասի 28-րդ կետը «դատախազին» բառից հետո լրացնել «որոշման օրինականությունը ստուգելու նպատակով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «դատախազին» բառից հետո լրացնել «որոշման օրինականությունը ստուգելու նպատակով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 161-րդ կետով.

«161) մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ.»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 183-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 136-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:».

բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

գ) 3-րդ մասի «առաջին և երկրորդ մասերով» բառերը փոխարինել «առաջին մասով» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 185-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը «պատճենն» բառերից հետո լրացնել «անհապաղ» բառով.

բ) 3-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում» բառերով.

գ) 4-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել «այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու դեպքում դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ նշում է նաև այդ մասին:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3141-րդ հոդվածով.


«Հոդված 3141.

Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

 

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դատարանն իրավունք ունի դատավարության մասնակիցների, քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ դատական սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

3. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

5. Դատական տուգանքը կիրառվում է դատավարության մասնակիցների և գործին մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի կիրառման դեպքում նիստը հետաձգվում է մինչև երկու շաբաթ ժամկետով: Կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը չի հաշվվում պատժի ժամկետի մեջ:

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է: Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան հրապարակման պահից երեք օրվա ընթացքում:

9. Դատական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցների ենթարկելու համար:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 356-րդ հոդվածը «համար» բառից հետո լրացնել «` հայտարարելով դատավճիռը կամ որոշումը հրապարակելու վայրը, օրը և ժամը» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 369-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Դատավճիռը կազմվում և հրապարակվում է երկշաբաթյա ժամկետում:»:

 

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ բաժնով.

 

«Բ Ա Ժ Ի Ն  91.

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳ

 

Գ Լ ՈՒ Խ  451.

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ


Հոդված 3751.

Արագացված կարգի կիրառման հիմքերը

 

1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:

3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

4. Դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը մերժելու դեպքում կայացնում է որոշում:

5. Միևնույն գործով մի քանի ամբաստանյալների կամ մեղադրյալների դեպքում, եթե նրանցից թեկուզ մեկն առարկում է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, ապա գործի քննությունը կատարվում է ընդհանուր կարգով։

Հոդված 3752.

Միջնորդություն ներկայացնելու կարգը

 

Ամբաստանյալը կամ մեղադրյալը դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունը սկսելը:

Հոդված 3753.

Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը

 

1. Արագացված կարգով դատական քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41, 42, 44 և 45 գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները:

2. Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին ամբաստանյալի միջնորդության քննությունը սկսվում է մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ներկայացմամբ:

3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:

4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 3751 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

5. Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

7. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքի 46 գլխով նախատեսված իրավունքը և կարգը:

8. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:

Հոդված 3754.

Դատավճռի բողոքարկման սահմանները

 

Դատավճիռը, որը կայացվել է սույն օրենսգրքի 3753 հոդվածին համապատասխան, կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով, բացառությամբ սույն օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 376-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «մեղադրողը» բառից հետո լրացնել «կամ վերադաս դատախազը» բառերով.

բ) 2-րդ մասի «Մեղադրողն իրավունք չունի» բառերը փոխարինել «Մեղադրողը կամ վերադաս դատախազն իրավունք չունեն» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է 3754 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:»։

 

Հոդված 19. Օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` իր տեղակալը:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 385-րդ հոդվածը «լրիվ ծավալով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի» բառերով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 404-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ` արդարացվածը, դատապարտյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, տուժողը՝ հավատարմագրված փաստաբանի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, նրա օրինական ներկայացուցիչը, քաղաքացիական պատասխանողը՝ հավատարմագրված փաստաբանի միջոցով՝ քաղաքացիական հայցի մասով:».

բ) երկրորդ մասից հանել «Մեղադրողը,» բառը:

 

Հոդված 22. Օրենսգրքի 407-րդ հոդվածում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

«21. Բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:».

բ) 3-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «կամ բերվել է 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 409-րդ և 410-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Հոդված 409.

Վարույթի հարուցումը նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով

 

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները և պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հավատարմագրված փաստաբանին:

2. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:

3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգռված անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:

4. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում հավատարմագրված փաստաբանը կարող է որոշում կայացնել նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ կատարում է ուսումնասիրություններ:


Հոդված 410.

Դատախազի և հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունը (ուսումնասիրությունը) ավարտելուց հետո

 

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունը ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հավատարմագրված փաստաբանը, գործի նորոգման հիմքերն առկա համարելով, վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հավատարմագրված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 412-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ, բացառությամբ սույն օրենսգրքի 4141 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքի:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 4141-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի «բողոքը ստանալու» բառերը փոխարինել «գործը վճռաբեկ դատարանում ստանալու» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 4142-րդ հոդվածի 5-րդ մասը «անձին» բառից հետո լրացնել «, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի)» բառերով:

 

Հոդված 27. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4143 -րդ հոդվածով.

«Հոդված 4143. Վճռաբեկ բողոքի պատասխանը

 

Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և դատավարությանը մասնակցող անձանց (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի): Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը:»:

 

Հոդված 28. Օրենսգրքի 421-րդ հոդվածում`

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Հոդված 421. Դատավճռի բեկանումը` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով».

 

բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ մասերը.

գ) 3-րդ մասի «նոր» բառը փոխարինել «լրացուցիչ» բառով:

 

Հոդված 29. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը բերված վճռաբեկ բողոքները, որոնց վարույթ ընդունելու հարցը լուծված չէ, վճռաբեկ դատարանում քննարկվում են սահմանված կարգով:

 

Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 15
Երևան
ՀՕ-93-Ն