Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.07.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 2016 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ԲՆԱԿԱՆ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԻ ԵՎ ՈՒՂԵԿԻՑ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՊԱՐԱՏՈՐՆԵՐՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

1. Բնական ածխաջրածնային գազի մաքրման համար նախատեսված սեպարատորները, որոնք կիրառվում են նավթ ու գազ արդյունահանող և (կամ) նավթ ու գազ վերամշակող արդյունաբերության մեջ, և որոնք նախատեսված են բնական ածխաջրածնային գազը մեխանիկական խառնուկներից, գազային կոնդենսատից, կաթիլային, մանրադիսպերս, աերոզոլային ջրից, հիդրատների գոյացման ինհիբիտորներից և մյուս խառնուկներից մաքրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8421 39 800 6 ստորաենթադիրքում։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

2. Ուղեկից նավթային գազի մաքրման համար նախատեսված սեպարատորները, որոնք կիրառվում են նավթ ու գազ արդյունահանող և նավթ ու գազ վերամշակող արդյունաբերության մեջ, և որոնք նախատեսված են բնական ուղեկից նավթային գազը մեխանիկական խառնուկներից, գազային կոնդենսատից, կաթիլային, մանրադիսպերս, աերոզոլային ջրից, հիդրատների գոյացման ինհիբիտորներից և մյուս խառնուկներից մաքրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8421 39 800 2 ստորաենթադիրքում։

3. Թե՛ բնական ածխաջրածնային գազի, թե՛ ուղեկից նավթային գազի մաքրման համար նախատեսված սեպարատորները, որոնք կիրառվում են նավթ ու գազ արդյունահանող և (կամ) նավթ ու գազ վերամշակող արդյունաբերության մեջ, և որոնք նախատեսված են գազերը մեխանիկական խառնուկներից, գազային կոնդենսատից, կաթիլային, մանրադիսպերս, աերոզոլային ջրից, հիդրատների գոյացման ինհիբիտորներից և մյուս խառնուկներից մաքրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8421 39 800 6 ստորաենթադիրքում։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: