Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1037-Ա

 

«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.10.22 N 724-Ա)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 385,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.10.22 N 724-Ա)

2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 04108135413 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N 359098802 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված N 5161378 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 12.10.22 N 724-Ա)

3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

(3-րդ կետը փոփ. 12.10.22 N 724-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1037-Ա որոշման

 

«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ»

 

ԾՐԱԳԻՐ

1

Ծրագրի նպատակը

Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի Կուսաստանի Ծաղկաձորի ամառային ճամբարում անվճար հանգստանում, կրթվում և դաստիարակվում են անապահով ընտանիքների 1000 երեխաներ` Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև` Վրաստանի Ախալքակի և Նինոծմինդա քաղաքներից և նրանց հարակից հայաբնակ գյուղերից: Ակտիվ հանգստի հետ միասին երեխաները ուսանում են երգ, պար, օտար լեզուներ, նկարչություն, ձեռագործ, համակարգիչ և այլն, ինչպես նաև մասնակցում են թատերականացված ներկայացումների, զվարճալի ու ինտելեկտուալ խաղերի, սպորտլանդիաների: Կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Սևան, Հաղարծին, Մատենադարան և այլուր: Ճամբարի ընթացքում երեխաներին անվճար բաժանվում են հագուստ և կոշիկ, գրենական պիտույքներ:

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3

Բարեգործը

«Ջինիշյան Հիշատակի» հիմնադրամ (Հայաստան, Երևան, Աբովյան 34, բն․5) – տարեկան 4,850,000 դրամ

«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (E.V.2/Domberg 273, Deutschland) – տարեկան 8,500,000 դրամ

«Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France) – տարեկան 8,000,000 դրամ

«Քինդեր Միշընսվերք» բարեգործական կազմակերպություն ("Die Sternsinger" e.V. Stephanstraշe 35 52064 Aachen, Germany) – տարեկան 5,500,000 դրամ

«ՔՆԵՎԱ Նյու Յորք» բարեգործական կազմակերպություն (1011 First Avenue New York, N.Y. 10022-4195, USA) – տարեկան 5,000,000 դրամ

Ֆրանցիսկ Քոֆլեր (2 Wilhelm Str. 93, 50321 Bruehl, Germany) – տարեկան 7,000,000 դրամ

«Ասոսասիոն Ալյանս Արմենիեն» բարեգործական կազմակերպություն (10B Rue Thouin 3, Paris, France) - տարեկան մոտ 12,500,000 դրամ

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)ե (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) – տարեկան 22,000,000 դրամ

Անի Ճուհերեան (10 rue Lavoisier 75008 Paris, France) – տարեկան 19,000,000 դրամ

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (State Route 66 FL-4-2 Tinton Falls, NY USA) – տարեկան 15,000,000 դրամ

«Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Lorenzonistraշe 6281545 Munich, Germany) - տարեկան 10,550,000 դրամ

Ֆերիդ Թեջիմեր (100 Northdale RoadToronto, Ont. M2L 2M1, Canada) - տարեկան 7,500,000 դրամ

Եղբայր Էլուա Հաննոն (Prieurռ Notre Dame du Cռnacle 5 bis rue du Prieurռ,03260 Saint Germain des Fossռs, France) - տարեկան 3,000,000 դրամ

4

Ծրագիրը կատարողը

«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ 05513266):

5

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» ճամբարում: Ծրագիրն առնչվում է սոցիալական և կրթական ոլորտներին:

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն է 385՛200’000 դրամ:

7

Բարեգործություն ստացողը

Ամեն տարի ծրագրից կօգտվեն Հայաստանի Շիրակի և Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի, Երևանի, ինչպես նաև Վրաստանի Ախալքակի և Նինոծմինդա քաղաքների և նրանց հարակից հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 6-ից 16 տարեկան 1000 երեխաներ:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ներմուծեք նկարագրությունը_1371 ճամբարի մասնաշենքերի վերանորոգումներ և վերակահավորումներ - տարեկան 60,000,000 դրամ և 180,000,000 դրամ 3 տարվա համար

Ներմուծեք նկարագրությունը_1371 ճամբարի շահագործման և կոմունալ-կենցաղային ծախսեր - տարեկան 9,500,000 դրամ և 28,500,000 դրամ 3 տարվա համար

Ներմուծեք նկարագրությունը_1371 ճամբարի իրականացման համար անհրաժեշտ սննդի, տնտեսական պարագաների, գրենական պիտույքների, սպորտային գույքի, հագուստեղենի և կոշկեղենի - տարեկան 38,000,000 դրամ և 114,000,000 դրամ 3 տարվա համար

Ներմուծեք նկարագրությունը_1371 ճամբարի գործունեության, ինչպես նաև ճամբարականներին բաժանելու համար բարեգործական բեռների ներմուծում (հիգիենիկ և տնտեսական պարագաներ, գրենական պիտույքներ, կահույք)- տարեկան 20,000,000 դրամ և 60,000,000 դրամ 3 տարվա համար

Ներմուծեք նկարագրությունը_1371 ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման ծախսեր - տարեկան 900,000 դրամ և

2,700,000 դրամ 3 տարվա համար;

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 60,000,000 դրամ ճամբարի մասնաշենքերի վերանորոգումների և վերակահավորումների համար և 180,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 5,000,000 դրամ գազի համար և 15,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 2,500,000 դրամ էլեկտրաէներգիայի համար և 7,500,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 1,000,000 դրամի ջրամատակարարման և ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 1,000,000 դրամ հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 3,000,000 դրամ տնտեսական ապրանքների և պարագաների, ինչպես նաև գրենական պիտույքների համար և 9,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 35,,000,000 դրամի սննդամթերքի համար և 105,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 20,000,000 դրամ բարեգործական բեռների ներմուծման համար և 60,000,000 դրամ 3 տարվա համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 տարեկան 900,000 դրամ ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 2,700,000 դրամ 3 տարվա համար։

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12

Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման և այլ

մարմինների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և

Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես

նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի

25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 12.10.22 N 724-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ