ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. | Դատական պրակտիկայի ամփոփումը և դատական ակտերի կատարումը». |
բ) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին դատական վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասի «վճռաբեկ բողոք բերելու համար uահմանված ժամկետն անցնելուց հետո» բառերը փոխարինել «քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով» բառերով.
բ) երրորդ մասի 1-ին կետից հանել «գործերով» բառը.
գ) երրորդ մասի 3-րդ կետից հանել «և զինվորական գործերով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) օրենքով սահմանված կարգով հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրման հայտ ներկայացրած փաստաբաններին կամ մերժում նրանց հավատարմագրումը, ինչպես նաև դադարեցված է ճանաչում հավատարմագրի գործողությունը.»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Դատական իշխանությունն ունի նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված այլ խորհրդանիշ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|