ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 731-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00232768) 2022 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,580,451.51 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00232768) 2022 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 2,122,017.06 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ռեդ Փունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2022 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էֆ-Լայն Թրեյդինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01537351) 2022 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիտորի և ստեղնաշարի ձեռքբերում՝ 583,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00232768) 2022 թվականի օգոստոսի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների օդափոխության համակարգի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 34,594,616.60 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից նշված շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00232768) 2022 թվականի օգոստոսի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների պոլիուրեթանային հատակների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 15,956,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «ՆՕՎՕ» ՍՊԸ-ի կողմից վերոհիշյալ շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ԷյԷմԷս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00240275) 2022 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսահսկման համակարգերի ձեռքբերում՝ 1,095,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՎիԷլՎի Սենթր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02235463) 2022 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների և կախիչների ձեռքբերում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2022 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անջատիչների ձեռքբերում՝ 253,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |