ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 1655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին» N 853-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Համադրելի ֆինանսական ցուցանիշների առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավորված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե այդ բոլոր ֆինանսական ցուցանիշները հուսալի համադրելիներ են և ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում:».
3) որոշման հավելվածի 4-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «արժեքներ» բառը փոխարինել «թվեր» բառով,
բ. 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալն ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,
բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը.»,
գ. 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալն ամբողջ թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,
բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|