Գլխավոր տեղեկություն
Համար
N 1646-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1646-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1585-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու, գույք նվիրաբերելու և անհատույց օգտագործման հանձնելու մասին» N 1585-Ա որոշման 1-ին կետում «ք. Երևան, Ավան, Սաֆարյան 14 հասցեում գտնվող 13,765.56 քառակուսի մետր մակերեսով, 205,743,446,0 դրամ հաշվեկշռային արժեքով հոսպիտալի շենքը, 61.73 քառակուսի մետր մակերեսով, 8,704,107,0 դրամ հաշվեկշռային արժեքով էլեկտրական ենթակայանը, 25.04 քառակուսի մետր մակերեսով, 1,946,389,0 դրամ հաշվեկշռային արժեքով պահակակետը, 22.68 քառակուսի մետր մակերեսով, 822,980,0 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանը, 1,253.4 քառակուսի մետր մակերեսով, 19,726,963,0 դրամ հաշվեկշռային արժեքով տնտեսական մասնաշենքը և օժանդակ շինությունը, 166.32 քառակուսի մետր մակերեսով, 15,969,761,0 դրամ հաշվեկշռային արժեքով կաթսայատունը և դրանց զբաղեցրած՝ օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 2.413978 հա հողամասը» բառերը փոխարինել «մարզ Կոտայք, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոց 13 հասցեում գտնվող 51.44 քառակուսի մետր մակերեսով, 6.379.487 դրամ հաշվեկշռային արժեքով էլեկտրական ենթակայանը, 23.4 քառակուսի մետր մակերեսով, 2.756.921 դրամ հաշվեկշռային արժեքով պահակակետը, 4354.93 քառակուսի մետր մակերեսով, 471.278. 948 դրամ հաշվեկշռային արժեքով Ա մասնաշենքը, 2609.78 քառակուսի մետր մակերեսով, 286.582.385 դրամ հաշվեկշռային արժեքով Բ մասնաշենքը, 3089.7 քառակուսի մետր մակերեսով, 335.618.117 դրամ հաշվեկշռային արժեքով Գ մասնաշենքը, 3244.95 քառակուսի մետր մակերեսով, 372.234.699 դրամ հաշվեկշռային արժեքով Դ մասնաշենքը, 18.9 քառակուսի մետր մակերեսով, 2.109.547 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանը, 1019.5 քառակուսի մետր մակերեսով, 98.180.933 դրամ հաշվեկշռային արժեքով տնտեսական մասնաշենքը, 138.6 քառակուսի մետր մակերեսով, 20.053.714 դրամ հաշվեկշռային արժեքով կաթսայատունը, 25 քառակուսի մետր մակերեսով, 4.141.706 դրամ հաշվեկշռային արժեքով օժանդակ շինությունը, 72.6 քառակուսի մետր մակերեսով, 8.187.093 դրամ հաշվեկշռային արժեքով ինքնակամ շինությունը և դրանց զբաղեցրած՝ օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 2.40935 հա հողամասը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան