Գլխավոր տեղեկություն
Համար
N 1658-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» N 556-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը, որոշման տեքստը և հավելվածի վերնագիրը «մեթոդների» բառից հետո լրացնել «առանձնահատկությունները և» բառերով.

2) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «, ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը.

3) որոշման հավելվածի 22-րդ կետում`

ա. հանել «օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն» բառերը,

բ. «մեթոդներից» բառից հետո լրացնել «որևէ» բառով.

4) որոշման հավելվածի 25-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.

5) որոշման հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետով՝

«25.1. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող գինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։».

6) որոշման հավելվածի 29-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.

7) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։».

8) որոշման հավելվածի 34-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.

9) որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«35. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։».

10) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։».

11) որոշման հավելվածի 41-րդ կետը «տարբերությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել վերահսկվող գործարքի մասով համատեղ շահույթը կամ մնացորդային շահույթը:».

12) որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«44. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված շահույթը (վնասը)՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: