Գլխավոր տեղեկություն
Համար
N 1570-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2022-22.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1570-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 523-Ն որոշման 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնված գույքից հետ վերցնել 53 անվանում, 102322967.7 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր և իրականացնել գույքը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1570-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի հաշվեկշռային արժեքը

(դրամ)

Ընդհանուր արժեքը (դրամ)

1.

Հիմնական դահլիճի LED էկրանների ու լայթ բոքսերի կանգնակներ

(կարկաս)

հատ

1

7 682 400,0

7 682 400,0

2.

Հատուկ հյուրերի համար

նախատեսված տրիբունա

հատ

1

904 200,0

904 200,0

3.

Կախովի լայթ բոքսեր

(Լուսային արկղ 3600 մմ)

հատ

1

2 930 083,2

2 930 083,2

4.

Կենտրոնական բեմահարթակի

աստիճան

հատ

1

831 732,0

831 732,0

5.

Բեմահարթակի հիմնական

հատվածի հատակի ծածկ

հատ

1

4 408 800,0

4 408 800,0

6.

Հյուսիսային պողոտայում բռնցքամարտի Եվրոպայի

առաջնությանը նվիրված պուրակ

հատ

1

5 918 035,2

5 918 035,2

7.

Կինետիկ RGB գնդերի համար նախատեսված մետաղական

կարկասներ

հատ

1

605 880,0

605 880,0

8.

Համալիրի սպորտային դահլիճի քողարկման սև կտոր և հետնաբեմում մարզիկների համար

միջանցքներ

հատ

1

5 821 200,0

5 821 200,0

9.

Դեպի դահլիճ մարզիկների մուտքի

համար նախատեսված դալան

հատ

1

503 052,0

503 052,0

10.

Տրիբունայի հետնամասի

էկրանների կարկասներ

հատ

1

1 409 100,0

1 409 100,0

11.

Թվով 2 տեղեկատվական կետեր

հատ

1

1 993 200,0

1 993 200,0

12.

Կենտրոնական հարթակի

մետաղական լրացումներ և լուսային սարքերի տակդիրներ

հատ

1

1 420 650,0

1 420 650,0

13.

Մրցավարների սրահ

հատ

1

3 036 000,0

3 036 000,0

14.

Կարապի լճի մոտակայքում

տպագրությամբ կանգնակներ

հատ

1

1 230 900,0

1 230 900,0

15.

Թունելի միջի շիրմա ու աուդիտի

սենյակի թվով 10 սեղաններ

հատ

1

1 399 200,0

1 399 200,0

16.

Ռինգերի կահույք

հատ

1

3 286 800,0

3 286 800,0

17.

Մամուլի սրահ

հատ

1

4 092 000,0

4 092 000,0

18.

Համալիրի նախասրահում

տեղակայման ենթակա գույք

հատ

1

2 391 840,0

2 391 840,0

19.

Մարմնամարզության սրահ

հատ

1

5 570 400,0

5 570 400,0

20.

Ամբիոն և պոդիում

հատ

1

871 200,0

871 200,0

21.

Մարզահամերգային համալիրի տարբեր կետերում գտնվող

դեկորացիաներ

հատ

1

2 599 080,0

2 599 080,0

22.

Միջոցառումների մեկնարկի գծով

հետհաշվարկի արտաքին ժամացույց

հատ

1

3 999 996,0

3 999 996,0

23.

Շնորհանդեսի դեկորատիվ

սեգմենտներ

հատ

1

3 180 936,0

3 180 936,0

24.

Բազմոց 1,90 մ, արհեստական

կաշվից, սպիտակ

հատ

20

147 000,0

2 940 000,0

25.

Բազկաթոռ 0,85 մ, արհեստական

կաշվից, կապույտ

հատ

50

39 900,0

1 995 000,0

26.

Բարձ 35*35 սմ, արհեստական

կաշվից, սպիտակ

հատ

40

5 250,0

210 000,0

27.

Պուֆիկ 36*36 սմ, արհեստական

կաշվից, կապույտ

հատ

40

5 250,0

210 000,0

28.

Լրագրասեղան 90*50 սմ,

լամինատե փայլուն

հատ

20

31 500,0

630 000,0

29.

Սեղան, լամինատե, փայլուն,

երկարությունը՝ 1,5 մ

հատ

4

84 000,0

336 000,0

30.

Պենոպլաստե կարմիր գույնի

պարկեր

հատ

27

13 000,0

351 000,0

31.

Պենոպլաստե կապույտ գույնի

պարկեր

հատ

33

13 000,0

429 000,0

32.

Սև քողարկման կտոր (սինթետիկ

գործվածք)

մետր

2531

1 250,0

3 163 750,0

33.

Սև քողարկման կտոր (սինթետիկ

գործվածք)

մետր

312

3 500,0

1 092 000,0

34.

Սև քողարկման կտոր (սինթետիկ

գործվածք)

մետր

1018

1 250,0

1 272 500,0

35.

Մասնակից երկրների դրոշներ,

2x4 մ չափսի

հատ

39

35 000,0

1 365 000,0

36.

Լոգոներով դրոշներ (մարզահամերգային համալիրի

դիմաց), 2x4 մ չափսի

հատ

30

35 000,0

1 050 000,0

37.

Դրոշներ 1-3-րդ տեղերի համար,

1,5x3 մ չափսի

հատ

39

25 000,0

975 000,0

38.

Դրոշներ մասնակից երկրների

մուտքի համար, 1x2 մ չափսի

հատ

39

20 000,0

780 000,0

39.

Դրոշակաձող, 2,5 մ

հատ

39

2 800,0

109 200,0

40.

Հատակի ծածկույթ (կավրալին)

քառ. մետր

468

1 700,0

795 600,0

41.

Հատակի ծածկույթ (կավրալին)

քառ. մետր

2100

2 400,0

5 040 000,0

42.

Հատակի ծածկույթ (կավրալին)

քառ. մետր

450

1 850,0

832 500,0

43.

Տպագրված պաստառ

քառ. մետր

462

2 160,0

997 920,0

44.

Հեռուստացույց Skyworth 32E20

հատ

6

109 000,0

654 000,0

45.

Հեռուստացույց Skyworth 50G3A

հատ

4

265 000,0

1 060 000,0

46.

Հեռուստացույց Skyworth

40STD6500

հատ

8

169 000,0

1 352 000,0

47.

Սև մետաղական խողովակ

30*30*1.5 մմ

գծմ

2004

1 023,0

2 050 080,0

48.

Սև մետաղական խողովակ

30*30*1.5 մմ

գծմ

1002

1 026,0

1 028 040,0

49.

Սև մետաղական խողովակ

30*30*1.5 մմ

գծմ

582

1 020,0

593 640,0

50.

Սև մետաղական խողովակ

25*25*1.5 մմ

գծմ

600

860,0

516 000,0

51.

Պողպատյա պրոֆիլներ

/25*25*(1.4-1.6)-1002 գծմ

կգ

1290

660,2

851 700,6

52.

Սև մետաղյա հարթ ժապավեն

(40*5-36 գծմ)

կգ

61,4

680,1

41 760,0

53.

Փայլուն ՊՎՔ (2 մմ),

1220 մմ*2440 մմ

քառ. մետր

720,336

4 879,1

3 514 592,8

Ընդամենը

     

102 322 967,7

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ