Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2022-06.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2020 թվականի N 604-Ա

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հաստատել հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հոկտեմբերի 1-ի N 604-Ա

որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի առաջին տեղակալ կամ տեղակալներ

կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ

կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ

կոմիտեի իրավաբանական վարչության պետ

կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ

կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ

կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ

կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ

կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ

կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ

կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի պետ

(հավելվածը փոփ. 21.01.21 N 30-Ա, խմբ. 04.11.21 N 896-Ա, փոփ. 26.10.22 N 745-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան