ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1194-Ա
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2022 թվականի հոկտեմբերի 23-27-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)՝ «Հայաստանի խոստումը» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ժաննա Անդրեասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման 2022 թվականի հոկտեմբերի 23-24-ի օրապահիկի ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի վճարները կատարել Հայաստանի Հանրա- պետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսը, գիշերավարձի և 2022 թվականի հոկտեմբերի 25-27-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկաացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |