ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 մայիսի 2022 թվականի |
N 217-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17.307 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 11.539 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
4) Մեթոդիկայի 1-ին կետի 4–րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
գ. «գ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17,058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
5) Մեթոդիկայի 1-ին կետի 5–րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
բ. «բ» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 25.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի`
ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ սույն ենթակետի «բ1» պարբերությամբ նախատեսված դեպքի.
բ1. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքերի առկայության պարագայում և էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու), սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 22.547 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 15.352 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
գ. «բ1» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 15.352 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
դ. «գ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 22.547 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի։
(1-ին կետը խմբ., լրաց. 22.09.22 N 367-Ն, 25.10.22 N 419-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
25 մայիսի 2022 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.11.2022, N 494-Ն | 01.01.2023, N 217-Ն | |
25.10.2022, N 419-Ն | 27.10.2022, N 217-Ն | |
22.09.2022, N 367-Ն | 22.10.2022, N 217-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|