ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասում՝
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. կանոնավոր օդային հաղորդակցություն».
բ) ուժը կորցրած ճանաչել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 2-րդ կետը:
Հոդված 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները գործում են մինչև այդ լիցենզիայում նշված ժամկետի ավարտը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|