ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 117-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 117. |
Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը |
Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 118-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».
բ) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 121. |
Թռիչքների կանոնները խախտելը |
Թռիչքների կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1361-րդ հոդվածով՝
«Հոդված 1361. |
Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը |
Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 137-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
բ) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 227-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 227. |
Օդային տրանսպորտի մարմինները |
Օդային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 1361 հոդվածով, 137 հոդվածով (օդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Օդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 1361 հոդվածով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետը, օդանավի հրամանատարը, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը.
2) սույն օրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|