Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 89
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 89

քաղ. Մոսկվա

 

««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործմամբ հետաքրքրվածությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սկսել ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրագործումը։

2. Հաստատել կից ներկայացվող՝

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի անձնագիրը.

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների բարձր մակարդակի պլանը։

3. Սահմանել, որ՝

նախագծի իրագործմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունները.

2020 թվականին նախագծի ֆինանսավորումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրագործվող միջոցառումների մասով իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում մինչև 58,5 մլն ռուբլու չափով:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝

հաստատել նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը.

հաստատել նախագծի տեխնիկական առաջադրանքը:

5. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին մեկամսյա ժամկետում՝

նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմիններ (կազմակերպություններ) սահմանելու և դրանց մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցելու,

ծրագրի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողով թեկնածություններ ներկայացնելու,

նախագծի ազգային բաղադրիչների օպերատորներ սահմանելու և նրանց մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցելու խնդրանքով։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 89 որոշմամբ

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի

 

Բաժինը

Բովանդակությունը

1. Նախագծի անվանումը

«Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ (այսուհետ՝ համակարգ)

2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները

աշխատանքի տեղավորման ու աշխատանքի որոնման հնարավորությունների ընդլայնում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համար.

ազատ աշխատատեղերի ու թափուր հաստիքների համար անձնակազմի որոնման միջավայրի ավելացում՝ անդամ պետությունների գործատուների համար.

անդամ պետությունների աշխատանքի շուկաների փոխգործակցության ժամանակակից և արդյունավետ թվային գործիքների ներդրում.

աջակցություն թվային տնտեսության զարգացման ժամանակ Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի գործընթացների արագացմանը։

Նախագծի իրագործման արդյունքներով ենթադրվում է ստանալ հետևյալ առանցքային արդյունքները։

Անդամ պետությունների՝ աշխատանքի որոնմամբ հետաքրքրված և համակարգի օգտատեր հանդիսացող քաղաքացիները՝

ապահովված կլինեն անդամ պետությունների գործատուների թափուր հաստիքների այն բազաներ մուտք գործելու հնարավորությամբ, որոնց մասին տվյալները հավաքագրվել, վերիֆիկացվել և հրապարակվել են անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից.

կստանան այլ անդամ պետությունների գործատուների հետ ուղիղ փոխգործակցության հնարավորություն։

Անդամ պետությունների՝ համակարգի օգտատեր հանդիսացող գործատուները՝

 կստանան աշխատանքային ռեսուրսների ներգրավման լրացուցիչ, վերիֆիկացված աղբյուր.

կունենան անդամ պետությունների՝ աշխատանքի որոնմամբ հետաքրքրված քաղաքացիների ռեզյումեների այն բազաներ օպերատիվ կերպով մուտք գործելու հնարավորություն, որոնք հավաքագրվել, վերիֆիկացվել և հրապարակվել են անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից.

կստանան այլ անդամ պետությունների հավակնորդների հետ ուղիղ փոխգործակցության հնարավորություն։

Անդամ պետությունները կկարողանան՝

 ապահովել անդամ պետությունների աշխատանքի շուկաների փոխգործակցության ժամանակակից և արդյունավետ թվային գործիքների ներդրումը.

ստեղծել տեխնոլոգիական հիմք՝ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման նպատակով թվային էկոհամակարգի ձևավորմանն ուղղված՝ Միության թվային օրակարգի ուղղության զարգացման ու իրագործման համար.

աջակցություն ցուցաբերել աշխատանքային ռեսուրսների շարժունակության, այդ թվում՝ Միության շրջանակներում հեռահար աշխատանքի ընդունման զարգացման մասով

3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները

նախագծի իրագործման 1-ին տարվա արդյունքներով պետք է ապահովվեն հետևյալ ցուցանիշները. համակարգին դիմած օգտատերերի թիվը՝ առնվազն 500 հազ.

համակարգին դիմելու դեպքերի քանակը՝ առնվազն 1 մլն.

թափուր հաստիքների մասով արձագանքների քանակը՝ առնվազն 100 հազ.

գործատուների կողմից հրավերների քանակը՝ առնվազն 10 հազ.

4. Նախագծի շրջանակները

նախագծի իրագործման ընթացքում նախատեսվում է ձևավորել միասնականացված ֆունկցիոնալ ու տեխնիկական պահանջներ, որոնց հիման վրա կմշակվի տիպային ծրագրային ապահովում, ունիվերսալ API մեխանիզմներ ու մեթոդներ՝ ազատ աշխատատեղերին և թափուր հաստիքներին հավակնողների վերաբերյալ այնպիսի տեղեկատվության հասանելիությունն ապահովելու համար, որը պարունակվում է անդամ պետությունների աշխատանքի տեղավորման ու զբաղվածության ոլորտում ազգային տեղեկատվական համակարգերում ու ռեսուրսներում։

 

Նախագծի իրագործման արդյունքում համակարգի օգտատերերին (թափուր հաստիքների հավակնողներին ու գործատուներին) կտրվի մեկ կամ մի քանի անդամ պետությունների ընտրության հնարավորություն, որոնց տարածքներում պահանջվում է իրականացնել աշխատանքի որոնում կամ անձնակազմի ընտրություն, ձևավորել համապատասխան անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերին ուղարկվող ունիվերսալ որոնման հարցում, ստանալ այդ համակարգերում պարունակվող տեղեկատվություն մուտք գործելու հնարավորություն։

Նախագծի իրագործման շրջանակներում անձնական տվյալների անդրսահմանային փոխանցում ու պահպանում չի իրականացվում։

Թափուր հաստիքների ու ռեզյումեի վերաբերյալ տեղեկատվությունը ծանոթացման նպատակով հասանելի կլինի միայն համակարգի օգտատեր հանդիսացող և որոնման հարցումը կատարած՝ փոխգործակցության մասնակցի ավտոմատացված աշխատատեղում՝ web-դիտարկիչի միջոցով (անձնական համակարգչում կամ բջջային սարքում)։ Համակարգի օգտատերն ազատ աշխատատեղերի ու թափուր հաստիքների հավակնողների վերաբերյալ տեղեկատվությունն անմիջականորեն կստանա որոնման հարցում ստացած անդամ պետության ազգային տեղեկատվական համակարգից։

Նախագծի իրագործման շրջանակներում կապահովվեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների զբաղվածությունն ու աշխատանքի տեղավորումն ապահովելու համար թվային էկոհամակարգի մոդելի մշակում» թեմայով գիտահետազոտական աշխատանքի կատարման շրջանակներում անցկացվող աշխատանքների հետ փոխադարձ կապը, հարցերի համատեղ մշակումը և միջոցառումների անցկացումը

5. Թույլտվությունները, սահմանափակումները, ռիսկերը

ռիսկերը՝

ծրագրային-տեխնիկական միջոցների թանկացման ու ենթակառուցվածքի օբյեկտների գնման և (կամ) վարձակալության հետ կապված տնտեսական (կոմերցիոն) ռիսկեր.

ֆինանսական ռիսկեր.

հարկային ռիսկեր.

քաղաքական ռիսկեր:

Սահմանափակումները՝

 անդամ պետությունների կողմից վարչական աջակցության անհրաժեշտություն

6. Նախագծի իրագործման ժամկետները

նախատեսվում են նախագծի իրագործման հետևյալ փուլերն ու ժամկետները՝

 առաջին փուլ՝ «Մոբիլիզացում» (2019 թվական III - IV եռամսյակներ).

երկրորդ փուլ՝ «Սինխրոնիզացում» (2019 թվականի IV եռամսյակ - 2020 թվականի I եռամսյակ). երրորդ փուլ՝ «Մշակում և գործարկում» (2020 թվականի II - III եռամսյակներ).

չորրորդ փուլ՝ «Զարգացում» (2020 թվականի IV եռամսյակ)

7. Համակարգի մասնակիցների (այդ թվում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների) դերերի ու պատասխանատվության բաշխումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝

իրականացնում է նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների ընդհանուր համակարգումը. համաձայնեցնում է նախագծի ճարտարապետությունը, անվտանգության հայեցակետերը, ծրագրային ապահովմանը, նախագծի ճարտարապետությանը, տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող ֆունկցիոնալ ու տեխնիկական պահանջները.

համաձայնեցնում է նախագծի իրագործման վերաբերյալ տեխնիկական, շահագործման և մյուս փաստաթղթերը.

իրականացնում է մոնիթորինգ՝ սահմանված ժամկետներում միջոցառումների իրագործման նկատմամբ.

իրականացնում է նախագծի իրագործման արդյունքների ընդունումը։

Ազգային պատվիրատու-համակարգողը (Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն, Ռուսաստանի Դաշնությունից՝ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայություն)՝ ապահովում է պայմաններ անդամ պետության տարածքում նախագծի իրագործման համար.

 իրականացնում է հսկողություն ազգային բաղադրիչի օպերատորի գործունեության նկատմամբ. իրականացնում է հսկողություն նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների բարձր մակարդակի պլանով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ՝ սահմանված ժամկետներում.

 սահմանում է ազգային բաղադրիչի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։

Կոնսորցիումի համակարգողը մշակում է՝

նախագծի վերաբերյալ տեխնիկական, շահագործման և մյուս փաստաթղթերը.

 ծրագրային ապահովմանը ներկայացվող ֆունկցիոնալ ու տեխնիկական պահանջները, նախագծի ճարտարապետությունը.

տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները.

կիրառական ծրագրային ապահովումը։

Ազգային բաղադրիչի օպերատորը (Հայաստանի Հանրապետությունից՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրամ, Բելառուսի Հանրապետությունից՝ «Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության «Աշխատանքային ռեսուրսների զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերություն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն, Ռուսաստանի Դաշնությունից՝ «Բյուջետային և ֆինանսական տեխնոլոգիաներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) իրականացնում է համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովումն անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) հետ ինտեգրացնելուն ուղղված աշխատանքներ.

իրականացնում է ազգային բաղադրիչի կազմակերպչական-մեթոդական և տեխնիկական ուղեկցումը.

ապահովում է ազգային բաղադրիչի շրջանակներում տեղեկությունների հավաքագրումը, վերիֆիկացումն ու տրամադրումը.

ապահովում է տեղեկատվության պաշտպանությունը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

8. Նախագծի վերաբերյալ հաշվետվութունները

(ներկայացնելու պարբերականության ու ժամկետների նշմամբ)

նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգի անցկացմանն ուղղված հիմնական գործունությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից՝ կոնսորցիումի համակարգողի և ազգային բաղադրիչների օպերատորների փոխգործակցությամբ։

Մոնիթորինգի ընթացքում ձևավորվում են՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը ներկայացվող հաշվետվություններ՝ յուրաքանչյուր եռամսյակ՝ սկսած 2020 թվականի I եռամսյակից.

նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ 2020 թվականի IV եռամսյակ.

համակարգող խմբի հարցումների հիման վրա լրացուցիչ հաշվետվություններ՝ նախագծի իրագործման շրջանակներում

9. Սեփականության իրավունքը

տիպային ծրագրային ապահովման, նախագծի իրագործման շրջանակներում մշակված տեխնիկական ու շահագործման փաստաթղթերի իրավատերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրավատիրոջ իրավունքով անդամ պետությունների ազգային պատվիրատու-համակարգողներին է փոխանցում նշված տիպային ծրագրային ապահովումը, տեխնիկական և շահագործման փաստաթղթերը՝ տիպային ծրագրային ապահովման համակարգի ինտեգրման մասով աշխատանքներն ու անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերով (ազգային բաղադրիչներով) API մեթոդներն իրականացնելու համար, և հետագայում անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) կազմում այն օգտագործելու նպատակով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տիպային ծրագրային ապահովման, նախագծի իրագործման շրջանակներում մշակված՝ տեխնիկական և շահագործման փաստաթղթերի մասով իրավունքների փոխանցումը անդամ պետությունների ազգային պատվիրատու-համակարգողներին իրականացվում է անհատույց հիմքով՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիա տրամադրելու մասին կնքվող լիցենզային պայմանագրին համապատասխան, և ձևակերպվում է ընդունման-հանձնման ակտով:

Նախագծի իրագործման շրջանակներում՝

համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովումն անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) հետ ինտեգրացնելուն ուղղված աշխատանքները կանոնակարգվում են անդամ պետությունների կողմից ինքնուրույն՝ իրենց օրենսդրությանը համապատասխան

10. Ֆինանսավորման աղբյուրները

(բյուջետային, արտաբյուջետային) ու ծավալները

նախագծի իրագործմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Միության թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում՝ 2020 թվականին մինչև 58,5 մլն ռուբլու չափով, այդ թվում՝ համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովման ստեղծման ու ներդրման համար մինչև 33,5 մլն ռուբլու չափով.

համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովումն անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) հետ ինտեգրացնելու համար՝ 25,0 մլն ռուբլի (5,0 միլիոնական ռուբլի Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային բաղադրիչների ինտեգրացման համար)

(անձնագիրը փոփ. ԵՏՀԽ 18.11.19 թիվ 117, լրաց. ԵՏՀԽ 23.11.20 թիվ 112)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 89 որոշմամբ

 

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԼԱՆ

 

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների

 

Սույն պլանում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

կոնսորցիում՝ Եվրասիական տնեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կազմակերպությունների միավորում, որը ձևավորվել է նախագիծն իրագործելու նպատակով՝ կոնսորցիումի վերաբերյալ համաձայնագրի հիման վրա.

կոնսորցիումի համակարգող՝ ազգային բաղադրիչների օպերատորներից մեկը, կոնսորցիումի ներկայացուցիչը, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), պայմանագրի համաձայն, պատվիրակում է նախագծի մշակման, իրագործման ու զարգացման հետ կապված լիազորությունները.

ազգային պատվիրատուներ՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք մասնակցում են նախագծի մշակմանը, իրագործմանը և նախագծի շրջանակներում Միության անդամ պետության տարածքում միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ հսկողությանը.

ազգային պատվիրատու-համակարգող՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը նախագիծը մշակելիս և իրագործելիս համակարգում է անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.

ազգային բաղադրիչների օպերատորներ՝ իրավաբանական անձինք, որոնց ազգային պատվիրատու-համակարգողները պատվիրակում են անդամ պետության տարածքում նախագծի մշակման ու իրագործման հետ կապված իրենց լիազորությունների մի մասը, կոնսորցիումի անդամներ.

նախագիծ՝ ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագիծ

 

Առանցքային միջոցառումը (առանցքային հսկիչ կետը)

Արդյունքը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

1

2

3

4

I. «Մոբիլիզացիա» առաջին փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքները

1. Ազգային պատվիրատու-համակարգողներին և նախագծի իրագործումը համակարգելու հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) կազմում ընդգրկելու համար թեկնածուներին որոշելը և տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը

սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկություններ

2019 թվականի III-IV եռամսյակներ

անդամ պետություններ

2. Ազգային բաղադրիչների օպերատորների գործառույթներ կատարող կազմակերպություններին որոշելը և տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը

սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկություններ

2019 թվականի III-IV եռամսյակներ

անդամ պետություններ

3. Համակարգող խմբի կազմը հաստատելը

Հանձնաժողովի ակտ, որով հաստատվում է համակարգող խմբի կազմը

2019 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, ազգային պատվիրատուներ, ազգային պատվիրատու-համակարգողներ

4. Նախագծի իրագործման վերաբերյալ տեխնիկական առաջադրանք մշակելը

տեխնիկական առաջադրանքի նախագիծ

2019 թվականի III-IV եռամսյակներ

համակարգող խումբ, Հանձնաժողով

5. Նախագծի իրագործման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը հաստատելը

Հանձնաժողովի ակտ, որով հաստատվում է տեխնիկական առաջադրանքը

2019 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, համակարգող խումբ

6. Նախագծի իրագործման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի կատարման հետ կապված հարցի մասով մրցութային ընթացկարգեր անցկացնելը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 12-րդ կետին համապատասխան)

կոնսորցիումի համակարգողին որոշելը

2019 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով

7. Կոնսորցիում ձևավորելը, կոնսորցիումի վերաբերյալ համաձայնագիր կնքելը

Կոնսորցիումի վերաբերյալ համաձայնագիր

2019 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, համակարգող խումբ, կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ

8. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորումն ու զբաղվածությունն ապահովելու համար թվային էկոհամակարգի մոդելի մշակում» թեմայով կատարողների հետ համատեղ գիտահետազոտական աշխատանք անցկացնելը, անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի հետ կապված հարցերը մշակելը և վերլուծություն անցկացնելը՝ նախագծի շրջանակներում ֆունկցիոնալ ու տեխնիակական պահանջների մշակման նպատակով։

Փորձագիտական հարթակ

2019 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, համակարգող խումբ, կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ, գիտահետազոտական աշխատանք կատարողներ

II. «Սինխրոնիզացիա» երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքներ

9. Միության մարմիններին նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը

Հանձնաժողովի խորհուրդ ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություններ

յուրաքանչյուր եռամսյակ՝ սկսած 2020 թվականի I եռամսյակից

Հանձնաժողով, համակարգող խումբ, կոնսորցիումի համակարգող

10. «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգի (այսուհետ՝ համակարգ) տիպային ծրագրային ապահովմանը, API մեթոդներին և անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների հետ) հետ ինտեգրացմանը ներկայացվող միասնականացված ֆունկցիոնալ ու տեխնիկական պահանջներ մշակելը

ֆունկցիոնալ ու տեխնիկական պահանջների նկարագրություն

2019 թվականի IV եռամսյակ - 2020 թվականի I եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

11. Առանձին տեխնիկական առաջադրանք մշակելը՝ համակարգի, API մեթոդների տիպային ծրագրային ապահովման և համակարգի ու API մեթոդների տիպային ծրագրային ապահովումն անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների հետ) հետ ինտեգրացմանն ուղղված աշխատանքի իրագործման վերաբերյալ

առանձին տեխնիկական առաջադրանք

2020 թվականի I եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

12. Սեմինարներ անցկացնելը՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաև նախագծի մյուս մասնակիցների համար աշխատանքի տեղավորման ու զբաղվածության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման բնագավառում փորձի փոխանակման հարցերի շուրջ (3 սեմինար)

սեմինարների ծրագրեր, սեմինարների անցկացման արձանագրություններ

2020 թվականի I-II եռամսյակներ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ

III. «Մշակում և գործարկում» երրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքներ

13. Համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովում ստեղծելը՝ առանձին տեխնիկական առաջադրանքին համապատասխան

տեխնիկական փաստաթղթեր, ելակետային ծածկագրեր

2020 թվականի II եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ

14. Համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովումն անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) հետ ինտեգրացնելը՝ առանձին տեխնիկական առաջադրանքին համապատասխան

տեխնիկական փաստաթղթեր, ելակետային ծածկագրեր

2020 թվականի II եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ

15. Համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովման մասով փորձարկումներ անցկացնելը և այն փորձնական շահագործելը

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, հրահանգներ

2020 թվականի II-III եռամսյակներ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ

16. Համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովման լրամշակումը՝ փորձնական շահագործման արդյունքների հիման վրա

լրամշակված տեխնիկական փաստաթղթեր, ելակետային ծածկագրեր, հրահանգներ

2020 թվականի III եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ

17. Համակարգի և API մեթոդների տիպային ծրագրային ապահովումն արդյունաբերական շահագործման մեջ դնելը

շահագործման մեջ դնելու մասին ակտեր

2020 թվականի III եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ

IV. «Զարգացում» չորրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքներ

18. Համակարգի գործունեության նկատմամբ մոնիթորինգ, նախագծի իրագործման մասին ամփոփիչ հաշվետվություն նախապատրաստելը և նախագծի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների պլան մշակելը՝ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորումն ու զբաղվածությունն ապահովելու համար թվային էկոհամակարգի ձևավորման շրջանակներում

ամփոփիչ հաշվետվություն, նախագծի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումներ

2020 թվականի IV եռամսյակ

կոնսորցիումի համակարգող, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: