Գլխավոր տեղեկություն
Համար
N 726-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 726-Ա

 

«ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա» հասարակական կազմակերպութան կողմից «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար, Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիների վերանորոգման նպատակով ձեռք բերված կաուչուկի գնդիկների (34 տեղ, 30,680.83 կգ ընդհանուր քաշով, 126,037.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,500 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձման ծրագիրը:

2. «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

12.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ