Գլխավոր տեղեկություն
Համար
N 706-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 706-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 458-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 24-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 458-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

11.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 706-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 458-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, քաղ.Վեդի, Կասյան 79,

ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արարատի մարզ, քաղ.Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

105 839 500 դրամ, որից 7 487 500 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հունիսի 12-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 12.06․2022թ. – 31.12.2022 թ. – 105 839 500 դրամ, այդ թվում`

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում 11 990.0 հազար դրամ,

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում – 4 300.0 հազար դրամ,

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում – 100.0 հազար դրամ,

4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում – 316.0 հազար դրամ,

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 30.0 հազար դրամ,

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում – 280.0 հազար դրամ

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 200․0 հազար դրամ

8. Ծառայությունների ձեռքբերում – 15 769.6 հազար դրամ,

9. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր /եզակի էկոհամակարգի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանություն՝ պայմանավորված բնության անկանխատեսելի իրավիճակներով, ինչպիսիք են՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած

հեղեղումները, երաշտը, հրդեհները և այլն/ – 72 853.9 հազար դրամ:

10.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում /2-4 եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 11 990.0 հազար դրամ, այդ թվում`

1.1 Բենզին «Ռեգուլյար» – 1 494.0 հազար դրամ (3000 լիտր),

1.2 Դիզելային վառելիք – 3 250.0 հազար դրամ (5000 լիտր),

1.3 Սեղմված բնական գազ 5 760.0 հազար դրամ (18000 կգ),

1.4 Հակասառիչ հեղուկ – 90.0 հազար դրամ (60 լիտր),

1.5 Շարժիչի յուղ – 200.0 հազար դրամ (100 լիտր),

1.6 Ավտոմեքենաների անիվներ 500.0 հազար դրամ (10 հատ),

1.7 Ավտոմեքենաների անիվներ – 480.0 հազար դրամ (12 հատ),

1.8 Կուտակիչ մարտկոց – 216.0 հազար դրամ (6 հատ):

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում /2-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 300.0 հազար դրամ, այդ թվում`

2.1 Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 300.0 հազար դրամ

2.2 Համազգեստ – 4 000.0 հազար դրամ (50 հատ):

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /2-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 100.0 հազար դրամ, այդ թվում`

3.1 Դեղորայք – 100.0 հազար դրամ:

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /2-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 316.0 հազար դրամ, այդ թվում`

4.1 Կենցաղային և տնտեսական նյութեր – 316.0 հազար դրամ:

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /2-րդ եռամսյակ/ գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 30.0 հազար դրամ, այդ թվում`

5.1 Ստվարաթուղթ –30.0 հազար դրամ:

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում /2-3-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 280.0 հազար դրամ, այդ թվում՝

6.1 Օդորակիչ 280.0 հազար դրամ (1 հատ)

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում /2-3-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 200.0 հազար դրամ, այդ թվում՝

7.1 Գազի բալոն 200.0 հազար դրամ (1 հատ)

8. Ծառայությունների ձեռքբերում /1-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 15 769.6 հազար դրամ, այդ թվում`

7.1 Էլեկտրամատակարարում – 600.0 հազար դրամ,

7.2 Գազամատակարարում – 1 000.0 հազար դրամ,

7.3 Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 700.0 հազար դրամ,

7.4 Համացանց – 742.0 հազար դրամ,

7.5 Մշակման քլիրինգային ծառայություններ – 120.0 հազար դրամ,

7.6 Նավիգացիոն ծառայություն – 670.8 հազար դրամ,

7.7 Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 200.0 հազար դրամ,

7.8 Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն – 6 000.0 հազար դրամ,

7.9 Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն – 150.0 հազար դրամ,

7.10 Խմելու ջուր – 250.0 հազար դրամ,

7.11 Կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ,

7.12 Առողջապահության ապահովագրման ծառայություն – 2 000.0 հազար դրամ,

7.13 Հակահրդեհային պաշտպանության ծառայություն – 3 000.0 հազար դրամ,

7.14 Ներկայացուցչական ծառայություններ – 282,8 հազար դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր – 2 973.0 հազար դրամ, որից

1. Գրասենյակային պարագաներ – 300․0 հազար դրամ,

2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր – 100.0 հազար դրամ,

3. Կոմունալ ծախսեր – 2 573.0 հազար դրամ,

3.1 Էլեկտրամատակարարում – 300.0 հազար դրամ,

3.2 Գազամատակարարում – 1 000.0 հազար դրամ,

3.3 Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն –400.0 հազար դրամ,

3.4 Համացանց – 369.0 հազար դրամ,

3.5 Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն 250.0 հազար դրամ,

3.6 Կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ,

3.7 Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 200.0 հազար դրամ,

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

11.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան