Գլխավոր տեղեկություն
Համար
N 1171-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1171-Ա

 

ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի լիցենզավորման բաժնի պետ Աշոտ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 11-14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Ռադիոակտիվ աղբյուրների տարանցիկ փոխադրման հետ կապված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակումը» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Աշոտ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման օրապահիկի ծախսը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

07.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ