Գլխավոր տեղեկություն
Համար
N 1556-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1556-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին և 10-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 4 աղյուսակում կատարել փոփոխություններ և N 7 աղյուսակում կատարել լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված գումարների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1556-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1556-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1556-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1556-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1556-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1556-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան