ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 50 |
քաղ. Մոսկվա |
Քայլակների և խաղային վրանների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ու Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 2-րդ հավելվածի տեքստում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 8» ծածկագրով:
3. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի 11-րդ կետում, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ հաստատված` Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9503 00 990 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9503 00 990» ծածկագրով:
4. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի տեքստում, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված` Մաքսային միության «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 8» ծածկագրով:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2021, թիվ 100 | 01.01.2022, թիվ 50 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|