Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1677-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
Հ/Հ |
Ոլորտի անվանումը |
Հավանական վնասի ազդեցության մակարդակը (միավոր) |
ՀՀ օրենսդրությամբ
սահմանված պահանջները (միավոր) |
Ոլորտային ռիսկը (միավոր) (8=2+3+
4+5+6+7) |
ոչ խիստ և սահմա-
նափակ |
նվազ խիստ |
խիստ և մեծա-
քանակ |
թեթև |
լուրջ |
ծանր |
1-37 |
38-45 |
46-50 |
1-24 |
25-36 |
37-40 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Խաղալիքներ |
|
|
50 |
|
|
40 |
90 |
2. |
Արտադրական կանեփ |
|
|
50 |
|
|
39 |
89 |
3. |
Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական
անվտանգության կանոններ |
|
|
48 |
|
|
40 |
88 |
4. |
Երեխաների և դեռահասների
համար նախատեսված արտադրանք |
|
|
48 |
|
|
39 |
87 |
5. |
Չափումների միասնականություն |
|
|
48 |
|
|
38 |
86 |
6. |
Օծանելիք և կոսմետիկ
արտադրանք |
|
|
48 |
|
|
37 |
85 |
7. |
Ցածրավոլտ սարքավորում |
|
|
47 |
|
|
37 |
84 |
8. |
Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ և ծխախոտային
արտադրատեսակների նմանակներ |
|
|
46 |
|
|
37 |
83 |
9. |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական
համատեղելիություն |
|
|
46 |
|
36 |
|
82 |
10. |
Կենցաղային և սանիտարա-հիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք |
|
|
46 |
|
35 |
|
81 |
11. |
Քիմիական արտադրանք |
|
|
46 |
|
34 |
|
80 |
12. |
Ցեմենտներ |
|
|
46 |
|
33 |
|
79 |
13. |
Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե
արտադրանք |
|
44 |
|
|
34 |
|
78 |
14. |
Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված
վառելիք և մազութ |
|
44 |
|
|
33 |
|
77 |
15. |
Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված
ածխաջրածնային գազ |
|
43 |
|
|
33 |
|
76 |
16. |
Մակերևութաակտիվ միջոցների և
մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոց |
|
43 |
|
|
32 |
|
75 |
17. |
Թանկարժեք մետաղներից
պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում |
|
43 |
|
|
31 |
|
74 |
18. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ
առուվաճառք |
|
43 |
|
|
30 |
|
73 |
19. |
Հանքային պարարտանյութեր |
|
43 |
|
|
29 |
|
72 |
20. |
Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման
սահմանափակում |
|
43 |
|
|
28 |
|
71 |
21. |
Գազանման վառելիքով աշխատող
սարքավորում |
|
43 |
|
|
27 |
|
70 |
22. |
Թեթև արդյունաբերության
արտադրանք |
|
45 |
|
24 |
|
|
69 |
23. |
Քսանյութեր, յուղեր և հատուկ
հեղուկներ |
37 |
|
|
|
31 |
|
68 |
24. |
Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր |
37 |
|
|
|
30 |
|
67 |
25. |
Փաթեթվածքի անվտանգություն |
|
38 |
|
|
28 |
|
66 |
26. |
Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական
այրվող գազ |
|
40 |
|
|
25 |
|
65 |
27. |
Ռադիոսարքավորումների և
հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում |
|
39 |
|
|
25 |
|
64 |
28. |
Էներգախնայող սարքերի
էներգաարդյունավետություն |
|
39 |
|
24 |
|
|
63 |
29. |
1000 Վ-ից բարձր լարման
փոխարկման էլեկտրական ապարատ |
37 |
|
|
|
25 |
|
62 |
30. |
Շինարարական ապակիներ |
37 |
|
|
24 |
|
|
61 |
31. |
Կահույքագործական արտադրանք |
36 |
|
|
24 |
|
|
60 |
32. |
Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ |
36 |
|
|
23 |
|
|
59 | |
». |
2) հավելվածի 10-րդ կետում «Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
Հ/Հ |
Ռիսկ առաջացնող գործոնները |
Ցածր |
Միջին |
Բարձր |
1. |
Գործունեության
իրականացման վայրերի թիվը |
1 վայր –
3 միավոր |
2 կամ 3 վայր –
4 միավոր |
3 վայրից ավելի – 6 միավոր |
2. |
Արտադրանքի պահպանման և տեղափոխման պայմաններով
պայմանավորված ռիսկ |
ոչ էական – 1 միավոր |
էական – 3 միավոր |
խիստ – 5 միավոր |
3. |
Բողոքների քանակը
վերջին մեկ տարում |
0 բողոք – 0 միավոր |
մինչև 3 բողոք –
3 միավոր |
3 և ավելի բողոք –
7 միավոր |
4. |
Խախտումների վերացմանն ուղղված
գործողությունները |
խախտում չունի – 0 միավոր |
Խախտումը վերացրել է –
3 միավոր |
խախտումը չի վերացրել – 7 միավոր |
5. |
Անվտանգության և որակի համակարգ* |
ունի ISՕ համակարգ – 1 միավոր |
ունի որակի հսկման համակարգ –
3 միավոր |
ենթարկվել է փորձաքննությունների – 5 միավոր |
6. |
Տարիքային կազմ |
14-ից 65 տարեկան – 3 միավոր |
7-ից 14 տարեկան
– 4 միավոր |
մինչև 7 տարեկան կամ
65 տարեկանից բարձր – 5 միավոր |
7. |
Արտադրող երկիր |
ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Իսլանդիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Ավստրալիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, ԵՄ անդամ պետություններ, Հարավային Կորեա – 1 միավոր |
ԵԱՏՄ անդամ պետություններ – 3 միավոր |
այլ պետություններ 5 միավոր | |
|
*Միայն արտադրանքի արտադրության փուլերում ներդրված համակարգերի համար:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
03.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: