ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1031-Ա
«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.10.22 N 699-Ա)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 64,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անի Բեզիկյան» երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.10.22 N 699-Ա)
2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի ապրիլի 5-ին կնքված N 05-70-0-19-1 և N 11-0096-0-19-1 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 28-ին կնքված N 011-02-14 9848 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 8,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված N 0439557 և N 4011245 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 04.10.22 N 699-Ա)
3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
(3-րդ կետը փոփ. 04.10.22 N 699-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1031-Ա որոշման |
«ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդ ուսանողների անվճար տրամադրել կացարան, որտեղ նրանք կապրեն Երևանում ուսանելու ամբողջ ընթացքում՝ օգտվելով անվճար սննդից, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններից։ |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3 |
Բարեգործը |
Ալեքսան Բեզիկիան (Riva Paradiso 2CH, Roma, Italy) – տարեկան 9,000,000 դրամ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (Domberg 27 85354 Freising, Germany) - տարեկան 8,000,000 դրամ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (One Hovchild Plaza 4000 Route 66 Tinton Falls, NJ07753, USA) – տարեկան 2,500,000 դրամ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (SOAR)» (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) - տարեկան 2,000,000 դրամ |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաք Թբիլիսյան 19 տուն հասցեում: Բնագավառը՝ սոցիալական: |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն է՝ 64,500,000 դրամ: |
7 |
Բարեգործություն ստացողը |
Ամեն տարի ծրագրից կօգտվեն Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդներ: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● Շենքի շահագործման, կահավորման և կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան 12,500,000 դրամ և 37,500,000 դրամ 3 տարվա համար: ● Ուսանողներին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ: Տարեկան սննդի ծախսը կազմում է 8,000,000 դրամ և 24,000,000 դրամ 3 տարվա համար: ● Կենտրոնի բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաներ - տարեկան 500,000 դրամ և 1,500,000 դրամ 3 տարվա համար: ● Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր – տարեկան 500,000 դրամ և 1,500,000 դրամ 3 տարվա համար: |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝ - տարեկան 1,500,000 դրամ էլեկտրականության համար և 4,500,000 դրամ 3 տարվա համար, - տարեկան 1,000,000 դրամ ջրամատակարարման ու ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար, - տարեկան 300,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 900,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 2,700,000 դրամ գազի համար և 8,100,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 7,000,000 դրամ շենքերի և տարածքի վերանորոգման ու կահավորման համար և 21,000,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 8,000,000 դրամ սննդի համար և 24,000,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 500,000 դրամ տնտեսական ապրանքների ու գրենական պիտույքների համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 500,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար: |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում: |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանի հետ: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 04.10.22 N 699-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |