ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -22
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ | Ա. ՄԵՂՐՅԱՆ |
Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ | Դ. ԶԱՐՈՅԱՆ | Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Է. ԲԱԲԱՅԱՆ | Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ | Գ. ՊՈՂՈՍՅԱՆ |
Ա. ԲԱԴԱԼՅԱՆ | Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ | Պ. ՑՈՒԳՈՒՆՅԱՆ |
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ | Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ | Ն. ՀԱԿՈԲՅԱՆ | Գ. ՕՍԻՊՅԱՆ |
Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ | Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
Տ. ԳԵՂԱՄՅԱՆ | Ն. ՄԵԼԻՔՅԱՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. սեպտեմբերի 29 ք. Աբովյան |
Հավելված 1 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգի հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ)։ Սույն կարգն ընդունվել է «Գովազդի մասին» օրենքին համապատասխան։
2. Արտաքին գովազդն (այսուհետ՝ գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տեղաբաշխումն է բնակավայրերում՝ տարբեր տեխնիկական միջոցների օգնությամբ (վահանակների, գրաժապավենների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների և այլնի) անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքի կամ նախաձեռնությունների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունը գովազդ չի համարվում։
3. Սույն կարգը տարածվում է բոլոր այն տարածքների վրա, որտեղ պետք է տեղադրվիգովազդը։
4. Աբովյան համայնքի սեփականություն համարվող հողամասի վրա գովազդի միջոց տեղադրելու համար Հողային օրենսգրքով սահմանված կարգով, կարգին և պայմաններին համապատասխան, Աբովյան համայնքի ղեկավարին դիմում ներկայացրած գովազդատուին (գովազդակրին) օգտագործման իրավունքով տրամադրվում էհողամաս՝ կնքելով հողօգտագործման համապատասխան պայմանագիր, հետագայում տվյալ կողմի հետ նախապատվության իրավունքով երկարաձգելու պայմանով։
5. Այն դեպքում, երբ գովազդի միջոցը տեղադրվում է համայնքային սեփականություն չհանդիսացող տարածքում (կամ դրանց օգտագործմամբ), ապա գովազդի միջոցի տեղադրելու թույլտվության մասին որոշումն ընդունում է համայնքի ղեկավարը՝ տվյալ տարածքի սեփականատիրոջ կամ տարածքի օգտագործողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում, գովազդատուի և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրով։
6. Գովազդի միջոց տեղադրելու թույլտվության մասին որոշման նախագծին կցվում է գովազդատուի ու տարածքի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի պատճենը։
7. Գովազդի տեղադրումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է «Գովազդի մասին» օրենքին, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման պահանջներին։
2. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
8. Աբովյան համայնքի տարածքում գովազդ տեղադրելու թույլտվությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և սույն կարգի համաձայն տրվում է Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ։ Համայնքի ղեկավարի որոշմանը կցվում են թույլտվությունը և գովազդի էսքիզը՝ համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի։
9. Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն (գովազդակիրը) դիմում-հայտ է ներկայացնում Աբովյան համայնքի ղեկավարին` նշելով իր անունը, ազգանունը, հաշվառման վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վայրը, գովազդի տեղադրման վայրը և ժամկետը։
Հայտին կցվում է համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։
10. Աբովյան համայնքի ղեկավարը գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից (գովազդակրից) դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո պարզում է գովազդային միջոցի համապատասխանությունը սույն կարգի և պայմանների պահանջներին (եթե այն թերի է, ետ է վերադարձվում` թերությունը վերացնելու և նորից 15-օրյա ժամկետում ներկայացնելու համար), և 15 օրվա ընթացքում համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդ տեղադրելու թույլտվություն, որում նշվում են՝ գովազդատուի (գովազդակրի) անվանումը, գովազդի չափերը, տեղադրման ձևը, գովազդային նյութերի անվանումը, թույլտվության գործողության ժամկետը և կցվում է գովազդի էսքիզը։ Թույլտվության որոշման նախագծերը նախապատրաստում է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինը ։
11. Սույն կարգի 4-րդ կետի համապատասխան՝ հատկացված տարածքի նույն հասցեում գովազդ տեղադրելու համար մեկից ավելի գովազդատուների (գովազդակիրների) հայտերի առկայության դեպքում Աբովյան համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համաձայն հայտարարում և անց է կացնում մրցույթ, որի արդյունքներով մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն։
12. Գովազդի միջոց տեղադրելու վերաբերյալ գովազդատուի (գովազդակրի) դիմում-հայտը 15 օրյա ժամկետում կարող է մերժվել այն դեպքում եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և պայմանների պահանջներին.
2) խախտվում են «Գովազդի մասին», «Լեզվի մասին» օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
3) գովազդի միջոցի տեղադրմամբ խոչընդոտվում է ճանապարհային երթևեկությունը կամ քաղաքացիների անցուդարձը, խախտվում են այլ անձանց օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը։
13. Գովազդային միջոց տեղադրելու հայտը մերժելու դեպքում՝ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։
14. Գովազդային նյութերը գովազդային միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն (գովազդակիրը) մինչև գովազդային նյութերի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Աբովյան համայնքի ղեկավարին՝ կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են նաև գովազդի արտաքին չափերը։ Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Աբովյան համայնքի ղեկավարի հետ։
15. Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին», «Լեզվի մասին» օրենքների, սույն կարգի, պայմանների և այլ իրավական ակտերի պահանջներին։
16. Գովազդի տեղադրման միջոցի մոնտաժային աշխատանքները կատարվում են հայտատուի պատվերով՝ մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Աբովյան համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծով։ Գովազդի միջոց տեղադրելու համար գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գովազդի տեղադրման միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։
17. Գովազդատուն (գովազդակիրը) իրավասու չէ գովազդի տեղադրման համար իրեն տրված թույլտվությունը փոխանցել կամ օտարել այլ անձի։
18. Գովազդտեղադրելու թույլտվության ժամկետը լրանալու, պայմանագրով նախատեսված հիմքերով այն վաղաժամկետ դադարելու, լուծելու դեպքում գովազդատուն (գովազդակիրը) պարտավոր է ողջամիտ ժամկետում իր միջոցներով ապամոնտաժել գովազդը և դրա տեղաբաշխման միջոցները, իսկ զբաղեցրած տարածքը բերել նախկին վիճակին։
19. Սույն կարգով նախատեսված պարտավորությունները գովազդատուի (գովազդակրի) կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Աբովյան համայնքի ղեկավարի որոշման համաձայն՝ գովազդի (գովազդային միջոցի) ապամոնտաժումն իրականացվում է համայնքի կողմից՝ օրենքով սահմանված կարգով գովազդատուից (գովազդակրից) ստանալով համապատասխան փոխհատուցում։
3. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
20. Աբովյան համայնքի ավագանին համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքին համապատասխան։
21. Այն դեպքում, երբ թույլտվության և պայմանագրի գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, գովազդատուն (գովազդակիրը) վճարումը կատարում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի համաձայն՝ Աբովյան համայնքի ավագանու կողմից հաստատված համապատասխան դրույքաչափերով։
22. Սույն կարգին համապատասխան` վճարված գումարներն ուղղվում են Աբովյան համայնքի բյուջե։
23. Գովազդային օրենսդրության պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Հավելված 2 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն որոշման |
ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները (այսուհետ՝ պայմաններ) մշակվել են «Գովազդի մասին» օրենքի, Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին համապատասխան։
2. Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի (այսուհետ՝ գովազդ) միջոցների տեղադրումը թույլատրվում է սույն կարգի և պայմանների պահանջներին համապատասխան։
2. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
3. Տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։ Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:
3. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Գովազդ տեղադրելուն ներկայացվող պահանջները՝
1) գովազդի միջոցները չպետք է՝
ա. խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը.
բ.սահմանափակեն տեսանելիությանը ավտոճանապարհների վրա.
գ. առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում լույսով, այդ թվում նաև անդրադարձող.
դ. արգելք հանդիսանան հետիոտնի շարժմանը.
ե. լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա.
2) ցանկացած տիպի գովազդի միջոցների տեղադրումը պետք է հիմնավորել համապատասխան նախագծային և տեսողական ընկալման դիտակետից.
3) գովազդ տեղադրել չի թույլատրվում՝
ա. բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր.
բ. թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.
գ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելանոցներում)։
դ. ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ.
4) Աբովյան համայնքի հրապարակներում, ինչպես նաև դրանց համար մուտքեր և ելքեր հանդիսացող տարածքների առանձին տեղերում կարող է տեղադրվել գովազդ, եթե այն չի խոչընդոտում ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը և հրապարակների կառուցապատման տեսողական ընկալմանը։
4.ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
5. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են և բաղկացած են հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից։
1) Տեղեկատու դաշտի չափի տեսակներն են՝
ա. մեծ չափերի - 3մx4մ, 3մx6մ և այլ չափերի
բ. միջին չափերի - 1.8մx1.2մ, 2մx3մ
գ. փոքր չափերի - 0.6մx0.9մ և ավելի փոքր չափերի.
2) վահանակներին ներկայացվող պահանջներն են՝
ա. երկկողմանի կատարում
բ. միակողմանի կատարում, որի դեպքում գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորում է.
3) Աբովյան համայնքի կենտրոնական հատվածի սահմաններում թույլ է տրվում 0.6մx0.9մ, 1.8մx1.2մ, ինչպես նաև 3մx4մ մակերեսով տեղեկատու դաշտով վահանակների տեղադրումը.
4) Աբովյան համայնքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց.
5) Աբովյան համայնքում 3մx6մ և այլ չափերի տեղեկատու դաշտով գովազդային վահանակների տեղադրումը թույլատրվում է համապատասխան նախագծային հիմնավորման առկայության դեպքում.
6) Աբովյան համայնքի կենտրոնական հատվածից դուրս կարող են լինել 1.8մx 1.2մ, 3մx4մ, 3մx6մ տեղեկատու դաշտով և այլ չափերի վահանակներ.
7) մայրուղիներում և պողոտաներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝
ա. 15քմ – 18քմ և այլ չափերի 150մ-200մ
բ. 10քմ – 15 քմ՝ 100մ – 150մ
գ. 6քմ – 10քմ՝ 50մ – 75մ
դ. 4քմ – 6քմ՝ 30մ – 50մ
ե. 2քմ – 4քմ՝ 15մ – 25մ
զ. մինչև 2քմ՝ 10մ – 15մ.
8) Նեղ փողոցներում և նրբանցքներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝
ա. 10քմ – 12քմ՝ 50մ – 75մ
բ. 6քմ – 10քմ՝ 30մ – 50մ
գ. 4քմ – 6քմ՝ 20մ – 30մ
դ. 2քմ – 4քմ՝ 10մ – 20մ
ե. մինչև 2քմ՝ 10մ.
9) մասնագիտական փորձաքննություն անցած և համաձայնեցված նախագծերի առկայության դեպքում կարող են օգտագործվել կոնստրուկցիաներ, որոնց տեղադրումը համապատասխանում է մայրուղիների, փողոցների և քաղաքային գոտիների արտաքին ձևավորմանը ներկայացվող պահանջներին։
6. Շենքերի, շինությունների, ինչպես նաև Աբովյան համայնքի բարեկարգման տարրերի վրա տեղադրվող գովազդի և տեղեկատվության մնայուն միջոցների տեսակներն են.
1) տանիքային կայանքները ծավալային կամ մակերեսային կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ամբողջովին կամ մասամբ՝ շենքի ճակատային մասում կամ տանիքին։
ա. Տանիքային կայանքները բաղկացած են կոնստրուկցիայի կրող մասի ամրակցման տարրերից և տեղեկատու կայանքից։
բ. Տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ։
գ. Ամրակցման տարրերը, ինչպես նաև կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով։
դ. Տանիքային կայանքի տեղադրման հայտերն ընդունվում են պատվիրատուի կողմից մասնագիտական փորձաքննություն անցած կոնստրուկցիաների և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծի առկայության դեպքում։
2) Պատի մեծանկարններ (պաննո) են կոչվում գովազդի այն միջոցները, որոնք տեղադրվում են շինությունների պատերին հետևյալ ձևերով՝
ա. պատկեր (տեղեկատվական դաշտ), որն անմիջապես շերտածածկում է պատը, պատկերի կոնստրուկցիան հավաքվում է ամրակցման տարրերից, հիմնակմախքից և տեղեկատու դաշտից.
բ. պատի մեծանկարները կատարվում են անհատական նախագծի հիման վրա.
գ. պատի մեծանկարները պարտադիր պետք է ունենան համապատասխան փորձաքննություն անցած կոնստրուկցիաների նախագիծ.
դ. պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի կամ անմիջական չափերով։
3) Բարձակ (կոնսոլային կոնստրուկցիա) են կոչվում երկկողմանի հարթակային վահանակները, որոնք ամրակցվում են կայմասյուններին կամ շենքերի վրա։ Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է բարձակները տեղադրել համայնքային լուսավորման և կոնտակտային ցանցերի կրող կոնստրուկցիաների վրա։
ա. Բարձակները պետք է լինեն երկկողմանի տեսքով և ունենան ներքին լուսավորում։
բ. Հիմքերի վրա (ուղղահայաց) տեղադրվող բարձակների տիպային չափերն են՝ 1.8մx1.2մ (մայրուղիների, պողոտաների, հրապարակների համար), 0.6մx0.9մ, 1.0մx0.7մ (նեղ փողոցների և նրբանցքների համար) և ավելի փոքր։
Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3 մետր բարձրության վրա։
գ. Հիմքերի վրա տեղադրված բարձակները տեղադրվում են երթևեկելի մասից դուրս՝ մայթի կողմը։ Արգելվում է մեկից ավել բարձակների տեղադրումը մեկ հիմքի վրա։
դ. Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է երկու կողմերիընդհանուր մակերեսով։
7. Կրկնաձիգ գրաժապավենը (տրանսպարանտ) գովազդի տեղեկատվության միջոց է։ Այն բաղկացած է հիմքից, ամրացման սարքավորումից և տեղեկատու պատկերից։
1) Գրաժապավենների հեռավորությունն իրարից պետք է լինի 50մ-ից ոչ պակաս։
2) Գրաժապավենների բարձրությունը պետք է լինի երթևեկության գծի համեմատ 5մ-ից ոչ պակաս։
3) Տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է երկու կողմերի մակերեսով։
8. Էկրանավորող սարքավորումները գովազդի և տեղեկատվության միջոց են։
1) Դրանց կոնստրուկցիան ներառում է էկրանավորող (վերարտադրող) սարքավորման մակերես (էկրան) կամ տեղեկատու պատկեր։
2) Հարթ պատկերների համար նախատեսված տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է էկրանավորող պատկերի մակերեսով։
9. Գովազդի վահանակների միջև եղած հեռավորությունն ըստ տրանսպորտային միջոցների թույլատրվող արագության պետք է կազմի՝
1) 60կմ/ժ թույլատրվող արագությամբ փողոցների համար մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը՝
ա. 18քմ – 150մ
բ. 15քմ – 100մ
գ. 6քմ – 50մ
դ. 2քմ – 25մ
2) 60 կմ/ժամ թույլատրվող արագությունից պակաս փողոցների համար մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը՝
ա. 18քմ – 80-100մ
բ. 6քմ – 45-50մ
գ. 2քմ – 20-30մ
10. Գովազդային վահանակների ներքևի եզրը պետք է տեղադրված լինի փողոցի մակերեսից 6մ-ից ոչ պակաս բարձրության վրա։
11. Հենասյան հիմքերը հողի ծածկույթում պետք է տեղադրվեն քաղաքաշինական նորմերին և շինարարական տեխնոլոգիաներին համապատասխան՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնելով սիզամարգի ծածկույթը։
12. Սույն պայմաններում չնշված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված 2.0 քառակուսի մետրից ավելի մակերեսով ֆիրմային նշանների և գովազդվող տարբեր ապրանքանշանների տեղադրումը թույլատրվում է Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ։
Ձև 2
ԳՈՎԱԶԴԻ ԷՍՔԻԶ
|
Ձև 1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ԱԳ -
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
Տրված`«.......»...................................20......թ.
Թույլատրված գործունեության անվանումը`
―――――――――――――――――――――――――――――――――――――
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը, պետական գրանցման վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`
―――――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――――
―――――――――――――――――――――――――――――――――――――
――――――――――――――――――――――――――――――――――――
Գովազդի տեղադրման վայրը/վայրերը և չափերը (քմ)`
――――――――――――――――――――――――――――――――――――
――――――――――――――――――――――――――
Թույլտվության գործողության ժամկետը`
«.......».................................20......թ.-ից մինչև«.......».................................20......թ.-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ __________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|