Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-99-Ն-28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.10.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-99-Ն-28

2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը 

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերը,

2) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաքներ Եղեգնաձոր, Մասիս» բառերը փոխարինել «քաղաք Մասիս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահ

Կ. Անդրեասյան

 

2022 թ. հոկտեմբերի 17

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2022 թվական: