ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 126 |
քաղ. Մոսկվա |
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Որպես ակտիվ նյութեր լոպինավիր և րիտոնավիր (ՄԻԱՎ-1 և ՄԻԱՎ-2 արգելակիչներ) պարունակող դեղահաբերը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակված պացիենտների բուժման համար կիրառվող օժանդակ նյութերն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: