Գլխավոր տեղեկություն
Համար
N 1224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1224-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման՝

1) նախաբանը «Համաձայն» բառից հետո լրացնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և» բառերով.

2) N 1 հավելվածի 8-րդ կետը «աշխատանքային խմբեր» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ» բառերով.

3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1224-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 28-ի N 1295-Ն

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 Մ. Անտոնյան  - «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
 Ն. Աֆանեսյան  - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատանքի համակարգող» (համաձայնությամբ)
 Հ. Սարգսյան  - «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
 Լ. Սիմոնյան  - Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
 Ս. Սարգսյան  - «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն (համաձայնությամբ)
 Վ. Սեդրակյան  - «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
 Ա. Մուրադյան  - Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար» (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան