ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1220-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը» բառերը փոխարինել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը» բառերով:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի՝
1) ամբողջ տեքստում «հասարակական կազմակերպություններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ներդրումների և գործարար միջավայրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը և ընթացիկ հարցերը համակարգող փոխվարչապետը (այսուհետ` փոխվարչապետ).».
3) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՆԱԿ) գործադիր տնօրենը (համաձայնությամբ).».
4) 8-րդ կետի 3-րդ ենթակետում «կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի» բառերը և 38-րդ կետի 4-րդ ենթակետում «կողմից ֆինանսավորվող գործարարությանն աջակցման գրասենյակի» բառերը փոխարինել «աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի» բառերով.
5) 9-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթախորհրդի կազմում ընդգրկվում են Խորհրդի անդամները` բացառությամբ փոխվարչապետի:».
6) 38-րդ կետի 3-րդ ենթակետում և 41-րդ կետի 2-րդ ենթակետում «ՓՄՁ ԶԱԿ-ի» բառերը փոխարինել «ՆԱԿ-ի» բառերով.
7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15. Խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի շահերը ներկայացնող անդամներ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն ոչ առևտրային կազմակերպությունները և առևտրաարդյունաբերական պալատները՝
1) որոնց գործունեության հիմնական նպատակն է գործարար միջավայրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, կամ
2) որոնք ունեն մասնավոր-պետություն երկխոսության/համագործակցության շրջանակներում գործունեության կամ նախագծերի իրականացման առնվազն մեկ տարվա փորձ:»:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառասուն օրվա ընթացքում կազմակերպել որոշմամբ սահմանված խորհրդի նոր կազմի ձևավորումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|