Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2007-05.06.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.770
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 31-ին

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2006-2007 թվականների մասնավորեցման նպատակները

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2006-2007 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

ա) առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը.

բ) պետական գույքի մասնավորեցման այն ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.

գ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների թվի հետևողական կրճատումը և մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.

դ) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը և սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.

ե) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:

 

Հոդված 3.  Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝

ա) «փոքր» օբյեկտների, արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը կամ ապապետականացումն ավարտելը.

բ) ծրագրում ընդգրկված գիտաարտադրական և գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցումն ավարտելը.

գ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն առևտրային կազմակերպությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:

 

Հոդված 4.  Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

 

1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝

ա) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները. 

բ) երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

գ) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.

դ) ստանդարտացման և չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

ե) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները և ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.

զ) ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

է) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).

բ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:

 

Հոդված 5.  Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

 

1. Սույն ծրագրի մաս է կազմում 2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների թիվ 1 ցանկը:

2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:

4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի տարրերը:

Ծրագրի մաս են կազմում նաև մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները՝ դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:

5. Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված՝ սույն ծրագրի թիվ 2 ցանկով նախատեսված ընկերությունները հանվում են ծրագրից:

 

Հոդված 6.  Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը

 

1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:

 

Հոդված 7.  Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

 

«Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների չափերը

 

Գնահատված արժեքը
(դրամով)
Առաջին վճարի չափը
(գնահատված
արժեքի
նկատմամբ՝
տոկոսով)
Վճարման
ժամկետը
(տարիներով)
Վճարումների
թիվը
(անգամ)

Մինչև 500.000

100

-

-

500.001-1.000.000

50

1

2

1.000.001-1.500.000

40

2

3

1.500.001-2.000.000

35

3

4

2.000.001-3.000.000

30

4

5

3.000.001-4.000.000

25

5

6

4.000.001-5.000.000

25

6

7

5.000.001-6.000.000

25

7

8

6.000.001-7.000.000

20

8

9

7.000.001-8.000.000

20

9

10

8.000.001-9.000.000

20

10

11

9.000.001-10.000.000

20

11

12

10.000.001-11.000.000

20

12

13

11.000.001-12.000.000

20

13

14

12.000.001-13.000.000

20

14

15

13.000.001-14.000.000

20

15

16

14.000.001-15.000.000

20

16

17

15.000.001-16.000.000

20

17

18

16.000.001-18.000.000

20

18

19

18.000.001-20.000.000

20

19

20

20.000.001-ից ավելի

20

20

21

 

2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը: (նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

3. Մասնավորեցված օբեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը:

4. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:

(7-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 8.  Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների

 

1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում՝

- լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ՝ այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.

- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:

 

Հոդված 9.  Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես՝ բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատակիցների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեության հետ չառնչվող սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:

2. Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցման (լուծարման) և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:

 

Հոդված 10.  Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

 

1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝

ա) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

բ) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը.

գ) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.

դ) մասնավորեցում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.

ե) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի հիմնարկներին և կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

 

Հոդված 11.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-124-Ն

Ց Ա Ն Կ  ԹԻՎ 1

2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների

Հ/Հ  Ծածկագիրը  Ընկերության (օբյեկտի)
անվանումը
Գտնվելու վայրը

1

2

3

4

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

Հատուկ ծրագրեր
1.  90001 «Կոմպոզիցիոն նյութերի
գործարան» ՓԲԸ
քաղ. Երևան,
Արին-Բերդի 27
2. 90002 «Վեբեր» ՓԲԸ քաղ. Երևան,
Վարդանանց 8
3. 90003 «Գառնի-Լեռ» ԲԲԸ քաղ. Երևան,
Ֆուչիկի 27
Գիտություն
4. 90004 «Կոմետա - 1» ՓԲԸ  քաղ. Աշտարակ,
Գիտավան
Այլ
5. 90005 «Տեղեկատվական -մարքեթինգային
կենտրոն» ՓԲԸ
քաղ. Երևան,
Մ. Մկրտչյան 5
6. 90006 «Նոր ներդրումներ» ՓԲԸ  քաղ. Երևան,
Խորենացու 26ա

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

7. 90007 «Էներգակարգաբերում» ՓԲԸ քաղ. Երևան,
Այգեձորի 67
8. 90008 «Հայէներգո» ՓԲԸ-ի «Էներգամատսերվիս» ԴՓԲԸ  քաղ. Երևան,
Աբովյան 27,
Շարուրի 32ա
9. 90009 «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ  քաղ. Երևան,
Մյասնիկյան պողոտա 5/1
10. 90010 «Ատոմսերվիս» ՓԲԸ քաղ. Մեծամոր,
ՀԱԷԿ-ի տարածք
11. 90011 «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» ՓԲԸ քաղ. Երևան,
Վաղարշյան 20
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
12. 90012 «Կենտրոնական արտադրական լաբորատորիա» ՊՓԲԸ  քաղ. Երևան,
Ազատ Վշտունու 73
13. 90013 «Ջրշին» ՊՓԲԸ քաղ. Երևան,
Վարդանանց 13,
Վաղարշյան 12
14.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

15 90015 «Իջևանի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ  քաղ. Իջևան
16. 90016 «Մարտունու գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ  քաղ. Մարտունի
17. 90017 «Սիսիանի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ քաղ. Սիսիան
18. 90018 «Ստեփանավանի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ քաղ. Ստեփանավան
  90046 «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ քաղ. Աբովյան
Կարմիրբանակայինի  6
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
19. 90019 «Հայավտոկայարան» ՓԲԸ  քաղ. Երևան,
Սևանի խճուղի 1
20. 90020 «Ռադիո» ՓԲԸ Գեղարքունիքի մարզ,
գ. Նորատուս
21. 90021 «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ «Տրանսնախագիծ» ՓԲԸ քաղ. Երևան,
Դավիթ Անհաղթի 23
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
22. 90022 «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ  քաղ. Երևան,
Դավիթ Անհաղթի 23
23. 90023 «Գնագոյացման հաշվողական ինֆորմացիոն կենտրոն» ՓԲԸ  քաղ. Երևան,
Չարենցի 1բ
24. 90024 «Արտագերատեսչական պետփորձաքննություն» ՊՓԲԸ քաղ. Երևան,
Չարենցի 1բ
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
25. 90025  «Ավտոտրանսպորտի» ՓԲԸ  քաղ. Երևան,
Խանջյան 13ա
26.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

27.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

28.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

29.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

30.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

31.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

32.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

33.

(կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
34. 90034 «Անալիտիկ» ՊՓԲԸ  քաղ. Երևան,
Կոմիտասի 29
35. 90035 «Էկոսերվիս» ՊՓԲԸ քաղ. Երևան,
Չարենցի 46
36. 90036 «Գեոկոմպլեկս» ՊՓԲԸ
քաղ. Երևան,
Թբիլիսյան խճուղի 47

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

  90047 «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ քաղ. Երևան,
Բագրատունյաց 73
  90048 «Բագավան» ՓԲԸ քաղ. Աշտարակ,
Բագավան 2
  90049 «Լազերային տեխնիկա» ՓԲԸ քաղ. Երևան,
Շոպրոնի 21
  90050 «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ,
ավան Բալահովիտ
Երևանի քաղաքապետարան
37. 90037 «Շինվերանորոգում» ՊՓԲԸ քաղ. Երևան,
Տիգրան Մեծի 9,
Մամիկոնյանց 46
38. 90038 «Երվերելակ» ՊՓԲԸ  քաղ. Երևան,
Պուշկինի 58
39. 90039 «Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ  քաղ. Երևան,
Ն. Զարյան 22
40. 90040 «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ  քաղ. Երևան,
Դավթաշեն 2 թաղ.,
2 շ.
Կոտայքի մարզպետարան
41. 90041 «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ  քաղ. Աբովյան,
Պիոներական 2
42. 90042 «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ  քաղ. Հրազդան,
Կենտրոն, 18 շենք
43. 90043  «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ քաղ. Չարենցավան,
6-րդ թաղ., 12 շենք,
1-ին հարկ
Արագածոտնի մարզպետարան
44. 90044 «Արուճի սերմնաբուծական պետական» ՓԲԸ Արագածոտնի մարզ,
գ. Արուճ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
45. 90045 «Երևանի քաղաքային տեսացանց» ՓԲԸ քաղ. Երևան,
Խորենացու 43

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

  90051 «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ քաղ. Երևան,
Հրազդանի կիրճ 4

(ցանկը լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-29-Ն)

 Ց Ա Ն Կ  ԹԻՎ 2

Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից

1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (27 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-201) հաստատված՝ «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկից (Ցանկ թիվ 1) հանել հետևյալ տողերը՝

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների  ցանկից՝

 

210. 20005 «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ քաղ. Երևան,
Հրազդանի կիրճ,
Եր ՀԷԿ-2
216. 60004 «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ Սյունիքի մարզ,
գ. Տաթև, գ. Որոտան,
գ. Շամբ, գ. Շաղատ

    
   բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկից՝

 

328. 62334 «Մխչյանի մեխանիկական վերանորոգման գործարան» ՊՓԲԸ Արարատի մարզ,
գ. Մխչյան 
329. 62335 «Մասիսի մեխանիկական վերանորոգման գործարան» ՊՓԲԸ Արարատի մարզ,
գ. Հայանիստ
330. 62336 «Արտաշատի շարժական մեքենայացված շարասյուն» ՊՓԲԸ Արարատի մարզ,
գ. Շահումյան

 

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարության ընկերությունների ցանկից՝

 

578. 60800 Երևանի երիտասարդական
կամերային թատրոն
քաղ. Երևան,
Մեսրոպ Մաշտոցի 58 

 

դ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկից՝

 

819. 62173 «Էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ  քաղ. Երևան,
Բագրատունյաց 44 

 

ե) Արմավիրի մարզպետարանի ընկերությունների ցանկից՝

 

851. 62179 «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ քաղ. Վաղարշապատ,
Բաղրամյան 26
852. 62180 «Վաղարշապատի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ քաղ. Վաղարշապատ,
Սպանդարյան 1
853. 62181 «Արմավիրի պոլիկլինիկա» ՊՓԲԸ  քաղ. Արմավիր, 
Թումանյան 3
854. 62182 «Արմավիրի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ քաղ. Արմավիր,
Արարատյան 5

   

զ) Մասնավորեցման նախորդ ծրագրերին համապատասխան` մասնավորեցված և 2001-2003 թվականներին մասնավորեցման առաջարկվող 50 տոկոսից պակաս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից՝

 

923. 62324 «Հայարդնախագիծ» ՓԲԸ քաղ. Երևան,
Տիգրան Մեծի 4

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ցանկից`

 

786. 9219 «Գրականության տարածման
հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ

քաղ. Երևան,
Ն. Զարյան 24

 

2. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-463-Ն) հաստատված՝ Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկից հանել հետևյալ տողը՝

 

    62413 «4 կլինիկական ծննդատուն» ԱՊՓԲԸ քաղ. Երևան,
Նորքի  3-րդ զանգված,
Գյուրջյան 6

(ցանկը լրաց. 22.12.06 ՀՕ-29-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան