ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 606-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1019-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (8,800 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,510 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստուդիաներ» ծրագրի մասին» N Մ-1019-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 606-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 30.09.22 N 689-Ա)
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Ընդհանուր գումարը (եվրո) |
1. |
Օֆսեթ տպագրական մեքենա FAG |
1 |
հատ |
5,000 |
2. |
Տպագրական պարագաներ հավաքված տպագրական արկղերի մեջ |
1 |
հատ |
200 |
3. |
Տպագրական մամլիչ իր սեղան-դարակաշարով՝ ներառված տպագրական պարագաներով |
1 |
հատ |
2,000 |
4. |
Թուղթ կտրող սարք գիլյոտին |
1 |
հատ |
500 |
5. |
Մետաղի և փայտի համակցությամբ տպագրական դարակաշար՝ ներառված տպագրական պարագաներով |
1 |
հատ |
500 |
6. |
Տպագրական նյութերը չոր պահելու պահոց |
1 |
հատ |
300 |
7. |
Փայտե դարակ-արկղեր ներառված տպագրական պարագաներով |
9 |
հատ |
300 |
Ընդամենը՝ 8,800 եվրո | |
Փոխադրման ծախսեր՝ 4,510 եվրո |
(հավելվածը խմբ. 30.09.22 N 689-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
30.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |