ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 732-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Կարապետ Քեվին Փաչանյանի (անձնագիր՝ C2476633) կողմից զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած Ալբերտ Դալլաքյանին անհատույց հանձնելու նպատակով «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված «Jeep Compass Latitude» ավտոմեքենայի (2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 3C4NJDBB8JT492239, 4,168 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,600 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |