ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1583-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ և որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝» բառերը փոխարինել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետի պահանջները՝» բառերով.
2) N 2 հավելվածում՝
ա. 4-րդ կետի 5-րդ սյունակում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբեր-2024 թ. դեկտեմբեր» բառերով,
բ. 5-րդ կետի 5-րդ սյունակում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թ. դեկտեմբեր» բառերով,
գ. 7-րդ կետի 5-րդ սյունակում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, նույն կետի 6-րդ սյունակում «185 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով,
դ. 8-րդ կետի 4-րդ սյունակը «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերից հետո լրացնել «Քաղաքաշինության կոմիտե» բառերով, 5-րդ սյունակում «2022 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
ե. 9-րդ կետի 5-րդ սյունակում «2023 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 6-րդ սյունակում «Ֆինանսավորում չի պահանջվում:» բառերը փոխարինել «185 մլն դրամ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածում՝
ա. 3-րդ բաժնի 3.1.2-րդ կետի 1-ին ենթակետի վերջին նախադասությունում «, և կադաստրի վարման գործառույթներն իրականացվելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով» բառերը հանել,
բ. 3.1.2-րդ կետի 2-6-րդ ենթակետերի վերջին նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լիազորված մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է:»,
գ. 3.1.2-րդ կետի 7-8-րդ և 10-րդ ենթակետերի վերջին նախադասություններում «, ներկա պահին խնդրով զբաղվող ստորաբաժանում չկա» բառերը հանել,
դ. 4-րդ բաժնի 4.4-րդ կետում «Կանոնադրությամբ նախատեսվում է ներառել հետևյալ գործառույթները․» և «Կառավարման բաժինների կամ Գեոմատիկայի կենտրոնի կողմից կայացված որոշումները, պարունակելու են դրույթներ, որոնք սահմանելու են յուրաքանչյուր աշխատակցի համար աշխատանքային պարտականությունները կամ պարտավորությունները:» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կանոնադրությամբ նախատեսվում է ներառել հետևյալ գործառույթները․
● Երկրատեղեկատվական, կադաստրային շերտերի խմբագրում և մուտքագրում Գեոպորտալ.
● Երկրատեղեկատվական շերտերի տվյալների բազաների ստեղծում, խմբագրում, վարում.
● Ստանդարտացված երկրատարածական տվյալների և մետատվյալների ստեղծում.
● Մետատվյալների շտեմարանի վարում, ստանդարտների համապատասխանեցում.
● Տարածական տվյալների, քարտեզագրական շերտերի ճշտության պարբերաբար ստուգում՝ մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի (ՄԳՌԿՑ) օգտագործմամբ և դաշտային աշխատանքների ստուգաչափումների իրականացմամբ.
● Գեոպորտալի համար նոր երկրատարածական տվյալների ստացում և մուտքագրում, այդ թվում՝ հեռազննման տվյալների վերծանման, անալոգային թեմատիկ քարտեզների թվայնացման, ԱՏՀ մոդելավորման և դաշտային հանույթների միջոցով.
● Ռեֆերենց կայանների կառավարում:
Գեոմատիկայի կենտրոնում ձևավորվելու են մասնագիտական բաժիններ, որոնցով կկատարվեն մասնագիտական համակարգման աշխատանքներ:»,
ե. 5-րդ բաժնի 5.1-ին կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ինտեգրված կադաստրի իրականացման ընթացքում նախատեսվում է համակարգը ինտեգրել պետական տարբեր մարմինների գործող համակարգերին ինտեգրված կադաստրի ծառայություններից օգտվելու նպատակով:»,
զ. 6-րդ բաժնի 6.2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «առանձին կետով նաև նրա՝ ենթակայության ջրային պետական կոմիտեի,» բառերը հանել,
է. 7-րդ բաժնի «7.1.2.1.1 ARPAC ծրագրային փաթեթի կիրառման խնդիրները, լուծման ուղիները» ենթակետի վերջին պարբերության «Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել 7.1.1 ենթագլխում նշված քայլերը, ինչպես նաև ձեռք բերել համապատասխան ԱՏՀ/ GIS ծրագրային փաթեթներ՝ ArcGIs, QGIS և այլն, այնուհետև կատարել դրանց տեղայնացում և համապատասխան ծրագրերի մշակում:» նախադասությունը հանել,
ը. 7.2.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) Բազային քարտեզագրական շերտեր.
Բազային տարածական տվյալները համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ են: Բազային տարածական տվյալների խումբը բաղկացած է կադաստրային, տեղագրական և օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալներից:
Կադաստրային տարածական տվյալը ներառում է վարչական սահմաններ (մարզ, համայնք, բնակավայր, վարչական շրջան), անշարժ գույք (շենք-շինություն, հողամաս, կադաստրային թաղամաս), գնահատում (տարածագնահատման գոտիականություն, գնահատման շրջան, գնահատման խումբ), իրավունք (սեփականության իրավունքի սուբյեկտ, սերվիտուտ, վարձակալություն (ենթավարձակալություն), հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) և հասցե քարտեզագրական շերտերի խմբերը:
Տեղագրական տարածական տվյալը ներառում է ռելիեֆ (հորիզոնականներ, ռելիեֆի թվային մոդել, լեռնագագաթներ), մակերևութային ջրեր (գետային ցանց, լճեր, ջրամբարներ), տրանսպորտային ցանց (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ), պլանաբարձունքային հիմք (պիկետներ, պլանային հիմք, բարձունքային հիմք) և աշխարհագրական անվանում քարտեզագրական շերտերի խմբերը:
Օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալը ներառում է օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարների) ծածկույթ, մոզաիկ տարր քարտեզագրական շերտերը.
բ) Թեմատիկ քարտեզագրական շերտեր.
Թեմատիկ տարածական տվյալներն իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակում ստեղծված տարածական տվյալներ են (տնտեսական, գիտական, կրթական և այլն): Թեմատիկ տարածական տվյալների խմբում ներառվում են տարբեր ոլորտների կառավարման ներքո գտնվող տարածական օբյեկտների և ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական շերտերը։ Թեմատիկ տարածական տվյալների խումբը բաղկացած է հատուկ պահպանվող տարածքներ, բնական աղետներ, գյուղատնտեսություն, կլիմա, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիտորինգ, անտառներ, երկրաբանություն, արտադրություն, կենդանական և բուսական տեսակների տարածում, պատմամշակութային հուշարձաններ, ջրագրություն, տրանսպորտային ցանց, հողերի աշխարհագրություն տարածական տվյալներից:
Թեմատիկ խմբերում ներկայացված տարածական (քարտեզագրական) շերտերը և հատկանիշները նվազագույն են: Ոլորտային կադաստրի լիազոր մարմիններն իրենց կարիքներից և անհրաժեշտությունից ելնելով՝ կարող են ավելացնել նաև թեմատիկ խմբերին պատկանող այլ քարտեզագրական շերտեր և հատկանիշներ:»,
թ. 7.2-րդ բաժնի 7.2.2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Տարածական տվյալների հենքը ներկայացված է լինելու միջազգային լայն տարածում գտած ձևաչափերով։»,
ժ. 7.2.5-րդ կետից հանել «Սերվերային համակարգը բաղկացած է լինելու 3 հանգույցներից, այն է՝
- Օրթոնկարների, տիեզերական և այլ ռաստերային ֆայլերի սերվեր, նվազագույնը հետևյալ պարամետրերով՝
CPU >=3.5 GHz (4 Core) RAM > 32 GB
Storage > 45 TB SSD
- Գեոբազայի սերվեր, նվազագույնը հետևյալ պարամետրերով CPU >=3.5 GHz (4 Core)
RAM > 32 GB
Storage > 20 TB SSD
- Գեոպորտալի սերվեր, նվազագույնը հետևյալ պարամետրերով CPU >=3.5 GHz (4 Core)
RAM > 64 GB
Storage > 10 TB SSD
Վերը նշված սերվերները ունենալու են նաև տվյալների կրկնօրինակման հնարավորություն։» նախադասությունները,
ժա. 7.2.8-րդ կետի 2-րդ պարբերությունը «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերից հետո լրացնել «և Քաղաքաշինության կոմիտեի» բառերով, իսկ «համայնքների ենթակառուցվածքների» բառերից հետո՝ «և տարածական պլանավորման փաստաթղթերի» բառերով.
2) N 2 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 5-րդ սյունակում «2023 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2022-2026 թվականների դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ (շարունակական)» բառերով,
բ. 6-րդ կետի 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 185 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով,
գ. 7-րդ կետի 5-րդ սյունակում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
դ. 9-րդ կետի 5-րդ սյունակում «2022 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբեր-2024 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
ե. 10-րդ կետի 5-րդ սյունակում «2022 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2024 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
զ. 11-րդ կետի 4-րդ սյունակը լրացնել «Քաղաքաշինության կոմիտե» բառերով,
է. 13-րդ կետի 5-րդ սյունակում «2023» թիվը փոխարինել «2026» թվով, իսկ 6-րդ սյունակում «ֆինանսավորում չի պահանջվում» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 5.0 մլն ՀՀ դրամ» բառերով,
ը. 14-րդ կետի 5-րդ սյունակում «2023 թ․ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ (շարունակական)» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 6-րդ սյունակում «ֆինանսավորում չի պահանջվում» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 185 մլն ՀՀ դրամ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Երևան |
Ն. Փաշինյան |
|
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: