Basic information
Number
N 586-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (02.04.2003-11.08.2005)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.10.2002
Effective date
12.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2002 թվականի N 586-Ա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի չորրորդ մասին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի չորրորդ կետին համապատասխան`

Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 վարչապետի 2002 թվականի

 հոկտեմբերի 11-ի N 586-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

 

Ա. Ներսիսյան  - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնախմբի նախագահ)
Գ. Այվազյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնախմբի նախագահի տեղակալ)
Գ. Կոջոյան  - ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության պետ
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Ռ. Գրիգորյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության մելիորացիայի զարգացման վարչության պետ
Կ. Անտոնյան  - ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատող
Ա. Ղևոնդյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ
Վ. Նարիմանյան  - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Վ. Սահրադյան  - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ
Գ. Գաբայան  - «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հիդրոտեխնիկական կառուցվածքների գիտական բաժանմունքի նախագահ
Ս. Իշխանյան - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Երևանի ջրառ» մասնաճյուղի տնօրեն
 Է. Փիրումյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ
Հ. Կիրակոսյան  Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ (հանձնախմբի քարտուղար)

(հավելվածը լրաց. 01.04.03 N 130-Ա)

Changed acts
Changing Act Corresponding incorporation