Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 233-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 45,787,900 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 233-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային

արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ. Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Շիրակի մարզ, գ. Բերդաշեն

Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

45 787 900 դրամ, որից՝ 8 905 900 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 19.03.2022 - 31.12.2022թթ. - 45 787 900 դրամ, այդ թվում`

1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 31140.0 հազար դրամ:

2. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (4-րդ եռամսյակներ) - 972.4 հազար դրամ:

3. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում (4-րդ եռամսյակներ) – 352.5 հազար դրամ:

4. Ծառայությունների ձեռքբերում (1-4-րդ եռամսյակներ) - 4050.0 հազար դրամ:

5. Հագուստի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 1370.0 հազար դրամ:

6. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (1-4-րդ եռամսյակներ) – 5820.0 հազար դրամ:

7. Վարչական սարքավորումների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 1903.0 հազար դրամ:

8. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 180.0 հազար դրամ:

10.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 31140.0 հազար դրամ:

2. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4050.0 հազար դրամ, այդ թվում`

2.1. Էլեկտրաէներգիա - 1800.0 հազար դրամ

2.2. Համացանց - 850.0 հազար դրամ

2.3. Առողջապահության ապահովագրական ծառայություններ - 900.0 հազար դրամ:

2.4 Ներքին գործուղումներ - 500.0 հազար դրամ:

3. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 972.4 հազար դրամ, այդ թվում`

3.1. Պրոֆիլներ 230.4 հազար դրամ (72 կգ)

3.2. Շղթաներ 32.5 հազար դրամ (5 մետր)

3.3. Լաք, մանրահատակի 27.0 հազար դրամ (6 լիտր)

3.4. Էլեկտրոդներ 45.5 հազար դրամ (7 կգ)

3.5. Զուգարանակոնք 45.0 հազար դրամ (1 հատ)

3.6. Ապակե հայելիներ 17.0 հազար դրամ (2 մ2)

3.7. Սավաններ 100.0 հազար դրամ (20 հատ)

3.8. Բարձ, սինթետիկ 160.0 հազար դրամ (20 հատ)

3.9. Բարձերեսներ 30.0 հազար դրամ (20 հատ)

3.10. Երեսի սրբիչներ 45.0 հազար դրամ (18 հատ)

3.11.Վերմակասավան 80.0 հազար դրամ (20 հատ)

3.12.Վերմակներ 160.0 հազար դրամ (20 հատ):

4. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1370.0 հազար դրամ, այդ թվում`

4.1. Արտահագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար (ձմեռային և ամառային բաճկոններ, ամառային և ձմեռային գլխարկներ, ամառային շապիկ) - 600.0 հազար դրամ (8 հատ)

4.2. Ճտքավոր կոշիկներ – 770.0 հազար դրամ (22 հատ):

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5820.0 հազար դրամ, այդ թվում`

5.1. Բենզին «Ռեգուլյար» - 2040.0 հազար դրամ (4000 լիտր)

5.2. Դիզելային վառելիք (ամառային), - 650.0 հազար դրամ (1000 լիտր)

5.3. Սեղմված բնական գազ- 2015.0 հազար դրամ (6500 կգ)

5.4. Տրակտորի մասեր - 400.0 հազար դրամ

5.5. Հակասառիչ հեղուկ - 60.0 հազար դրամ (50 լիտր)

5.6. Շարժիչի յուղեր -175.0 հազար դրամ (50 լիտր)

5.7. Ավտոմեքենաների անիվներ -220.0 հազար դրամ (4 հատ)

5.8. Ավտոմեքենաների անիվներ -260.0 հազար դրամ (4 հատ):

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1903.0 հազար դրամ, այդ թվում`

6.1. Դյուրակիր համակարգիչներ - 700.0 հազար դրամ (2 հատ)

6.2. Գունավոր տպիչ – 270.0 հազար դրամ (1 հատ)

6.3. Աթոռ համակարգչային – 770.0 հազար դրամ (14 հատ)

6.4. Բազկաթոռ՝ ղեկավարի – 163.0 հազար դրամ (1 հատ):

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 180.0 հազար դրամ, այդ թվում`

7.1 Տեսահսկման համակարգ - 180.0 հազար դրամ (1 հատ)

8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 352.5 հազար դրամ, այդ թվում`

8.1. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում – 352.5 հազար դրամ (1 հատ):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված նախատեսված ծախսերը

Կազմակերպչական ծախսեր – 4553.0 հազար դրամ

1. Էներգետիկ ծառայություններ - 1 800.0.0 հազար դրամ:

2. Կապի ծառայություններ - 850.0 հազար դրամ:

3. Վարչական սարքավորումներ - 1903.0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

(հավելվածը խմբ. 31.10.22 N 768-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ