Գլխավոր տեղեկություն
Համար
N 1598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1598-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։

2. Սահմանել, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մինչև տեխնիկական վերահսկողության էլեկտրոնային համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնման համար մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ համապատասխան գնման պայմանագրերի կնքումը՝ նշված գնման առարկաների ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիմքով իրականացնելու դեպքում կարող են չկիրառվել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջները: Ընդ որում՝ սույն կետի՝

1) հիման վրա մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրերով նախատեսվում է, որ դրանց գործողությունը դադարում է գնման մրցակցային ձևով կնքված պայմանագրերն ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրվանից, ինչի մասին պատվիրատուն պայմանագրերի կողմերին տրամադրում է համապատասխան ծանուցում.

2) պահանջները գործում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը կազմակերպվեն (հայտարարվեն) տեխնիկական վերահսկողության էլեկտրոնային համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքների անընդհատության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մրցակցային ընթացակարգերը՝ պայմանով, որ դրանց արդյունքները պետք է ամփոփված լինեն մինչև սույն կետում նշված ժամկետը լրանալը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1598-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1598-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1598-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1598-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1598-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: